ԽՈՅԵՐ
Այսօր դուք բավականին վատ տրամադրություն կունենանք եւ ասես խռոված կլինեք ամբողջ աշխարհից։ Իհարկե, սա չի կարող անհետեւանք մնալ նաեւ ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունների վրա։ Ուստի, ավելորդ խնդիրներից խուսափելու համար, փորձեք ավելի զուսպ ու հանդուրժող լինել։
ՑԼԵՐ
Ձեր սիրելին շատ դժվարությամբ կկարողանա համոզել ձեզ այս կամ հարցում փոխել տեսակետը։ Ձեր շփումը հավանաբար չստացվի։ Փորձեք այսօր խուսափել Նրա հետ հանդիպումից։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Բավականին դժվար ու ծանր օր է սպասվում ձեզ։ Ստիպված կլինեք կայացնել վճռական որոշում, որը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ եւ հետք թողնել ձեր համատեղ ապագայի եւ երջանկության վրա։ Ուստի, փորձեք խելամիտ որոշումներ կայացնել եւ մտածված քայլեր անել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Նա ձեր օգնության կարիքը կունենա եւ ստիպված կլինեք ներդնել ձեր բոլոր ուժերը՝ նրան աջակցելու եւ ճահճից հանելու համար։ Այո, նա բավականին դժվարին իրավիճակում է հայտնվել։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր հետագա քայլերի մասին ձեզ աստղերը կհուշեն թերթում ինչ-որ հոդվածի, հեռուստատեսային հաղորդման, հարեւանի հետ զրույցի միջոցով։ Փորձեք ուշադիր լինել եւ լուրջ վերաբերել դրան։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք, չգիտես ինչու, կսկսեք մտածել, որ ձեր հարաբերությունները փակուղի են մտել։ Չնայած Նա կփորձի հակառակը համոզել, բայց նրա բոլոր ջանքերը ապարդյուն կլինեն։ Հետեւաբար, փորձեք օգնել նրան՝ ինքներդ ձեզ համոզելով, որ իրականում ձեր մտքերն անհիմն են։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք նոր բացահայտում կանեք ձեր սիրելի էակի մասին։ Դժվար է ասել՝ այն կերջանկացնի ձեզ, թե ոչ, սակայն դուք զարմացած կլինեք։ Փաստորեն, արդեն պետք է հաշտվել նաեւ նրա այս բնավորության հետ։ Սակայն ժամանակի ընթացքում այն հաճելի կթվա ձեզ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կկիսվի ձեզ հետ իր խնդիրներով, որոնք մեղմ ասած, այնքան էլ հետաքրքիր չեն ձեզ։ Սակայն որքան էլ անհասկանալի լինեն դրանք, փորձեք լսել Նրան եւ անել հնարավորինս ամեն ինչ նրան օգնելու եւ սատարելու համար։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Միայնություն... այսօր պետք է խորապես հասկանալ այս բառի իմաստը, քանի որ ձեր ընտրյալը շատ զբաղված է լինելու եւ չի կարողանալու ժամանակ տրամադրել ձեզ։ Ուստի, քանի որ այսօր ազատ ժամանակ եք ունենալ, փորձեք խելամիտ օգտագործել այն։ Մի՞թե անավարտ գործեր չկան։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա վարվել այնպես, ինչպես հուշում է նրան իր սթափ միտքն ու ուղեղը։ Նա կփորձի գործել՝ կարեւորելով զգացմունքներն ու ինտուիցիան։ Սակայն չէ՞ որ դուք նրա կողքին եք եւ կարող եք ձեր խորհուրդներով ճիշտ ուղի ցույց տալ նրան։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր լեզուն դուրս կթափի այն մաղձը, որը կուտակվել է ձեր ներսում։ Եվ հենց այս պատճառով ձեր ընտանիքում կարող է սկանդալ բարձրանալ։ Աստղերը խորհուրդ են տալիս վերահսկել ձեզ եւ ձեր ներսում կուտակված բացասական էներգիան փոխարինել դրականով։
ՁԿՆԵՐ
Այսօր պետք չէ շատ մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչը կասի ձեր երկրորդ կեսը։ Միգուցե նրա խոսքում ինչ-ինչ անճշտություններ լինեն, խոսքերը՝ ոչ հստակ եւ դիպուկ, բայց չպետք է թույլ տալ, որ դրանք խոչընդոտ դառնան ձեր հարաբերությունների հետագա ընթացքին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը