«Սակրամենտոյի» բասկետբոլային թիմի կենտրոնական խաղացող Թրիստան Թոմփսոնը կրկին հայր է դարձել։ Ճիշտ է, փոքրիկին լույս աշխարհ է բերել ոչ թե մարզիկի սիրեցյալ Քլոե Քարդաշյանը, այլ նրա անձնական մարզիչ Մարալի Նիկոլսը։ Աղջիկը պատմել է, որ տղամարդն իրեն առաջարկել է 75 հազար դոլար միանվագ գումար, եւ ծրագրել է այդ գումարը փոխանցել կանխիկ:
Դատարանում մարզիկը խոստովանել է, որ մի քանի անգամ իր ու Մարալիի միջեւ ինտիմ կապ է եղել Հյուսթոնի հյուրանոցում։ Սակայն պահանջում է հայրության թեստ անցկացնել։ Թոմփսոնի եւ Նիկոլսի միջեւ տեքստային նամակագրության համաձայն, որը ներկայացված է հայցում, Թոմփսոնը հայտարարել է, որ «ընդհանրապես չի մասնակցի երեխայի կյանքին»:
«Եթե դու մտածում ես, որ երեխայի ծնունդը քեզ մի քիչ փող կբերի, սխալվում ես։ Դու տեղյակ ես, որ ես այս մրցաշրջանից հետո հեռանում եմ NBA-ից։ Այնպես որ ապրուստավճարի տեսանկյունից դու կստանաս այն գումարը, որը պետք է վճարի գործազուրկը։ Տեխասում դա կլինի ընդամենը մի քանի հարյուր դոլար։ Այնպես որ, դու պետք է վերցնես այդ 75 հազարը, որ ես առաջարկում եմ, քանի որ դա ավելի լավ է, քան գործազուրկ հոր ալիմենտը։ Դու ռիսկի ես դիմում երեխա ունենալ մի մարդուց, որի հայրը նրա կյանքում ոչ մի դեր չի խաղում, եւ ամսական մի քանի հարյուր դոլար ալիմենտ», – գրել է Թոմփսոնը աղջկան։
Ինչպես հայտնում է The Sun-ը Քլոե Քարդաշյանն իմացել է, որ իր նախկին սիրելին կրկին անգամ հայր է դարձել է եւ ցնցվել է։ Հարազատները հայտնել են, որ «երբեք նրան այդչափ վրդովված չեն տեսել»։ Աստղը Թրիստանի հետ հարաբերություններ ուներ, երբ տղամարդուց հղիացավ Մարալի Նիքոլսը։ Այդ իսկ պատճառով Քլոեն կրկին անգամ դավաճանված է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը