«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նորաձեւությո՞ւն, թե՞ հոգեվիճակ. ինչո՞ւ են հայտնիները դիմում ոճափոխությունների (ֆոտո)

12:08, 29 հոկտեմբերի

Ոճային փոփոխություններ` ժամանակին համընթաց քայլելու պահա՞նջ, թե՞ ներքին խնդիրները լուծելու արտաքին միջոց. այս հարցը շարունակում է հետաքրքրել ինչպես ոճափոխության դիմող անձին, այնպես էլ` նրա շրջապատին: Իսկ երբ դու հայտնի մարդ ես, հանրությունը կերպարանափոխությունը քո գործնական առօրյայի մի մասն է համարում: Արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ. NEWS.am STYLE-ը զրուցել է ոճափոխությունների սիրահար հայտնիներից մի քանիսի հետ ու պարզել` ինչո՞ւ են նրանք կյանքի որոշակի փուլում ցանկացել փոփոխվել:

«Առաջին պահին շոկ ապրեցի». Անուշկա Մարգարյան

Դերասանուհի Անուշկա Մարգարյանին նախկինում ոճափոխությունների սիրահար չէիր անվանի, սակայն վերջին մի քանի տարիների ընթաքում դերասանուհին հասցրել է մի քանի անգամ փոփոխել մազերի գույնն ու սանրվաքի ձեւը:

«Առաջին կտրուկ ոճափոխությանը դիմել եմ մոտ 4 տարի առաջ` մազերս շեկ ներկելով: Ինձ համար էլ էր շատ անսպասելի արդյունքը, առաջին պահին շոկ ապրեցի»,-խոստովանում է Անուշկան` չժխտելով, որ արտաքին փոփոխության ցանկություն հոգեվիճակից ելնելով շատ է ունեցել,-«Բայց կտրուկ փոփոխության երբեք չեմ դիմել այդ պահերին` գիտակցելով, որ մի քանի օրից հաստատ կզղջամ դրա համար: Չնայած` պահի ազդեցության տակ փոքրիկ փոփոխություններ արել եմ»:

Անուշկան համաձայն է, որ ոճափոխությունը կարող է ազդել տրամադրության վրա` կախված արդյունքից: Խոսելով իր կարծիքով իր ամենահաջող եւ անհաջող փոփոխություններից` դերասանուհին հավելում է.

«Ամենաանհաջող փոփոխությունս այն էր, երբ մազերս կտրուկ կարճ կտրեցի: Ամենահաջողը վարսերիս գույնի փոփոխությունն էր` մեկ տարի առաջ»:

Հարցին` ինչպիսի ոճափոխության երբեք չի դիմի, Անուշկան պատասխանում է.

«Երբեք չեմ ուզում ասել «երբեք»: Եթե ասեմ, հաստատ կանեմ: Բայց առաջիկայում կարծում եմ` որեւէ փոփոխություն չեմ կատարի»:

«Փոփոխություն կատարելիս հետեւում եմ իմ ներքին զգացողություններին, ոչ թե նորաձեւությանը». Շուշան Երիցյան

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն իր առաջին ոճափոխությունը կատարել է 20 տարեկանում, իսկ այսօր 29-ամյա գեղեցկուհուն հաճախ կարելի է տեսնել տարբեր մազերի երանգներով.

«Փոփոխություն կատարելիս ես, հիմնականում, հետեւում եմ իմ ներքին զգացողություններին, ոչ թե նորաձեւությանը»,-ասում է նա` հավելելով, որ ոճափոխությունը, գրեթե, միշտ կապված է իր տրամադրության հետ:

«Ամենահաջող ոճափոխությունս համարում եմ այն, երբ երկար տարիներ շիկահեր լինելուց հետո սեւահեր դարձա, իսկ անհաջողը` երբ դրանից հետո կրկին շիկահեր դարձա (ծիծաղում է)»:

Շուշանը եւս դժվարանում է նշել, թե ինչ փոփոխությունների երբեք չի դիմի.

