Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Միտրոպոլիտ Իլարիոնը խոստովանել է, որ նայում է Netflix

20:01, 25 դեկտեմբերի

Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ միտրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլարիոնը (Ալֆեեւ) «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Եկեղեցին եւ աշխարհը» հաղորդաշարում պատմել է, որ պարբերաբար ֆիլմեր եւ սերիալներ է դիտում Netflix հարթակով։

«Ես ունեմ բաժանորդագրություն Netflix-ին, եւ երբ ազատ ժամանակ եմ ունենում, ես օգտվում եմ այդ ծառայությունից ֆիլմեր եւ սերիալներ դիտելու համար։ Տպավորվածներից «Երկու պապ» ֆիլմն է։ Ֆիլմը կաթոլիկ եկեղեցու հանդեպ մեծ հարգանքով է մատուցվել եւ գեղեցիկ նկարահանվել, ես այն հաճույքով եմ դիտել», - պատմել է հոգեւորականը։

Նա նաեւ կիսվել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի տպավորություններով: Միտրոպոլիտի խոսքով՝ «շատ որակով նկարահանված» ժապավեն է եւ նրա մոտ առանձնակի հետաքրքրություն է առաջացրել այն պատճառով, որ ֆիլմում հայտնվող կերպարների մի մասին ինքն «անձամբ է ճանաչում»:

Միտրոպոլիտ Իլարիոնը մեկնաբանել է հարթակում ԼԳԲՏ բովանդակության առկայությունը՝ նշելով, որ այն իսկապես գոյություն ունի եւ հիմնականում երիտասարդական սերիալներում։ Մասնավորապես, նա հիշատակել է իսպանական «Էլիտան»։

Միտրոպոլիտի կարծիքով՝ անհրաժեշտ է նկարահանել քահանաների «իրական կյանքի» մասին, որի մասին քչերը գիտեն։ Նկարահանումների ժամանակ պետք է ամբողջովին հրաժարվել պատրիարքի եւ «պաշտոնական եկեղեցու» այլ դեմքերի վրա կենտրոնանալուց։

«Ես կարծում եմ, որ հետաքրքիր կլիներ սերիալ ստեղծել ռուս Ուղղափառ եկեղեցու կյանքի մասին, քանի որ իսկապես շատերի համար եկեղեցու կյանքը մնում է փակ եւ տաբուացված թեմա։ Շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչով են ապրում քահանաները, ինչով են նրանք զբաղվում», - նշել է միտրոպոլիտ Իլարիոնը։

Աղբյուրը՝ Gazeta.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել