«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

Կայացավ Kami Friends-ի, Արամ MP3-ի, Ֆելիքս Խաչատրյանի «Շնորհավոր» տեսահոլովակի շնորհանդեսը

Fours fashion for fashion. նորաձեւության ցուցադրություն փոքրիկ մոդելների մասնակցությամբ

Կայացավ Աղաս Մանուկյանի «Գործ չկա» stand up-ի պրեմիերան

Նոր նախագիծ` Guess&Eat. հավով ապուր

Մհեր Մխիթարյանի «Պոնտեր» Stand Up-ն ու հայտնի հյուրերը

Նոր նախագիծ` Guess&Eat. բաստուրմա` թունա ձկից

Fit&Style, մաս 4. յոգա

«Անսովոր է, որ նկարահանումները անցկացվում են մեր տանը». Գրիգի և Սոնայի անձնական առօրյան շուտով եթերում

Գոհար Հարությունյանի զույգի 4-ամյակը

«Բլբուլյանները» սիթքոմը կադրից դուրս

Fit&Style, մաս 3. մարզում ենք ամբողջ մարմինը

Նոր նախագիծ՝ Guess&Eat․ պաելա կարակատիցայի թանաքով

Fit&Style, մաս 2․ առողջ լինելը ոճային է

«Սողոմոնի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը

Fit&Style. առողջ լինելը ոճային է

«Հայ աղջիկների ոճը դարձել է ավելի համարձակ, գրագետ, որակով». դիզայներ Քրիստինե Գրիգորյանը՝ ձմեռային նորաձեւության ու այլեւս ոչ ակտուալ թրենդների մասին (ֆոտո)

14:03, 20 նոյեմբերի

Որո՞նք են այս ձմռան թրենդները, ի՞նչն է դարձել անտիթրենդ, ո՞ր գույներն են նորաձեւ եւ ո՞ր աքսեսուարները՝ արդիական, ի՞նչ միտումներ սպասել 2022-ից, եւ, ի վերջո, ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել հայ երիտասարդների ոճը տարիների ընթացքում. կանանց ու տղամարդկանց նորաձեւության ու վերը նշված հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է դիզայներ Քրիստինե Գրիգորյանի հետ, որը մասնագիտական կրթությունը ստացել է Եվրոպայում եւ Ռուսաստանում, սակայն գերադասել է վերադառնալ Հայաստան ու հենց այստեղ ծավալել իր գործունեությունը:

No description available.

Ըստ դիզայների՝ oversize-ը (լայն հագուստը) շարունակում է մնալ ամենապահանջված թրենդը: Այդպիսի հագուստը ե´ւ նորաձեւ է, ե´ւ հարմարավետ: Ինչ վերաբերում է այս ձմռան գույներին՝ «Ըստ Pantone միջազգային ընկերության, որը ստեղծում է գունային գամմա ամբողջ աշխարհի համար, այս տարվա գույները համարվում են տերակոտայի գույնը, բաց կապույտը, կանաչը եւ դեղինը»,-նշեց Քրիստւնան՝ հավելելով,-«Եթե  տարիներ առաջ հագուստը պետք է լիներ կոկիկ, ձիգ, իդեալական նստեցված, հիմա այն կարող է լինել ավելի ազատ։ Շարֆը կարող է լինել երկար եւ կարճ, դուտի  բաճկոնը՝ մեծ չափսերի։ Կարելի է խառնել տարբեր գույներ, եւ դա շատ ոճային լինի»։

No description available.

Նրա խոսքով այս ձմռանն, առհասարակ, ակտուալ են դուտի  բաճկոնները. «Luxsury հագուստի սիրահարների համար, որոնք սիրում են շքեղ մորթիներ, այս տարի շատ ակտուալ են վագրի պրինտն ու մորթիները։ Ինքս դրանց մեծ սիրահարն եմ։ Մորթե վերարկուները դասական են»։

No description available.

Փոխարենը Քրիստինեն խորհուրդ տվեց հրաժարվել նախորդ տարի արդիական համարվող՝ լաքից հաստ գոտիներից, որոնք կապում էին վերարկուների վրայից. «Հիմա դա արդեն դուրս է եկել նորաձևությունից եւ համարվում է ոչ թրենդային»,-ընդգծեց նա:

Այս ձմռանը շատ նորաձև են մորթիով պայուսակները եւ գործվածքից գլխարկները. «Ձեռնոցներ, շարֆեր գլխարկներ… Այս դեպքում կարելի է նախապատվությունը տալ մեծ լայն գործվածքներին, որոնք շատ ակտուալ են»:

No description available.

Անդրադառնալով գալիք` 2022 թ-ի նորաձեւության միտումներին՝ Քրիստինեն նշեց.

«Շատ հետաքրքիր է, քանի որ հիմա, գրեթե, ամեն բան նորաձև է` ե՛ւ գործվածքները, ե՛ւ կաշիները, ե՛ւ ջինսերը, ե՛ւ մորթիները, ե՛ւ դուտի  բաճկոնները։ Այդ ամենը  ակտուալ է oversize չափսով։

Այն, որ երեկույթների ժամանակ աստղերը, գլամուրային մասսան հագնում են ընդգծող հագուստ, դա լրիվ այլ է, սակայն  ամենօրյա ընտրության մեջ, ինչպես նշեցի, ակտուալ է oversize–ը։ Կանանց նորաձեւությունը դարձել է ավելի համարձակ, բայց եւ ավելի հարմարավետ, քանի որ կանայք սկսել են ավելի մեծ, կարեւոր դեր կատարել։ Ավելի հաճախ են կրում լայն տաբատներ, ցածր կոշիկներ, որոնք հարմարավետ են։

Տղամարդկանց համար էլ ակտուալ են գործվածքից բլուզները, շարֆերը, գլխարկները, դուտի  բաճկոնները։

Նախորդ տարի նորաձեւ էին դրապից վերարկուներն՝ անգլիական օձիքով, հիմա ավելի անփույթ հագուստն է ակտուալ՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար»։

No description available.

Ինչ վերաբերում է, առհասարակ,  հայուհիների ներկայիս ոճին՝ դիզայների խոսքով՝ այն փոխվել է, եւ այդ փոփոխությունները դեպի դրականն են գնում.

«Հայ աղջիկների ոճը շատ է փոխվել, դարձել է ավելի համարձակ, գրագետ, որակով։ Հիմա շատ են հագնվում ոճային եւ հարմարավետ, ինչը ես շատ եմ կարեւորում հագուստի ընտրության մեջ։ Բնականաբար, խոսքս մեծամասնության մասին է։ Լինում են նաեւ անճաշակ համադրություններ։ Իհարկե, ճաշակի վերաբերյալ մոտեցումը շատ անհատական է, գուցե, իրենց համար դա ճաշակով է, բայց երբ ես նայում եմ մասնագիտական աչքով, դա անճաշակ է։ Սակայն  եթե գլոբալ նայենք հայ աղջիկները առաջ եւ հիմա, հիմա շատ ավելի ճաշակով, գրագետ եւ որակով են հագնվում»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Քրիստինե Գրիգորյանի անձնական արխիվից եւ Pinterest-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