Անհրաժեշտ է կանոնավոր կերպով սիսեռ օգտագործել, որովհետեւ այն հարուստ է սպիտակուցով, անփոխարինելի ամինաթթուներ է պարունակում, ինչպես նաեւ օսլա, բջջանյութ, բուսական ճարպեր, հանքային աղեր եւ վիտամիններ: Նույնքան օգտակար է նաեւ կանաչ սիսեռը` սննդարար եւ համեղ մթերք: Կալորիականությամբ այն գերազանցում է մնացած բոլոր բանջարեղեններին, ներառյալ կարտոֆիլը: Խորհուրդ է տրվում տարեկան առնվազն 3 կգ ուտել:
Սննդակարգի հիմքում այնպիսի ուտեստներ են, որոնք պատրաստվում են սիսեռից: Ստիպված կլինեք պատրաստել օրական մեկ անգամ` ճաշի համար: Ցանկության դեպքում հնարավոր է 2 չափաբաժին անել, երկրորդը թողնելով ընթրիքին: Օրվա ընթացքում թույլատրվում է ջուր խմել կամ առանց շաքարի թեյ ցանկացած քանակությամբ:
Հիմնական ուտեստից բացի, առաջարկվում է մթերքների հետեւյալ հավաքածուն.
Նախաճաշ (առաջարկված տարբերակներից մեկը).
- 30 գ մյուսլի, 100 մլ կաթ, 1 խնձոր,
- 1 բուլկի թեփուկներով, 30 գ կաթնաշոռ, կանաչի,
- մի կտոր սեւ հաց, 10 գ կարագ կամ մարգարին, 2 թ գդալ մեղր կամ ջեմ:
2-րդ նախաճաշ եւ հետճաշիկ (մեկական տարբերակով).
- տանձ.
- 125 գ խաղող,
- 150գ յոգուրտ,
- 200 գ սալոր,
- մեկ բաժակ մածուն, նարնջի կամ խնձորի հյութ:
Ընթրիք
-Ճաշին կերած հիմնական ուտեստի երկրորդ բաժինը,
-մի կտոր թեփուկներով հաց, մի շերտիկ պանիր, բողկ,
- մի կտոր սեւ հաց, աղցան 1 քերած խնձորից եւ խաղողի մի քանի ողկույզից, որի վրա կիտրոնի հյութ է լցրած, մի պտղունց աղ եւ 1 թ.գ. բուսական յուղ:
Հիմնական ուտեստներ
Օր 1. Սիսեռով ապուր կարտոֆիլի հետ
2 բաժնի համար. 300 գ կարտոֆիլ, 100 գ քաղցր պղպեղ, 100 գ պրաս, 1 թ.գ. բուսական յուղ, 500 մլ արգանակ, 2 սարդելկա, 150 գ կանաչ ոլոռ, աղ, աղացած կանաչ պղպեղ, 1 թ.գ. մայորանի տերեւներ:
Կարտոֆիլը լվանալ, մաքրել եւ խորանարդաձեւ կտրատել: Քաղցր պղպեղի պատիճները կիսել, մաքրել սերմից եւ խորանարդաձեւ կտրատել: Պրասը մաքրել, մանր կտրատել: Կարտոֆիլը, քաղցր պղպեղը եւ պրասը տապակել հաստ պատերով կաթսայում 1 թ.գ. բուսական յուղով: Վրան արգանակ լցնել, ծածկել կափարիչով եւ 20 րոպե եփել թույլ կրակով: Սարդելկաները կտրատել ոչ այնքան մանր կլորակներով եւ ավելացնել սուպին կանաչ ոլոռի հետ միասին: Հասցնել եռման: Աղ լցնել, պղպեղ եւ մայորան ավելացնել:
Օր 2. Կանաչ ոլոռով ձվածեղ
2 չափաբաժին. 150 գ կանաչ ոլոռ, 2 ձու, աղ, աղացած սեւ պղպեղ, 2 թ.գ. բուսական յուղ, խոզապուխտի 2 բարակ կտոր:
Կանաչ ոլոռը թեթեւակի տաքացնել փոքր կաթսայում: Ձվերը խառնել 2 ճ.գ. ջրի հետ, խփել, աղ լցնել, պղպեղ, փոքրիկ թավայի վրա երկու ձվածեղ պատրաստել: Միաժամանակ կաթսան ամեն անգամ յուղել 1 թ. գ. բուսական յուղով: Երբ ձվածեղները սկսեն սառել, յուրաքանչյուրի վրա 75 գ ոլոռ լցնել, ծածկել եւ թույլ կրակի վրա պահել 2 րոպե: Ձվածեղը ոլոռի հետ լցնել ափսեն` խոզապուխտի կտորների հետ միասին:
Օր 3. Սիսեռով սուպ-պյուրե
2 չափաբաժին. պրասի 1 ցողուն, 10 գ կարագ, 300 գ կանաչ ոլոռ, 500 մլ արգանակ, 2 ճ.գ թթվասեր, աղ, աղացած սեւ պղպեղ, կես կապ ռեհան:
Պրասը մաքրել, կլորակներով կտրատել: Սոխը կարագով տապակել հաստ պատերով կաթսայում: 200 գ կանաչ ոլոռ ավելացնել, վրան արգանակ լցնել եւ եփել 10 ր:
Միքսերի օգնությամբ պյուրե պատրաստել, կաթնասեր ավելացնել եւ մնացած կանաչ ոլոռը: Սուպը եւս մեկ անգամ տաքացնել, աղ, պղպեղ լցնել, լցնել ափսեների մեջ եւ վրան ռեհան ցանել:
Օր 4. Կանաչ ոլոռով եւ եգիպտացորենով աղցան
2 չափաբաժին. 1 խնձոր, 1 թ.գ. կիտրոնի հյութ, 1 կապ կանաչ սոխ սոխուկներով, 150 գ կանաչ ոլոռ, 150 գ եգիպտացորեն, 100 գ դիետիկ յոգուրտ, 1 թ.գ. կարրի համեմունք, աղ, աղացած կանաչ պղպեղ, 50 գ խոզապուխտ:
Խնձորը մաքրել, կտրել չորս մասի, հեռացնել կենտրոնի մասը եւ մանր կտրատել: Անմիջապես վրան կիտրոնի հյութ լցնել, որպեսզի չմգանա: Կանաչ սոխը մաքրել, կտրել մանր կլորակներով եւ խառնել ոլոռի, եգիպտացորենի եւ խնձորի հետ: Յոգուրտին կարրի, աղ եւ պղպեղ ավելացնել: Բեկոնը մանր կտրատել եւ ավելացնել աղցանին սոուսի հետ միասին:
Օր 5. Կարտոֆիլ ոլոռի եւ սոուսի հետ
2 չափաբաժնի համար. 2 խոշոր կարտոֆիլ, 1 սոխ, 200 գ կանաչ ոլոռ, 10 գ կարագ կամ մարգարին, 100 մլ արգանակ, 2 թ.գ. կաթնասեր, 2 թ.գ. կերվելի տերեւներ, աղ:
Կարտոֆիլը կճեպով խաշել աղի ջրում: Գլուխ սոխը մանր կտրատել եւ տապակել կարագի մեջ 150 գ կանաչ ոլոռի հետ: Արգանակ լցնել եւ եփել 10 րոպե: Հավելել 1 թ.գ. կաթնասեր, մանր կտրատած կերվել եւ հարիչի օգնությմաբ պյուրե պատրաստել:
Սոուսին ավելացնել մնացած ոլոռը: Կարտոֆիլը կտրատել, վրան սոուս լցնել եւ մնացած կաթնասերը:
Օր 6. Բանջարեղենով շնիցել
