ԽՈՅԵՐ
Այսօր նույնիսկ ամենաանմեղ սեթեւեթանքը կարող է Խոյերի համար ավելի մեծ մի երեւույթի վերածվել: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով նրանք կկորցնեն իրավիճակի վերահսկումը եւ դրանք նոր մակարդակի կհասցնեն: Իսկ միակ բանը, որ մնում է Խոյերին միայն որոշելն է, թե արդյոք նրանց դուր է գալիս այդ իրավիճակը, թե ոչ: Եթե տվյալ անձնավորությունը հետաքրքիր է Խոյերին եւ նրանց միջեւ կայծեր են անցնում, ապա նրանք կարող են մի փոքր ժամանակ ատկացնել միմյանց ավելի լավ ճանաչելու համար:
ՑԼԵՐ
Այսօր այն օրն է, երբ Ցլերը եւ նրանց սիրելիները ընդունակ կլինեն փոքր ռոմանտիկ խելաեղությունների: Հնարավոր է, որ Ցլերը հանկարծ կցանկանան առանց որեւէ առիթի իրենց ընտրյալներին ծաղկեփունջ նվիրել կամ մեկ այլ նվեր պարգեւել, իսկ երեկոյան մոմերով ընթրիք կազմակերպել: Պետք չէ դիմադրել այդ հիանալի մղումներին: Թող որ ձեր սերը հեքիաթի նմանվի.եթե ոչ ամեն օր, ապա գոնե երբեմն, ինչպես, օրինակ, այսօր:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր Երկվորյակները սիրո հարցերում կարող են համարձակորեն իրենց կանոնները սահմանել եւ փոփոխեն դրանք, երբ կամենան: Այսօրվա օրը նրանց հմայք եւ ինքնավստահություն կպարգեւի եւ անկրկնելի կդարձնի հակառակ սեռի աչքերում: Նույնիսկ ամենաանսպասելի իրավիճակները այսօր կարող են զարգանալ այնպես, ինչպես այդ ձեռնտու է Երկվորյակների համար: Արժե, որպեսզի նրանք օգտվեն այդ առիթից եւ զուր ժամանակ չկորցնեն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Խեցգետինները մտորեն այն հարցի շուրջ, որ նրանց հակումը կատարելության հանդեպ խոչընդոտում է նրանց անձնական կյանքին: Անշուշտ, երազելու ունակությունը հրաշալի երեւույթ է, սակայն չափազանց կարեւոր է հասկանալ երեւակայականի եւ իրականության միջեւ եղած տարբերությունը: Կարելի է ողջ կյանքը անցկացնել՝ կատարյալ արքայազնին կամ արքայադստեր սպասելով եւ անտեսելով իրական սերը: Մեծ պահանջները ամուրիների համար են, սակայն եթե Խեցգետինները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն իրենց ընտրյալներին ընդունել այնպիսինը, ինչպիսինը նրանք են. նրանց բոլոր դրական եւ բացասական կողմերով:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը զգուշացնում են Առյուծներին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների պահն է հասունացել: նոր մարդիկ եւ իրադարձությունները արդեն այտնվել են նրանց հորիզոնում եւ շատ շուտով կբարձրաձայնեն իրենց գոյության մասին: Նույնիսկ եթե Առյուծները կարծում են, թե ինչի մասին է խոսքը, ամենայն հավանականությամբ նրանք սխալվում են.փոփոխությունները կարող են անսպասելի լինել ինչպես իրենց, այնպես էլ իրենց զուգընկերների համար: Միակ քայլը, որ Առյուծները կարող են այսօր կատարել, բարոյապես պատրաստվելն է եւ այն անակնալների ընդունումը, որոնք ճակատագիրը պատրաստել է իրենց համար:
ԿՈՒՅՍԵՐ
Եթե այսօր Կույսերը ցանկանան խոստումնալից սիրային ծանոթություն հաստատել, նրանք չպետք է խոչընդոտեն ճակատագրին: Բավական է միայն ժպիտով պատասխանել ժպիտին, աչքերը չթաքցնել հետաքրքրված հայացքից, իսկ ծանոթանալու առաջարկությանը ի պատասխան չարցնեն. «Ի՞նչ նպատակով»: Այլ խոսքերով, արժե, որպեսզի Կույսերը, իրենց սովորույթներին հակառակ, վերջապես վստահեն իրենց բնազդներին: Եւ, գուցե, սովորականից ավելի հաճախ պատասխանել «այո»:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր Կշեռքները ընդունակ են կես բառից հասկանալ իրենց սիրելիներին: Նրանք ներդաշնակ տրամադրված կլինեն եւ կարող են իրոք զգալ միմյանց: Ահա թե ինչու հենց այսօր արժե, որպեսզի Կշեռքները զրուցեն իրենց ընտրյալների հետ իրենց հուզող հարցերի շուրջ: Եթե նրանց միջեւ թյուրիմածություններ գոյություն ունեն, ապա այսօր հիանալի պահ է ամեն ինչ հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համար:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր իրենց հարաբերություններում Կարիճները ընդունակ են որեւէ լուրջ եւ պատասխանատու քայլի: Հնարավոր է, որ նրանց հարաբերություններում գլոբալ փոփոխություն է հասունացել, սակայն հնարավոր է նաեւ, որ Կարիճները ցանկանան իրենց հարաբերությունները նոր մակարդակի հասցնել: Կարեւոր չէ, թե արդյոք Կարիճները պատրաստվում են իրենց ընտրյալների հետ կարեւոր հարց լուծել, հարաբերությունների հեռանկարները քննարկել կամ ձեռքի եւ սրտի առաջարկություն անել.այսօր հասունացել է այդ պահը: Դժվար թե Կարիճների համար դյուրին լինի մեկ այլ օր բավականաչափ համարձակություն ունենալ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Նույնիսկ եթե Աղեղնավորները ընտելացել են նրան, որ սիրո հարցում առաջին քայլը միշտ իրենց փոխարեն է կատարվում, այսօր նրանք ստիպված կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ: Իրավիճակը այնպես է զարգանալու, որ կամ Աղեղնավորները ձեռնունայն կմնան, կամ էլիրենց ոչ բնորոշ ամառությունը կդրսեւորեն: Այնպես որ ընտրությունն այսօր նրանց ձեռքում կլինի. բավական է միայն որոշել, թե ինչն է ավելի կարեւոր Աղեղնավորների համար՝ սիրելիների ետ հարաբերությունները թե սպասողի կեցվածքը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր արժե, որպեսզի Այծեղջյուրները մտորեն այն հարցի շուրջ, թե ինչ են նրանք փնտրում սիրո մեջ, եւ որն է նրանց կյանքում տեղի ունեցող անհարթությունների պատճառը: Գուցե Այծեղջյուրները ձգտում են ավելի լուրջ եւ խորը հարաբերությունների՞: Այդ դեպքում արժե, որպեսզի նրանք փնտրեն այնպիսի զուգընկերների, ովքեր օժտված են նույնչափ լուրջ զգացմունքներով, ինչպես եւ իրենք: Ոչ տեւական սիրավեպերը միայն հավելյալ բարդություններ կստեղծեն եւ կարող են ներքին դատարկության զգացողություն ստեղծել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե Ջրհոսները սիրամարգ լինեին, ապա այսօր նրանք կարող էին բացել իրենց շքեղ պոչերը: սակայն քանի որ Ջրհոսները հասարակ մարդիկ են, ապա նրանք կկարողանան իրենց վրա հակառակ սեռի ուշադրությունը հրավիրել այլ միջոցներով՝ վառ հագուստով, դիմաարդարմամբ, համարձակ ժպիտով: Այսօր Ջրհոսները բացառապես ինքնավստահ կլինեն, իսկ այդ նշանակում է, որ նրանք անկրկնելի կլինեն: Արժե, որպեսզի նրանք օգտվեն դրանից սրտեր կոտրելու եւ հակառակորդներին սեւ նախանձի առիթներ տալու համար:
ՁԿՆԵՐ
Այսօր վաղ առավոտվանից ի վեր Ձկները հոլի պես պտտվելու են, եւ մինչ նրանք չհանգստանան, նրանք չեն հիշի ռոմանտիկ հարաբերությունների գոյության մասին: Աստղերը խորհուրդ են տալիս Ձկներին մի փոքր դադար տալ եւ հանգստանալ, նույնիսկ եթե իրավիճակը դրան չի նպաստում: Իրենց մտքերը եւ զգացմունքները այսօր կարգի բերելով՝ Ձկների համար շատ ավելի դյուրին կլինի լուծել սեփական խնդիրները, եւ նույնիսկ ժամանակ կմնա ֆլիրտի եւ նոր ծանոթությունների համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը