Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի եւ իրեն երեխաների հետ։ «Դրսում աշուն է, տաք աշուն, ուղիղ մեկ շաբաթ առաջ էինք վերջին անգամ միասին զբոսնել, շնորհակալ եմ ձեզ։ Հարյուրավոր նամակների համար, մենք լավ ենք, վաղվանից կվերադառնանք բնականոն կյանքին, իսկ այսօր վայելենք վերջին արեւոտ օրերը»,- մեկնաբանություններում գրել է հաղորդավարուհին։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր տատիկի ու պապիկի հետ։ «Ես վաղուց երեխա չեմ, երեսուն տարեկան կին եմ, ինքս ունեմ երկու երեխա, մեկն էլ շուտով դպրոցական կդառնա, բայց շարունակում եմ ինձ զգալ փոքր, միշտ սիրված ու գուրգուրված, տատիկ պապիկից լավ բան չկա աշխարհում, ես մեծանում եմ, նրանք նույնպես, նայում եմ իրանց ու աղոթում, որ երկար մնան մեր կողքին, մեկ շաբաթ է ինչ վատառողջ ենք, տատիկս, ում ազնվական արմատների մասին մի օր երկար կգրեմ, ամեն օրվա ճաշացանկ է կազմել, իմ սիրելի ուտեստների, որ չհոգնեմ, չպատրաստեմ և դրսի «զիբիլները» չպատվիրեմ, ու պարտադիր ամեն օր նոր ուտեստ, որ հանկարծ երկու օր նույնը չուտենք։ Պապիկս նույն խնամքով զանգում հարցնում է թե քանի բաժակ թեյ եմ խմել, ու կարգադրում, որ պառկեմ անկողնում, որ շուտ լավանամ։ Էլ չեմ լինի ես քսան տարեկան…»,- գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում