«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

5 հայուհի, որոնք ունեն ընդգծված ոճ (ֆոտո)

20:05, 6 նոյեմբերի

Նորաձեւության միտումների արագ տարածմամբ պայմանավորված` ոճային կանանց ու աղջիկների թիվը Հայաստանում օրեցօր ավելանում է: Ճաշակով ու թրենդային հագնվող կանանց պակաս այսօր, կարծես, չկա նաեւ հայկական շոու բիզնեսում, սակայն մինչ շատերը անդադար դիմում են փորձարկումների, նրանցից ոմանք տարիների ընթացքում ձեւավորել են իրենց հատուկ ոճը, որն այցեքարտ է դարձել իրենց համար:

NEWS.am STYLE-ը վերհիշել է 5 հայտնի հայուհու, որոնք ունեն իրենց հատուկ ոճը եւ տարիներ շարունակ անդավաճան են դրան: 

Լիլի Մորտո

Լիլին հայկական շոու բիզնեսի միակ «կենդանի տիկնիկն» է, որն իր ոճային լուծումներով միշտ հիշեցնում  է այդ մասին: Նրան հատուկ են վառ դիմահարդարումն ու չափազանց համարձակ կերպարները, որոնք իր դեպքում արդեն սովորական են դարձել, նույնիսկ, խստապահանջ հայ հեռուստադիողի համար:

Աստղիկ Սաֆարյան

Այս երգչուհուն ոճային էին վերագրում դեռեւս տարիներ առաջ, երբ նա իր առաջին քայլերն էր կատարում հայտնի երաժշտական նախագծում: Աստղիկն իր կարիերայի ողջ ընթացքում իր այցեքարտն է դարձրել գլխարկների իր հավաքածուն. երգչուհին նաեւ աչքի է ընկնում վառ գույների հետաքրքիր համադրություններով:

Նազենի Հովհաննիսյան

Երկար մազեր, դասական սանրվածքներ ու երկար եթերային զգեստներ` այս նկարագրությունից արդեն պարզ է դառնում, որ խոսքը հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանի մասին է, որի ոճը մեկ բառով կարելի է բնորոշել` էլեգանտ: Դերասանուհին ժամանակ առ ժամանակ լուսանկարվում է նաեւ կարճ շրջազգեստներով, սակայն ինչպես ինքն է խոստովանում` իրեն ավելի հարմարավետ է զգում երկար շրջազգեստների մեջ:

Մագա Հարությունյան

Տիկտոկեր Մագայի հաջողության գաղտնիքը հենց ոճափոխությունների մեջ է, սակայն կա մի բան, որը դարձել է աղջկա ոճային փոփոխության «մեխը»` մազերի վառ երանգավորումները: Այսպիսով տիկտոկյան տիրույթում Մագան հայտնի է` որպես ամենաբազմազան սանրվածքներով հայուհի:

Աննա Դովլաթյան

Իր յուրաքանչյուր լուսանկարով Աննա Դովլաթյանը հիացնում է նորաձեւությամբ հետաքրքրվող իր հետեւորդներին: Աննայի ոճը սպիտակի ու այլ մեղմ երանգների հետ է ասոցացվում, իսկ նրա աղջկական կերպարը` շեշտում կանացիությունն ու նրբագեղությունը:

Լուսանկարները` հայտնիների ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել