Նույնիսկ ամենանորաձեւ հագուստը դժվար կլինի պատկերացնել առանց անհրաժեշտ մասնիկի՝ աքսեսուարի: Ձեռնոցը, շարֆը կամ կրծքազարդն ամբողջությամբ փոխում են կնոջ կերպարը՝ այն դարձնելով ավելի համարձակ կամ ռոմանտիկ, ոճային եւ ամբողջական: Այս սեզոնի միտումները ուշադիր ուսումնասիրելուց հետո NEWS.am STYLE-ի թղթակիցը նորաձեւության սիրահարների համար ընտրել է նորաձեւ աքսեսուարների իր տարբերակները:


Գոտիներն այս սեզոնին տեղին են լինելու, քանի որ հիմնական շեշտադրումը լինելու է կանացի իրանի վրա: Այն կերպարն ավելի կանացի, քնքուշ եւ նրբաճաշակ է դարձնում: Այս սեզոնի հիթը դառնալու է կաշվից, տեքստիլից կամ թավշից լայն գոտին, որը կարելի է կապել ցանկացած հագուստի հետ: Այս սեզոնին լայն գոտիներ են առաջարկում նորաձեւության այնպիսի տներ, ինչպիսիք են Fendi-ն, DKNY-ը, Altuzarra-ն եւ այլն:
Ոչ պակաս գրավիչ տեսք կունենան վարդակապով բարակ գոտիները՝ նորաձեւության ամենառոմանտիկ սիրահարների համար: Նոր սեզոնին այդպիսի գոտիներ են առաջարկում Carolina Herrera-ն, Burberry Prorsum-ը եւ այլն: Իսկ կենդանիների գլուխների տեսքով ձեւավորված գոտիներ է առաջարկում Burberry Prorsum-ը:


Այս սեզոնի հիթն են լինելու երկարավուն, գրեթե մինչեւ արմունկները հասնող ձեռնոցները, որոնք առաջարկում են, օրինակ, ռուսաստանյան դիզայներ Igor Gulyaev-ը կամ էլ հանրահայտ Nina Ricci, Donna Karan, Gucci ապրանքանիշերը: Նորաձեւ են նաեւ «առանց մատների» ձեռնոցները, որոնք ներկայացրել են Chanel-ը եւ Giorgio Armani-ն:

Ինչ վերաբերում է շարֆերին. այս սեզոնին չափազանց նորաձեւ են լինելու մորթուց շարֆերն ու բոաները, որոնք իրենց վերջին հավաքածուներում ներառել են Marc Jacobs-ը, Lanvin-ը, Ermanno Scervino-ն, Matthew Williamson-ը:
Երկար, լայն ու տաք շարֆեր է ցուցադրել Just Cavalli-ն, իսկ, օրինակ, Diane von Furstenberg, Badgley Mischka, Emporio Armani, L'Wren Scott, Giambattista Valli ապրանքանիշերը նորաձեւության սիրահարներին առաջարկում են իրենց վերարկուներն աշխուժացնել վառ ու գունեղ պարանոցի թաշկինակներով:
Լիլիթ Պետրոսյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:37, 8 նոյեմբերի
Հայկական ԴՆԹ-ն լյուքսի աշխարհում. Petrossian խավիարից մինչև Schiaparelli-ի սվիտեր18:22, 8 նոյեմբերի
Թույլ նյարդեր ունեցողների համար չէ. լոգանքի տհաճ սովորությունը կօգնի ավելի հազվադեպ հիվանդանալ16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը