Ծանր հիվանդության հետեւանքով 63 տարեկանում կյանքից հեռացել է անվանի հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը:
1994 թ-ին հիմնադրելով Հայաստանի Երգի պետական թատրոնը՝ Արթուր Գրիգորյանը նոր էջ ու որակ բերեց հայկական շոու-բիզնեսում՝ կրթելով հայ երգարվեստի ապագա աստղերի, որոնցից շատերն առ այսօր տարբերվում ու պահանջարկ են վայելում իրենց ինքնատիպ գույնով ու ճաշակով:
Երգի պետական թատրոնում իրենց առաջին քայլերն են արել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Վարդուհի Վարդանյանը, Ալլա Լեւոնյանը, Անդրեն, Արսեն Սաֆարանը, Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Հասմիկ Կարապետյանը, Լիանան, Արա Մարտիրոսյանը, Աննա Խաչատրյանը, Էրիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները, Վարդան Բադալյանը եւ այլք:
Արթուր Գրիգորյանը հեղինակել է նաեւ «Այո», «777», «Ընծա», «Ասուպ» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը: Իր գործունեության ողջ ընթացքում կոմպոզիտորը պայքարել է անորակ երաժշտության դեմ՝ ջատագովելով ճաշակն ու որակը:
Արթուր Գրիգորյանը հեղինակն է մի շարք հիթային ու կարեւոր հետք թողած ստեղծագործությունների, որոնցից մի քանիսը առաջարկում ենք ձեր ուշադրությանը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 27 հունվարի
«Շուկան միշտ չէ, որ հաշվի է նստում արժեքի հետ»․ Տիգրան Մանսուրյանը նշում է 84-ամյակը12:18, 27 հունվարի
Հայտնի են 2023 թվականի «Սեզար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները11:21, 27 հունվարի
Հարվի Վայնշտեյնին կրկին մեղադրել են բռնաբարության մեջ10:01, 27 հունվարի
«Ծնվեց մեր ճուտիկը»․ լույս աշխարհ է եկել Մարիամ Ադամյանի եւ Միկա Ղափլանյանի առաջնեկը (վիդեո)09:00, 27 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:03, 26 հունվարի
«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթեւիկ Ադումյանի հրապարակումը Բալիից (վիդեո)22:22, 26 հունվարի
«Ուրախ 6-րդ տարեդարձ իմ սեր, իմ տիեզերք»․ Վաչե Թովմասյանի եւ դստեր լուսանկարները21:32, 26 հունվարի
Քայլվածք եւ բնավորություն20:23, 26 հունվարի
Անահիտ Սիմոնյանի եւ որդու լուսանկարները Լոս Անջելեսից19:24, 26 հունվարի
Քրիստինա Այանյանի բացառիկ հարցազրույցը «Միսս Տիեզերք» կազմակերպությանը18:30, 26 հունվարի
Սթիվեն Սփիլբերգն ասել է, որ «The Dark Knight»-ը կարող էր առաջադրվել «Օսկար» - ի`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում17:28, 26 հունվարի
Լիբանանահայ հայտնի երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում