44 տարեկանում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել է ռուս դերասան Իվան Ռուդակովը։ Արտիստի մահը շոկի է ենթարկել երկրպագուներին ու գործընկերներին, որոնք նշում են՝ դժվար է հավատալ, որ արտիստը հեռացել է կյանքից։ Իվանի նախկին կինը՝ դերասանուհի Լաուրա Քեոսայանը՝ Էդմոնդ Քեոսայանի թոռնուհին, հրապարակել է արտիստի ու իրենց դստեր արխիվային լուսանկարը։
«Լուսանավոր ճանապարհ․․․ Հարազատս, լուսավոր հիշատակ․․․ Վանյա»,- գրել է Քեոսայանը։
View this post on Instagram
Իվան Ռուդակովը Լաուրա Քեոսայանի հետ ծանոթացել է «Цыганочка с выходом» մելոդրամայի նկարահանումների ընթացքում։ Լաուրան խաղում էր գլխավոր հերոսուհու դերը, որի սիրուն փորձում էր հասնել Իվանի հերոսը։ Առաջին հայացքից սեր չի ծնվել, սակայն զգացմունքներ են ի հայտ եկել, երբ երիտասարդները Կալուգայում նկարահանումների ընթացքում միմյանց հանդեպ առավել ուշադիր են եղել։ Մայրաքաղաք վերադառնալուց հետո զույգն ամուսնացել է։ «Սկլիֆովսկի» սերիալի նկարահանումների ընթացքում Քեոսայանն իմացել է իր հղիության մասին։ Ինչպեսեւ ֆիլմի հերոսուհու դեպքում, նա դուստր է ունեցել, որին ծնողները տվել են Սերաֆիմա անունը։
Սակայն ավելի ուշ զույգը բաժանվել է։ Անկախ դրանից՝ Ռուդակովն ու Քեոսայանը կարողացել են ընկերական հարաբերություններ պահպանել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:49, 23 մայիսի
Ոճային ու համարձակ․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը23:03, 23 մայիսի
Բիլի Այլիշը պատմել է, որ 11 տարեկանից ապրում է Տուրետի համախտանիշով22:38, 23 մայիսի
Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը Կալիֆոռնիայից22:12, 23 մայիսի
Թողարկվել է «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի առաջին թրեյլերը21:45, 23 մայիսի
«Շատ անուշիկ»․ Ալինա Մարտիրոսյանի լուսանկարը21:12, 23 մայիսի
Հարաբերությունները բարելավելու ութ միջոց20:26, 23 մայիսի
«Մենք դատապարտված ենք պառակտման․ մենք պատժված ենք իրարով»․ Մկրտիչ Արզումանյան20:12, 23 մայիսի
Միխայիլ Պոլիցեյմակոյի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել թղթակցի ծեծի ենթարկելու համար19:43, 23 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքեր, Զենդայա եւ այլք․ Time-ը նշել է 2022-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունները19:21, 23 մայիսի
Ոճային մայրիկ․ Մարտա Կիրակոսյանի լուսանկարը18:45, 23 մայիսի
«Շատ սիրուն»․ Մերի Մակարյանի լուսանկարը18:33, 23 մայիսի
Ռուսական վարձույթում է հայտնվել հայկական մուլտֆիլմը․ հերոսներին հնչյունավորել են Գարիկ Խարլամովն ու Էլինա Ջանիբեկյանը