2 չափաբաժնի համար. 1 գլուխ սոխ, 10 գ կարագ, 300 գ ոլոռ, 100 մլ արգանակ, 1 թ.գ. կաթ, 1 թ.գ. ալյուր, 1 թ.գ. պահածոյացված բողկ, 1 թ.գ. մանր կտրատած մաղադանոս, հորթի մսից 2 շնիցել (80 գ), 1 թ.գ. բուսական յուղ, աղ, աղացած սեւ պղպեղ:
Գլուխ սոխը մանր կտրատել եւ տապակել կարագի մեջ: Վրան կանաչ ոլոռ ավելացնել, վրան արգանակ լցնել եւ եփել 10 րոպե:
Կաթը խառնել ալրի եւ բողկի հետ, ավելացնել ոլոռին, հասցնել եռման, վրան աղ եւ պղպեղ լցնել եւ մատուցել ոլոռի հետ:
Շնիցելը տապակել բուսական յուղում, վրան աղ, պղպեղ լցնել եւ մատուցել ոլոռի հետ:
Օր 7. Ոլոռով ռիզոտտո
2 չափաբաժին. 2 գլուխ սոխ, 100 գ կարմիր քաղցր պղպեղ, 80 գ բրինձ, 1 թ.գ. բուսական յուղ, 200 մլ արգանակ, 150 գ կանաչ ոլոռ, 20 գ պանիր, 10 գ կարագ կամ մարգարին, մի քիչ կանաչ սոխ, աղացած կանաչ պղպեղ:
Գլուխ սոխը մաքրել եւ մանր կտրատել: Պղպեղի պատիճները կիսել եւ խորանարդաձեւ կտրատել: Կաթսայում բուսական յուղով տապակել գլուխ սոխը քաղցր պղպեղի եւ բրնձի հետ: Արգանակ լցնել, ծածկել եւ եփել մոտ 15—20 րոպե: Ոլոռ ավելացնել եւ քերած պանիր, աղ եւ պղպեղ լցնել: Կարագով ձվածեղ պատրաստել, աղ եւ պղպեղ լցնել: Ռիզոտտոն մատուցել` վրան կանաչ սոխ լցնելով:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 6 դեկտեմբերի
Եվա Զոհրաբյանի «գրադարանային վայբն» ու թրենդային կերպարը (ֆոտո)20:56, 6 դեկտեմբերի
Գոյ թատրոնում բեմադրվեց «Երբ սերը կա» ներկայացում պոեզիան20:28, 6 դեկտեմբերի
Քրիստինա Հովհաննիսյանի ամանորյա ֆոտոշարքը19:48, 6 դեկտեմբերի
Wine Story․ Ծանոթություն Jraghatspanyan Winery-ի գինիներին17:23, 6 դեկտեմբերի
Թեյլոր Սվիֆթը Time ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»17:19, 6 դեկտեմբերի
«Գահերի խաղը» սերիալի նախնական տարբերակում Դեյներիսին մարմնավորած դերասանուհին գոհ է, որ, ի վերջո, չի ստանձնել այդ դերը16:05, 6 դեկտեմբերի
«Նա Ալլա Բորիսովնան չէ». պրոդյուսերը բացահայտել է Օրբակայտեի` Ռուսաստան վերադառնալու պատճառը15:21, 6 դեկտեմբերի
Տոնածառը զարդարում ենք Բարբիի ոճով14:06, 6 դեկտեմբերի
Կատյա Լելը 15 տարվա ամուսնությունից հետո գաղտնի բաժանվել է ամուսնուց13:24, 6 դեկտեմբերի
Լուսինե Թովմասյանի «լանչը՝ Մալիբուում» (ֆոտո)12:03, 6 դեկտեմբերի
Օփրա Ուինֆրիի սլացիկ կազմվածքի գաղտնիքը11:15, 6 դեկտեմբերի
Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմը AGBU-ի «Armenians in Film» Նյու Յորքի եւ Լոնդոնի ցուցադրություններում