«Չեմ ուզում ասել` երբեք, բայց կարծում եմ` մազերս շատ կարճ չեմ կտրի, նաեւ դաջվածք ու փիրսինգ չեմ անի: Ինչ վերաբերում է, առհասարակ, առաջիկա փոփոխություններին` երեւի` դեռ կմնամ այս ոճի մեջ»:

«Եթե տեսնեք փոփոխություններիս շարքը՝ կհասկանաք, թե ինչքան անկումներ են եղել իմ կյանքում». Սրբուհի Ավանեսյան

Ի տարբերություն իր գործընկերուհիներից շատերի՝ մոդել, դերասանուհի Սրբուհի Ավանեսյանն իր առաջին ոճային փոփոխությունը կատարել է 5 տարեկանում:

«Իմ մազերը գունաթափել էին, որովհետեւ եթե կհիշեք, 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին շատերը «ոջիլ էին ընկնում», ու ես էլ բացառություն չէի իմ գանգուրներով հանդերձ: Եվ  որքան էլ ծիծաղելի է հնչում, ես հաճախ էի նման իրավիճակում հայտնվում, ու ստիպված եղանք մազերս գունաթափել: Եվ այդպես, այդ տարիքում դարձա շիկահեր, չնայած՝ իմ բնական մազերի երանգը բավական մուգ էր»:

Սրբուհու խոսքով՝ իր ոճային փոփոոությունները երբեք պայմանավորված չեն եղել նորաձեւության թրենդներով. հոգեվիճակն է թելադրել իր այդ պահի տեսքը.

«Երբ զգում եմ, որ ներսումս դատարկություն կա ու ինչ-որ բան եմ ուզում փոխել, առաջինը դիմում եմ վարսերիս ոճափոխությանը՝ գույնն եմ փոխում, կտրվածքըԴրանով իմ ներսում մի բան փոխվում է, ու ամեն անգամ, երբ ինչ-որ փոփոխություն եմ անում, կյանքումս մի լավ բան է կատարվում, ու ոճային փոփոխություններն արդեն սովորական են դարձել նման հոգեվիճակում, քանի որ ամեն փոփոխության հետ տրամադրությունս էլ է փոխվում՝ սկսում եմ ծաղկել ու քայլել առաջ: Եթե տեսնեք փոփոխություններիս շարքը՝ կհասկանաք, թե ինչքան անկումներ են եղել իմ կյանքում (ծիծաղում է):

Չնայած շատերի քննադատություններին՝ մոդելն իր ամենահաջող փոփոխությունը համարում է մազերը շատ կարճ կտրելը.

«Շատերն ասում էին՝ «Վայ, ինչո՞ւ նման բան արեցիր», եւ այլն, բայց ես ուրախ եմ, որ եկա դրան, երեւի ամենաճիշտ բանն էր, որ կարող էի անել մազերիս խնամքի համար; Իսկ անհաջողը, կարծում եմ, մազերս սեւ ներկելն էր»:

Սրբուհու խոսքով` չկա մի փոփոխություն, որը կարող է բացառել իր դեպքում.

«Թե´ ես, թե´ ընկերներս արդեն ինձանից ամեն ինչ սպսում ենք (ծիծաղում է): Հնարավոր է՝ կրկին շատ երկար մազեր ունենամ ու մի օր արթնանամ ու որոշեմ շատ կարճ կտրել: Ի դեպ, հիմա երկարացնում եմ մազերս, ուզում եմ՝ ավելի որակով մազեր ունենալ: Նաեւ ավելի մուգ եմ ներկել, քանի որ արդեն հոգնել էի բաց երանգի վարսերից»:

«Փոքր տարիքում կանգնեցի հայելու առաջ ու ինքս կտրեցի մազերս». Մագա Հարությունյան

Հայտնի Տիկտոկեր Մագա Հարությունյանը, որին հեռուստադիտողը հետեւում է նաեւ «Արյունոտ խաղադրույք» հեռուստասերիալում՝ զուգահեռ չհասցնելով քայլել նրա ոճափոխությունների հետեւից, ասում է, որ դեռ մանկուց սիրել է փոփոխությունների դիմել.

«Փոքր տարիքում կանգնեցի հայելու առաջ ու ինքս կտրեցի մազերս, ընդ որում՝ շատ կարճ: Եթե սա հաշվենք որպես ոճափոխություն, ուրեմն՝ առաջին կտրուկ փոփոխությունը կատարել եմ 5-6 տարեկանում»:

Մագան ասում է, որ վերջերս է լսել, որ մարդիկ ոճափոխությունները կապում են սթրեսի հետ.

«Ես երբեք դրանով չէի առաջնորդվում ոճափոխություն կատարելիս, պարզապես, սիրում էի տարբերվել, չէի սիրում նույնը մնալ: Մինչեւ հիմա էլ այդպես է: Մտածում եմ՝ ինչ անել, որ արտաքինս, ոճս չհոգնեցնեն մարդկանց: Բայց մի քանի օր առաջ մի դեպք էր տեղի ունեցել, ու երբ լսեցի, որ ոճափոխությունն օգնում է դուրս գալ սթրեսից, մտածեցի՝ ես էլ մի նոր կերպարանափոխություն անեմ, որը, միգուցե, օգնի: Իհարկե, տրամադրությունս փոխվում է ցանկացած փոփոխության հետ, որովհետեւ ես սիրում եմ նորություններ՝ նոր հագուստ, նոր սանրվածք, որոնք դեպի լավն են փոխում իմ տրամադրությունը»:

Իր ամենաստացված ոճափոխությունը բլոգերը համարում է մազերի հետաքրքիր երանգների ընտրությունը, իսկ առաջիկա փոփոխությունների մասին նախապես չի սիրում խոսել.

«Մտքումս հիմա չկան այնպիսի փոփոխություններ, որոնք կբացառեի եւ չէի դիմի: Իսկ նոր փոփոխությունների մասին չեմ սիրում նախապես հայտնել, քանի որ ինձ համար հետաքրքիր է հանրության առաջին արձագանին հետեւել իմ սոցցանցերի էջերում»:

Արդյոք ոճափոխության մտքեր ունենալուց պե՞տք է դիմել ոճաբանի օգնությանը, թե՞ ոչ: Դիզայներ, ոճաբան Նաիրա Հովսեփյանի խոսքով` դա անհրաժեշտ պայման չէ, հատկապես` երբ փոփոխությունը մարդու ներքին ցանկություններից է գալիս:

«Դիմել ոճաբանի պարտադիր չէ, եթե մարդ ուզում է փոփոխվել ու քիչ, թե շատ նրա մոտ դա ստացվում է, բայց կան մարդիկ, որոնք դժվարանում են դա անել, այդ դեպքում, եթե ոճաբանին դիմելու հնարավորություն կա, կարելի է օգտվել նրա խորհրդից՝ որեւէ ուղղություն ստանալու համար, քանի որ ոճաբանը չի կարող ամեն օր քեզ ցուցում տալ, թե ինչ հագնես: Կարեւոր է, որ ոճաբանի օգնությամբ սովորես համարձակ ընտրություն կատարել, որպեսզի չվերադառնաս հին բարդույթներին»:

Նաիրայի խոսքով՝ ինչպես ոճափոխություն ցանկացող անձը, այնպես էլ` ոճաբանը պետք է պատրաստ լինեն կտրուկ ոճափոխության դեպքում:

«Ոճաբանը պետք է հասկանա, զգա, թե ինչ է պետք տվյալ մարդուն: Շատ կարեւոր է, որ նա ոչ թե իր նախասիրություններով առաջնորդվի, այլ փորձի հոգեբանորեն մոտենալ հարցին, ուշադիր լսի հաճախորդին, որպեսզի հասկանա նրան ու կարողանա օգնել կատարել ճիշտ ու օգտակար փոփոխություն»,-ասում է նա:

Եթե պատրաստ չեք ձեզ տեսնել ամբողջովին նոր կերպարում, ապա փոփոխությունը կատարեք քայլ առ քայլ` խորհուրդ է տալիս Նաիրան.

«Շատերին ժամանակ է պետք նոր ոճին սովորելու համար, բայց եթե մարդը պատրաստ է փոփոխությունների, անգամ ժամանակ պետք չի գա, նա իրեն կսիր նորովի, եւ չի մտածի հնին վերադառնալու մասին, կհարմարվի նոր կերպարին ու կսկսի հաճույք ստանալ իր փոփոխության արդյունքից»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել