ԽՈՅԵՐ
Խոյերին խորհուրդ է տրվում գնալ բնության գիրկ։ Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ ընտանիքի անդամների մասին։ Իսկ եթե եղանակային պայմանները այնքան էլ լավ չեն կամ ցանկությունը այնքան էլ մեծ չէ, կարող եք վայրը փոխել։ Բայց աստղերի՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու խորհուրդը մի անտեսեք։
ՑԼԵՐ
Ցլերը հավանաբար պետք է հիմնվեն իրենց կենսափորձի վրա եւ հիշեն, թե ինչ է նշանակում քաոս եւ ինչ է պետք անել դրանից դուրս գալու համար։ Շատ հնարավոր է, որ ձեր բնակարանի խողովակները «հիշեցնեն» իրենց մասին։ Զգոն եղեք, խնդիրների դեպքում սիրելի էակին կանչեք օգնության։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք զգալու եք սիրելիի հոգում կատարվող ամեն ինչ։ Եթե նա իրեն տխուր, միայնակ կամ վատ զգա, նույնը կկատարվի նաեւ ձեր հոգում։ Մնում է հուսալ, որ շաբաթն ուրախ կանցնի եւ թախծելու կարիք չի լինի։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Նույնիսկ եթե սիրելի էակի մտքերը վայրի, իսկ նրա պահվածքը ոչ ադեկվատ թվան այդ ամենի մասին խոսելու եւ քննարկելու համար այնքան էլ հարմար ժամանակ չէ։ Խոսակցությունը կարելի է հետաձգել։ Փոխարենը սկսեք մտածել՝ ցանկանում եք նման անձնավորության հետ շարունակել ձեր հարաբերությունները, թե փոփոխությունների ժամանակն է։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Դուք փորձում եք թաքնվել ձեր խնդիրներից, չտեսնել ու չնկատել դրանք։ Դրա հետեւանքով, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում է սիրելի էակի ուսերին։ Իսկ դուք վստա՞հ եք, որ նա կարող է միայնակ լուծել խնդիրները։ Դա դո՞ւր է գալիս նրան։ Հնարավոր տարաձայնությունները կավելացնեն ձեր խնդիրները։
ԿՈՒՅՍԵՐ
Դուք եւ սիրելի էակը եւս մեկ ընդհանուր ծանոթ կգտնեք, որի հետ մտերմացել եք իրարից անկախ։ Սա ոչ միայն կապացուցի ձեզ, որ աշխարհը շատ փոքր է, այլեւ այն, որ դուք այլ պայմաններում նույնպես կհանդիպեիք միմյանց։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կիմանաք սիրելի էակի իրական մտադրությունների մասին։ Սակայն դրանից հետո ձեզ մոտ դատարկություն կլինի. ոչ դրական, ոչ բացասական զգացողություններ կարթնանան։ Ամեն ինչ կմնա նույնը, պարզապես հարաբերություններում նոր երանգ կլինի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Սիրելի անձնավորությունը կցանկանա հասկանալ, թե ինչ եք իրականում զգում եւ ինչ է կատարվում ձեր հոգում։ Բայց նա դա կանի յուրօրինակ ձեւով, ուստի, դուք այդպես էլ չեք գուշակի նրա միտքը։ Այսօր դուք կհամոզվեք, որ սիրելիի երեւակայությունը շատ մեծ է։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սիրելի էակի համար դժվար կլինի գործել։ Նա ձեր աջակցության, խրախուսանքի կարիքը կունենա։ Միայն ձեր օգնությամբ նա կկատարի այդ կարեւոր քայլը։ Մի խոսքով, նրա հաջողությունը ձեր ձեռքերում է։ Խելամիտ եղեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելի էակին երջանկացնելու ցանկություն կլինի։ Հարկավոր է զարկ տալ երեւակայությանը, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ մտածված եւ հաճելի։ Հաջողված անակնկալի դիմաց ձեզ սպասում են սիրելիի ժպիտն ու անկեղծ համբույրը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե վաղուց արդեն մտածում եք, որ բաժանման ժամանակն է, ուրեմն այս շրջանն ամենանպաստավորն է դրա համար։ Այո, հնարավոր է, որ ձեզնից մեկի մոտ այդ ցանկությունը շատ մեծ է, մյուսն ընդհանրապես նման մտադրություն չունի։ Այն թողեք հետագայի համար։
ՁԿՆԵՐ
Գործի պետք է դնեք ձեր նպատակասլացությունն ու վճռականությունը, այլապես անձնական կյանքում ոչ մի հաջողության չեք հասնի։ Իսկ դրանց օգնությամբ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի եւ փոփոխությունները կլինեն դրական ու արդյունավետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են