1) Խոյ եւ Խեցգետին
Խոյերը հայտնի են համարձակությամբ եւ ուժեղ կամքով, ինչն արտացոլվում է նրանց բնավորության վրա: Ելնելով սրանից՝ նրանք կատարյալ զուգընկեր են Խեցգետինների համար, որոնք փորձում են կարգավորել իրենց էներգիան:
2) Խոյ եւ Ձկներ
Խոյերն ու Ձկները համադրելի զույգ են՝ անկրկնելի անհատականության ներդաշնակության շնորհիվ, ինչը մերձեցնում է նրանց եւ հավասարակշռում: Քանի որ Ձկները փոխըմբռնման կողմնակից են, կամային Խոյերը հարաբերություններում առաջնորդի դեր են ստանձնում:
3) Ցուլ եւ Խեցգետին
Ոմանք վստահ են, որ հակադրությունները ձգում են միմյանց: Սա ճիշտ է, բայց այս դեպքում Կենդանակերպի նշանների երկու ռացիոնալ ներկայացուցիչները լրացնում են միմյանց ուժեղ կողմերը, այդ պատճառով էլ լավ են զգում հարաբերություններում: Երկուսն էլ անկեղծ են եւ հուսալի, նաեւ հավատարիմ, որոնց համար ընտանիքի բարեկեցությունը վերջին տեղում չէ: Այդ պատճառով նրանք կատարյալ զույգ են:
4) Այծեղջյուր եւ Ցուլ
Սա այն դեպքն է, երբ Կենդանակերպի երկու նշանները հրաշալի ապրում են միասին՝ երկու տարբեր բնավորությամբ անձանց միջեւ տեսանելի հավասարակշռություն ստեղծելով: Այծեղջյուրները զվարճալի են եւ աշխատասեր, իսկ Ցուլերը՝ բարի եւ խելամիտ: Մի՞թե կատարյալ չէ:
5) Աղեղնավոր եւ Խոյ
Աղեղնավորն ու Խոյը գիտեն՝ ինչպես լավ ժամանակ անցկացնել: Անխոս, նրանք կարողանում են զվարճանալ եւ մի քիչ թեթեւամտություն թույլ տալ իրենց: Բայց այս ամենի շնորհիվ նրանք լավ են զգում միմյանց հետ: Աղեղնավորը միշտ հետեւում է սրտի կանչին, բայց ձգտում է խուսափել դրամաներից: Սա հարմար է Խոյին, որի համար կարեւոր է աջակցությունը:
6) Խեցգետին եւ Ձկներ
Ջրի տարերքի այս ներկայացուցիչներն իրենց բնույթով զգայական են, ինչը նշանակում է, որ կարողանում են հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել:
7) Առյուծ եւ Աղեղնավոր
Կրակի տարերքի ներկայացուցիչները, ինչպես հայտնի է, դյուրագրգիռ են եւ միշտ ռացիոնալ: Այդ պատճառով, որոշ առումով նրանց հարաբերություններում միշտ «պայթյունավտանգության» տարր կլինի: Ամեն դեպքում, չնայած թվացյալ դժվարություններին, նրանք կարողանում են հրաշալի հարաբերություններ կառուցել, քանի որ Առյուծն ինքնավստահ է, ինչը զսպող գործոն է Աղեղնավորների համար:
8) Կույս եւ Այծեղջյուր
Կույսերը, որպես կանոն, բավական պարփակված են եւ ամաչկոտ, բայց երբ վստահում են զուգընկերոջը, լիարժեք բացվում են: Հենց դա էլ գրավում է Այծեղջյուրներին:
9) Առյուծ եւ Երկվորյակներ
Առյուծը կրակի տարերքի ներկայացուցիչ է, Երկվորյակները՝ օդի: Այս համադրությունը երջանիկ հարաբերություններ է ապահովում: Առյուծը կարող է բավական կոշտ զուգընկեր լինել, սակայն Երկվորյակները մեղմում են այս գործոնը՝ զուգընկերոջը ստիպելով սիրված զգալ:
10) Առյուծ եւ Կարիճ
Կարիճները կարող են չափազանց խանդոտ լինել եւ, իհարկե, նրանցից չեն, ովքեր հետեւում են իրենց խոսքին: Բայց այս ամենը նրանց չի խանգարում ամուր հարաբերություններ կառուցել Առյուծների հետ:
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 24 մայիսի
«Եվ ավելին կյանքից ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար». Լուսինե Թովմասյանի զբոսանքը երեխաների հետ23:12, 24 մայիսի
Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է Թուրքիայից իրեն արտաքսելու մասին լուրը22:41, 24 մայիսի
«Ծով, արեւ, ընտանիք»․ Արամ MP3-ն՝ ընտանիքի հետ22:12, 24 մայիսի
Artik & Asti դուետի նախկին մենակատարը տաս օրում նիհարել է վեց կիլոգրամով21:43, 24 մայիսի
«Ամառ էր, մուգ մաշկով էի ու երջանիկ»․ Աստղիկ Սաֆարյանի ֆոտոշարքը21:12, 24 մայիսի
Տղամարդուն ձեր պահանջների մասին հայտնելու չորս մեթոդ20:31, 24 մայիսի
20:03, 24 մայիսի
Վիկտորյա Բոնյան Հարվի Վայնշտեյնին մեղադրել է ոտնձգությունների մեջ19:43, 24 մայիսի
«Էլեգանտ»․ Մերի Հակոբյանի երեկոյան լուքը19:12, 24 մայիսի
Քանյե Ուեսթը կստեղծի McDonald’s-ի բուրգերների փաթեթավորումը (ֆոտո)18:47, 24 մայիսի
«Սեւի սիրահարը»․ Էլեն Ասատրյան (ֆոտո)18:26, 24 մայիսի
Ուիլ Սմիթն այաուասկա օգտագործելը դժոխային փորձ է անվանել