NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում ամենավատ ֆիլմերի թոփ տասնյակը:
10-րդ տեղ. «Այդքան տարբեր երկվորյակներ»

2011թ․-ին թողարկված ֆիլմ՝ Ադամ Սենդլերի գլխավորությամբ, որը վերջնական թաղեց երբեմնի մեգահաջողակ կոմիկ-դերասանի կարիերան (Սենդլերը միայն վերջերս կարողացավ դուրս գալ ստեղծագործական ճգնաժամից)։
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է գլխավոր հերոս Ջեքին Երախտագիտության օրը հյուր գալիս նրա երկվորյակ քույր Ջիլը։
Ֆիլմն այնքան վատն էր, որ «Ոսկե ազնվամորի» հակամրցանակաբաշխության բոլոր 10 անվանակարգերում հաղթող է ճանաչվել:
Մինչև հիմա տանջում է միայն մեկ հարց. աբսուրդի այդ բալագանում ի՞նչ էր կորցրել Ալ Պաչինոն։
9-րդ տեղ. «Դիմակի Որդին»

2005 թվականին արտադրված այս ֆիլմը «Դիմակ» կատակերգության շարունակությունն է, որտեղ փայլում էր Ջիմ Քերին։
Մեկ տասնամյակ անց լեգենդար Լոկի Դիմակն ընկնում է ծաղրանկարիչ Թիմ Էյվերիի ձեռքը, որի նորածին որդին գերբնական ուժեր ունի։ Խնդիրներն առաջանում են, երբ ինքը՝ Լոկին՝ չարության աստվածը, սկսում է կախարդական Դիմակի որոնումը։
Դերասանների սխալ ներկայացումներով լի տոտալ ֆիասկո, ֆրանշիզան ճիշտ կիրառելու համար երևակայության բացակայություն. այս ամենը, փաստորեն, հանգեցրեց նման ձախողման:
«Դիմակը» կատակերգությունը հիմնված էր սև հումորի, հեգնական սցենարի, ինչպես նաև Ջիմ Քերիի խելահեղ տաղանդի և խարիզմայի վրա։ Իսկ այստեղ որոշեցին նկարահանել ընտանեկան կատակերգություն՝ այն համեմելով մի պտղունց սյուրռեալիզմով, բայց չհաշվարկեցին, որ դա չի հետաքրքրի ո՛չ երեխաներին, ո՛չ մեծերին:
Իսկ հրեշավոր գրաֆիկայի և անիմացիայի մասին նախընտրում եմ լռել: Միայն կավելացնեմ, որ այս ֆիլմի թողարկումից մի քանի տարի առաջ թողարկվել էր «Մատանիների տիրակալը», որը մինչ այսօր գրաֆիկական առումով ոչ մի կերպ չի զիջում ժամանակակից բլոկբաստերներին։
8-րդ տեղ. «Ճակատամարտի վայրը՝ Երկիր»

2000թ.թողարկված այս ֆիլմը Ռոն Հաբարդի (Սայենթոլոգիայի եկեղեցու հիմնադիր) գիտաֆանտաստիկ վեպի էկրանավորումն է՝ Ջոն Տրավոլտայի գլխավոր դերակատարմամբ։
Ֆիլմը պատմում է հեռավոր ապագայի մասին։ Սայկլոսների այլմոլորակայինների ռասան ստրկացնում է մարդկանց և իրենց հեռավոր աշխարհի համար Երկիրը հումք դարձնում: Բայց մի օր, տիրանալով այլմոլորակայինների զենքերին և տեխնոլոգիաներին, մարդիկ ընդվզում են։
Ամենաթանկարժեք (իր ժամանակի) ֆիլմերից մեկը, որը չարաչար ձախողվեց կինովարձույթում։
Այն «Ոսկե ազնվամորու» ռեկորդակիրն էր մինչ «Այդքան տարբեր երկվորյակներ» ֆիլմը։ Վատ սցենար, օպերատրական աշխատանք, վիզուալ և դերասանական խաղ. սրանք են ֆիասկոյի պատճառներից մի քանիսը:
Ֆիլմը մինչ օրս «հպարտորեն» կրում է բոլոր ժամանակների ամենաթերի գիտաֆանտաստիկ ֆիլմի տիտղոսը։
7-րդ տեղ. «Հովարդ Բադ»

Այդ հիմա է, որ MARVEL-ի բրենդը անպարտելի է, բայց 1986 թվականին Marvel կոմիքսների հերոս Հովարդ Բադի էկրանավորումն աղետ էր «Աստղային պատերազմների» հոր՝ Ջորջ Լուկասի համար, որը այս «գլուխգործոցի» պրոդյուսերն էր:
Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է գիտնականների փորձերի շնորհիվ Հովարդ անունով մարդանման բադը տելեպորտացվում Երկիր մոլորակ։
Ֆիլմը լավ սև կատակերգություն դառնալու հնարավորություն ուներ, ինչպիսին ապագայում դարձավ «Երրորդ հավելյալը»։ Այնուամենայնիվ, պատկերը ձախողվեց. պարզ չէր, թե ում համար է նկարահանվել այս ժապավենը՝ երեխաների՞, թե՞ մեծահասակների համար:
6-րդ տեղ. «Կոտրել բլոգերներին»

2016 թվականի ֆիլմը պատմում է, թե ինչպես են բլոգերներ Իվանգաjին, Մարյանա Ռոնը և Սաշա Սփիլբերգը կոտրվել անհայտ վիրուսի կողմից և վերածվել իրենց անիմացիոն կրկնօրինակների։
Ֆիլմը ֆինանսավորել է «Կինո հիմնադրամը», որը հետագայում ժապավենը պիտի կոչեր անհաջող փորձ։
Ֆիլմը ոչ մի բանի մասին է, լիովին անիմաստ է, չունի որևէ առողջ սցենար և արտադրություն:
Դիտելու փոխարեն խորհուրդ ենք տալիս ներառել այս «հնարամիտ» ստեղծագործության Badcomedian-ի ակնարկը:
Շարունակելի…
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ19:30, 8 սեպտեմբերի
Վալենտինո Շոտտին Fantini-ի պատմությունը ներկայացրեց Հայաստանում19:15, 8 սեպտեմբերի
Արյուն, ոսկորներ և Դրակուլա. հնաոճ վամպիրների որսի հավաքածուն հայտնվել է առցանց աճուրդում16:32, 8 սեպտեմբերի
Բեռլինից երեք տղամարդ ամուսնանում են իրար հետ, բայց նրանց միջև սեքս չկա. «Մենք պարզապես շատ ենք սիրում իրար»16:28, 8 սեպտեմբերի
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը․ «Մեր նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհի մշակութային քարտեզում»15:39, 8 սեպտեմբերի
Ֆիբի Բրիջերսը ցնցել է Վենետիկը իր չսափրված ոտքերով15:20, 8 սեպտեմբերի
Թերի Հեթչերը կդառնա նոր Միրանդա Փրիստլի. «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղը կգրավի պոդիումը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլում14:41, 8 սեպտեմբերի
Միլիոնատեր Էնդրյու Գարֆիլդը պատերազմ է հայտարարել միլիարդատերերի դեմ և անմիջապես ծաղրի առարկա դարձել համացանցում