Հոլիվուդյան դերասանների ցանկը, որոնց կարելի է անվանել «Հավերժ երիտասարդ եւ հավերժ գեղեցիկ», տարեցտարի ընդլայնվում է: Դրա պատճառն ամենեւին էլ շրջակա միջավայրն ու սննդակարգը չէ: Այսօր հոլիվուդյան կինոարտադրությունն անհանգստանում է ոչ միայն հանրահայտ դերասանների մասնակցությամբ թանկարժեք ֆիլմեր ստեղծելու, այլեւ նրանց արտաքին տեսքի համար` ստեղծագործական առաջին իսկ օրերից:
Հայտնի է, որ ճանաչված միլիոնատերերի բժիշկներն ու կոսմետոլոգները գիշեր ու զօր աշխատում են, որպեսզի նրանց համար գտնեն «հավերժ երիտասարդության գաղտնիքը»: Չծերացող աստղերի այսօրվա ցանկն ապացուցում է, որ դերասանների եւ դերասանուհիների արտաքին տեսքով զբաղվում են ոչ թե բժիշկներ, այլեւ իսկական ալքիմիկոսներ, որոնց հաջողվում է սեփական արտադրության թանկարժեք դեղամիջոցներով այնպիսի քսուքներ եւ խառնուրդներ ստանալ, որոնք նկատելիորեն կրճատում են ծերանալու գործընթացը:
Բացի այդ, NEWS.am STYLE-ի լրագրողին հաջողվել է գտնել այս գեղեցկուհիների մարմնի եւ դեմքի խնամքի անհատական միջոցները: Նրանք վաղուց 40 տարեկանն անց են, բայց կոսմետոլոգների եւ գեղեցկության պահպանման կախարդական միջոցների շնորհիվ 30 տարեկանի տեսք ունեն: Համոզվեք ինքներդ:
Դեմի Մուր, 50 տարեկան

Աղիները մաքրելու միջոց Master Cleanse-ից

Ջենիֆեր Էնիսթոն, 44 տարեկան

Յոգայի անհատական ծրագիր

Մերի Լուիզ Փարքեր, 49 տարեկան

Վերականգնվելու գործընթացը խթանող միջոց Dr. Hauschka-ից

Բրուք Շիլդս, 45 տարեկան

Դեմքի քսուք Creme de la Mer

Հոլլի Բերի, 47 տարեկան
Հեղուկ վիտամին С դեմքի համար եւ SPA պրոցեդուրաներ Kinara Skin Care Clinic & Spa սրահում

Կարինե Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