Համարձակ քայլ
Կերպարն ավելի վառ եւ հետաքրքիր կարող է դարձնել տարբեր ֆորմաների, կտորների, գործվածքների եւ գույների համադրությունը: Եղեք համարձակ եւ մի վախենում դուրս գալ սովորական համադրության սահմաններից։ Նույնիսկ պարզ ու բազային իրերը կարող են «ընկերանալ»։
Սպորտային վարք
Սպորտային իրերն այսօր կարելի է կրել ոչ միայն մարզման ժամանակ։ Դրանք վաղուց դարձել են ամենօրյա զգեստապահարանի մի մասը։ Այս տարվա գարնանը համարձակորեն դրանք օգտագործեք casual, ինչպես նաեւ դասական կերպարներում։ Դասական, լայն բաճկոն եւ սպորտային լեգինսներ, էլեգանտ վերարկու, տրիկոտաժի կոստյում եւ սպորտային գլխարկ․ այս սխեմաները կարող եք հաշվի առնել գալիք սեզոնին:
Վառ կերպար
Ցուրտ ու մոխրագույն ձմեռվանից հետո իսկական ժամանակն է, որպեսզի Ձեր զգեստապահարանը համալրեք գույներով։ Ընտրեք վառ գարնանային երանգներով իրեր եւ համադրեք միմյանց հետ։ Հիշեք, որպեսզի կերպարը ներդաշնակ տեսք ունենա, կարեւոր է ճիշտ բաշխել դետալները։ Ընտրեք գույնը, որը հիմք կդառնա, իսկ մյուսներն օգտագործեք որպես շեշտադրումներ:
Մարմնին մոտ
Հետաքրքիր բացվածքներով գգեստներ, մինչեւ ազդրերը պատռվածքներով կիսաշրջազգեստներ, կորսետներ, տոպեր, թափանցիկ էլեմենտներ, մինի կիսաշրջազգեստներ․ այս գարնանը մի վախեցեք ցուցադրել Ձեր կազմվածքը։ Տենդենցը հիանալի համապատասխանում է ինչպեես երեկոյան, այնպես էլ առօրյա կերպարների համար։ Երկրորդ դեպքում համարձակ իրերն ավելի հանգիստ բազային իրերի հետ համադրեք։
Ռոմանտիկայի ժամանակն է
Ձմռանը մենք հասցրել ենք հոգնել ծավալուն, անձեւ հագուստից, այնպես որ ժամանակն է կերպարին ավելացնել թեթեւություն եւ ռոմանտիկա: Նուրբ, հոսող կտորներ, նուրբ երանգներ, ծաղկային պրինտ, փետուրներ եւ ընդգծված գոտկատեղ։ Սյս տարրերը Ձեր հանդերձանքը տեսողականորեն ավելի մեղմ կդարձնեն։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty images, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը20:31, 30 ապրիլի
Victoria Beckham x Mango. շքեղ, ազատ եւ գեղեցիկ19:17, 30 ապրիլի
Դուբայի 120 ամենահարուստ ընտանիքների եւ մասնավոր անձանց կարողությունը կազմում է 1 տրիլիոն դոլար18:05, 30 ապրիլի
«Այս եթերաշրջանն ամենաինտրիգայինն է լինելու»․ մեկնարկում է «Սյուրպրիզ 4»-ը16:23, 30 ապրիլի
«Տիտանիկի» ամենահարուստ ուղեւորի մոտ գտնված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային՝ 1,46 մլն դոլարով15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին