Դուք շատ աղ եք ուտում
Նատրիումի ավելցուկն օրգանիզմում ոչ միայն առաջացնում է այտուցվածություն, մկանային թուլություն եւ ցավեր, այլեւ կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացմանը: Հետազոտության համաձայն՝ ավելորդ աղը դուրս բերելու համար օրգանիզմը ծախսում է ռեսուրսների մի մասը, որոնք պետք է պայքարեն վիրուսային վարակների դեմ, ինչի արդյունքում արտադրվում է իմունոգլոբուլինի անբավարար քանակություն եւ աճում է հիվանդանալու վտանգը: Փորձեք սահմանափակել արագ սնունդը, միսը, պանիրը եւ սնունդ պատրաստելիս զգույշ օգտագործեք աղը։
Ձեր սննդակարգում բջջանյութը բավարար չէ
Բջջանյութն աջակցում է առողջ մարսողությանը եւ խթանում է օգտակար աղիքային բակտերիաների արտադրությունը, որոնք ոչ միայն ամրապնդում են իմունիտետը, այլեւ բարենպաստ ազդեցություն են ունենում մաշկի վիճակի եւ տրամադրության վրա: Սննդային մանրաթելի եւ պրոբիոտիկների բարձր մակարդակն օգնում է պահպանել իմունային գործառույթը եւ պաշտպանում է մարմինը վիրուսներից։ Սննդակարգում ավելացրեք ավելի շատ բանջարեղեն, լոբազգիներ եւ չմշակված ամբողջական հատիկներ, դրանց թաղանթները բջջանյութի իրական պահեստ են:
Դուք շատ սուրճ եք խմում
Կոֆեին․ կախարդական նյութ։ Այն արթնացնում է, խթանում է նյարդային համակարգը, օգնում է բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը եւ գերազանց կերպով զսպում է վաղաժամ ծերացման նշանները։ Սակայն ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հաճախ պատահում է, որ լարված աշխատանքային օրվա ընթացքում մեկ բաժակ սուրճը սրընթաց փոխում է մյուսին, իսկ դա կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման եւ տարբեր վիրուսային հիվանդությունների։
Դուք քիչ բանջարեղեն եք ուտում
Բանջարեղենը ոչ միայն բջջանյութի մեծ աղբյուր է, որի կարեւորության մասին արդեն ասվել է վերեւում, այլեւ վիտամինների եւ հանքանյութերի իրական պահեստ։ A եւ C վիտամիններով, ինչպես նաեւ ֆոլաթթվով հարուստ կանաչ բանջարեղենն ամրապնդում է իմունիտետը՝ թույլ տալով առանց խոչընդոտների հաղթահարել մրսածությունների սեզոնը։ Աշխատեք հաճախ սալաթներ, բանջարեղենային ռոգուներ եւ սմուզիներ օգտագործել։
Շատ շաքար եք օգտագործում
Սպիտակ շաքարավազ՝ դատարկ ածխաջրեր, որոնք չեն կրում որեւէ սննդային արժեք, բայց բարձրացնում են քրոնիկ հիվանդությունների վտանգը, հրահրում են ծերացումը, քաշի ավելացումը, ինչպես նաեւ թուլացնում են իմունիտետը։ Գլյուկոզայի չարաշահումը նվազեցնում է իմունոգլոբուլինի ակտիվությունը միջինը 30%-ով, ինչը զգալիորեն մեծացնում է վիրուսային վարակներով հիվանդանալու հավանականությունը: Բոլորովին հրաժարվել շաքարից պարտադիր չէ, բայց դրա քանակը պետք է վերահսկվի։
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը