Հայտնի է դարձել, որ Մեգան Ֆոքսը եւ Բրայան Օսթին Գրինը պաշտոնապես ամուսնալուծվել են 10 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին հայտնում է E! պարբերականը։
Նշենք, որ դերասանուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռ 2020 թվականի նոյեմբերին, սակայն գործընթացն ավարտվել է միայն հիմա։ Ինսայդերի խոսքով՝ դերասանուհին դիմել է իրավաբաններին, որպեսզի լուծի ունեցվածքի բաժանման եւ համատեղ երեխաների խնամակալության հարցերը։
Ֆոքսի ու Գրինի ամուսնալուծության պատճառների մասին բազմաթիվ լուրեր են պտտվում։ Շատերը կարծում են, որ ամեն ինչի մեղավորը հենց դերասանուհու նոր սիրեցյալն է՝ ռեփեր Machine Gun Kelly-ն, որի հետ նա սկսել է հանդիպել Բրայանի հետ հարաբերությունները խզելուց անմիջապես հետո։ Սակայն այդ լուրերը Ֆոքսը հերքել է։ InStyle-ին տված հարցազրույցում նա ասել է, որ «Կոլսոնը ոչ մի կապ չունի նրանց ամուսնալուծության հետ»: Աստղը նաեւ նշել է, որ շնորհակալ է նախկին սիրելիին՝ իրենց հարաբերությունների համար։
Հիշեցնենք, որ նախկին ամուսինները դաստիարակում են երեք որդիներին՝ 8-ամյա Նոյին, 7-ամյա Բոդիին եւ 4-ամյա Ջորնիին։ Նրանց բաժանումից հետո երեխաները մնացել են Մեգանի հետ:
Աղբյուրը՝ PeopleTalk
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը