«Հավերժները»
«Հավերժները» գենետիկորեն զարգացած գերմարդկանց ռասա են, որոնք գաղտնի ապրում են Երկրի վրա: Նրանք ծնվել են 5 միլիոն տարի առաջ՝ հանդիսանալով հզոր Ցելեստիալների փորձերի արդյունքը։ Օժտված լինելով անհավանական գերուժերով՝ «Հավերժները» հազարամյակներ շարունակ թաքնվում էին մարդկանցից՝ գաղտնի պաշտպանելով նրանց հրեշավոր դեվիանտներից։ Սակայն վերջին իրադարձություններն ու Թանոսի գործողությունները նրանց ստիպել են ի հայտ գալ:
Պրեմիերան նոյեմբերի 8-ին է (Հայաստանում՝ նոյեմբերի 4-ից):
«Ուրվականների որսորդները։ ժառանգները»
Միայնակ մայրը երկու դեռահաս երեխաների հետ բնակություն է հաստատում Օկլահոմայի հին ֆերմայում, որը ժառանգություն է ստացել հորից, որին, սակայն, նա չի ճանաչում: Երեխաները փորձում են ավելին իմանալ իրենց պապիկի մասին և գտնում են Ecto-1 ավտոմեքենան, որը պատկանել է հայտնի ուրվականների որսորդներին:
Պրեմիերան նոյեմբերի 18-ին է:
«Վերջին մենամարտը»
Նորմանդական ասպետ Ժան դե Կարուժը, վերադառնալով պատերազմից, իմանում է, որ իր հարևանը և մրցակից Ժակ Լե Գրիսը բռնաբարել են իր կնոջը՝ Մարգարիտին։ Ոչ ոք չի հավատում կնոջ խոսքերին, և օգնության համար Կարուժը դիմում է Ֆրանսիայի թագավոր Կառլ VI-ին։ Ծանոթանալով բոլոր ապացույցներին՝ թագավորը որոշում է հակամարտությունը լուծել արդար պայքարով։ Ճակատամարտի ելքից են կախված ոչ միայն Լե Գրիսի ու Կարուժի, այլեւ վերջինիս կնոջ ճակատագրերը։ Եթե ամուսինը պարտություն կրի, ապա նրա կնոջը կեղծ մեղադրանքների համար պետք է այրեն խարույկի վրա։
Պրեմիերան նոյեմբերի 18-ին է:
«Ռիչարդ Արքան»
Ռիչարդ Ուիլյամսը թենիսիստուհի Սերենա և Վինուս Ուիլյամսների հայրն է։ Նա գրեթե երբեք թենիս չի խաղացել և քիչ բան գիտեր պրոֆեսիոնալ թենիսիստների մարզումների մասին։Ուիլյամսը նախատեսում էր մարզել իր բոլոր դուստրերին, սակայն իրական տաղանդ դրսևորեցին միայն Սերենան և Վեներան։
Պրեմիերան նոյեմբերի 19-ին է:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար