Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Հինգ բան, որոնք վանում են ձեզնից տղամարդուն

21:12, 28 դեկտեմբերի

Չափից շատ բծախնդիր լինելը

Կանայք չափից բծախնդիր են։ Նրանք հանդիպում են տղայի, որը նրանց դուր է գալիս, բայց հետո սկսում են փորփրել ու թերություններ գտնել։  Իհարկե պետք չէ հանդիպել առաջին պատահածի հետ, պետք է պահանջկոտ լինել, բայց ոչ չափազանց բծախնդիր, թե չէ մենակ կմնաք։ Ոչ ոք իդեալական չէ, բայց եթե սպասենք մենք իդեալներին, ապա կարող ենք երբեք չգտնել նրանց։

Հեռավոր ապագայի մասին մտածելը  

Առաջին իսկ ժամադրության ժամանակ։ Կարող են լինել բաներ, որոնք միանգամից կմտահոգեն Ձեզ։ Գուցե նա հաճախ է գործուղումների մեկնելու, կամ գուցե չի ուզում երեխաներ ունենալ, կամ էլ ծրագրում է այլ երկիր տեղափոխվել և այլն ։ Բայց անգամ այդ հարցերը չպետք է ձեզ միանգամից վախեցնեն։ Պետք չէ շատ հեռավոր ապագայի մասին մտածել ու փորձել ծրագրել բոլոր «եթե»-ները։  

Մեկ ժամադրությամբ սահմանափակվելը  

Որոշ առաջին ժամադրություններ վերջինն են դառնում ակնհայտ պատճառով՝ օրինակ տղամարդը պատմել է իր 7  նախկին կանանց մասին ու հիշատակել, որ մի անգամ բանտ է նստել ընտանեկան բռնության համար։ Կամ էլ պարզապես որովհետև տղամարդը ձեզ վրա պատշաճ տպավորություն չի թողել։ Ժամադրությունը լավն էր, բայց ոչ հրաշալի։ Ու դա սխալ  է, քանի որ տղամարդիկ նույնպես նյարդայնանում են ու կարող են առաջին ժամադրության ժամանակ իրենց լավագույնս չդրսևորել։  Նրան առնվազն երկրորդ ժամադրության հնարավորություն տվեք։ Ու ով գիտի, գուցե նա ձեզ կզարմացնի։

Փնտրել թերություններ

Հարաբերությունների սկզբնական փուլում սովորաբար քիչ թերություններ են նկատելի։ Դրանք պետք է ջանասիրաբար փնտրել ու գտնել։ Ու հարաբերություններում առաջին խնդիրները սկսվում են հենց այդ որոնումներից։ Տղամարդը կարող է լինել համակրելի, հաճելի, հոգատար, բայց հետո կինը սկսում է որոնել, թե որտեղ են թաքնված նրա թերությունները։ 

Վատ տղաներին նախապատվություն տալը

Կանայք այնքան հաճախ են լավ տղաներին լքում հանուն վատ տղաների՝ կարծելով, թե վերջինները իրենց իսկական սեր են նվիրում, ինչպես կինոյում։ Բայց արդյունքում ստանում են ընդամենը կոտրված սիրտ։ Վատ տղաները հենց իզուր չեն վատը համարվում։

Հաջորդ անգամ, երբ դուք ժամադրության գնաք, եղեք այստեղ ու հիմա, վայելեք այդ պահը։ Ամեն անգամ ամեն ինչ հաջող չի լինելու, բայց դուք պարտավոր եք յուրաքանչյուրին հնարավորություն տալ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search