Երեւանի Շեքսպիրյան 15-րդ փառատոնի շրջանակում, ի թիվս մի շարք հյուրերի, Հայաստան է ժամանել «Կնեբել» թատրոնի եւ «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ խորեոգրաֆ Կոնստանտին Միշինը: Նա երեկ՝ նոյեմբերի 16-ին, հանդիպել է հայ ուսանողների հետ՝ նրանց համար նորովի բացահայտելով բեմական կեցվածքի գաղտնիքները:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Միշինը տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում, իսկ Երեւանն արդեն հասցրել է իրեն հիացնել.
«Զբոսնել եմ կենտրոնով, եղել Հանրապետության հրապարակում... Երեւանն ինձ տպավորել է իր ինքնատիպ կոլորիտով: Այն նման չէ մեկ ուրիշ քաղաքի»:

Միշինն առանձնահատուկ ոգեւորությամբ խոսեց հայ ուսանողների հետ վարպետաց դասի մասին՝ նշելով, որ սեղմ ժամկետում ցանկանում էր հնարավորինս արդյունավետ կետեր ներկայացնել.
«Իմ հիմնական կենտրոնացումը մարմնի ու տեքստի համադրությունն է: Վարպետության դասս էլ նվիրված է պլաստիկ երկխոսությանը, քանի որ կարծում եմ՝ մեր մարմինը հրաշալի գործիք է, որի միջոցով կարող ենք բացատրել այնպիսի բաներ, ինչպիսիք են կոնտակտը, ըմբռնումը, հաղորդագրությունը... Դասաժամս երկար չէր, բայց վստահ եմ՝ նույնիսկ կարճ ժամանակում կարելի է շատ պարզ ու հասկանալի բացատրել երկխոսության սկզբունքները: Ես վաղուց եմ զբաղվում մանկավարժությամբ ու համոզված եմ, որ այստեղ էլ ուսանողները կհասկանան ասելիքս: Առհասարակ, մարմինը ունիվերսալ գործիք է: Մարդու հետ պարելով էլ արդեն կարող ես նրան հասկանալ, ու այս առումով կարծում եմ՝ հետաքրքիր շատ բան կար փոխանցելու»,- ընդգծեց նա:
\
Շեքսպիրյան փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր արտերկրից ժամանած այլ մասնագետների հետ եւս. նրանց թվում են՝ ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) եւ Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։
Փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 15-ից եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 20-ը:
Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում11:12, 17 հոկտեմբերի
Մայք Թայսոնը հազարավոր դոլարներ է ծախսում օծանելիքի վրա. յուրաքանչյուրի արժեքը տատանվում է 2000-ից 6000 դոլարի սահմաններում10:30, 17 հոկտեմբերի
Միլիարդատիրոջ ժառանգորդուհին տարեկան մինչև 60,000 դոլար է ծախսում գեղեցկության վրա. 23 տարեկանից բոտոքս և 500 դոլար արժողությամբ մանիկյուր09:00, 17 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:06, 16 հոկտեմբերի
Առաջին կինը, որը ստեղծում էր էրոտիկ նկարներ. Վերածննդի դարաշրջանի նկարչուհի Լավինիա Ֆոնտանայի պատմությունը22:31, 16 հոկտեմբերի
Լարիսա Դոլինան Բասկովի տարեդարձին հասնելու համար երթևեկել է թարթող լույսերով21:46, 16 հոկտեմբերի
Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ. նա 100,000 դոլար է ստացել մոր մասին բացահայտումների համար21:15, 16 հոկտեմբերի
Լիամ Փեյնի ընտանիքը կարողացել է հասնել նրան, որ համացանցից հեռացվեն երգչի սարսափելի լուսանկարները՝ հանուն նրա որդու20:46, 16 հոկտեմբերի
«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը պատասխանել է իր արտաքինը քննադատողներին20:09, 16 հոկտեմբերի
Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20,000 դոլար, երբ վերջինը հրապարակավ հայտարարություններ է արել իրենց հարաբերությունների մասին19:36, 16 հոկտեմբերի
Սպա կենտրոններ, ժայռամագլցման պատեր և ձիու համար տեղ. ինչո՞վ են ապահովում բունկերները աշխարհի վերջի դեպքում