ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

Թե ինչու է օգտակար ընթերցելն ու ինչ են կարդում հայտնիները. գիրք նվիրելու օրն է

14:31, 19 փետրվարի

2008 թ-ից փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում եւ Արցախում սկիզբ դրվեց մի գեղեցիկ ավանդույթի. ամեն տարի այս օրը ընթերցասեր մարդիկ միմյանց գիրք են նվիում` այս օրինակով ցույց տալով թերահավատներին, որ շոշափելի գրքերը չեն կորցրել իրենց արդիականությունը, իսկ ընթերցանությունը միշտ նորաձեւ է:

Ի դեպ, ապացուցված փաստ է, որ կարդալը նպաստում է ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելուն ու մտահորիզոնն ընդլայնելուն, այլեւ մեր ուղեղի՝ հնարավորինս երիտասարդ ու թարմ մնալուն: Այն օգնում է, որ միտքը միշտ կենտրոնացած մնա` հետ պահելով հիշողության ու կենտրոնացման խանգարումներից: Բացի այդ ընթերցանությունը զարգացնում է երեւակայությունը` թույլ տալով երազել այնպիսի նոր բաների մասին, որոնց տեղեկանում ենք ամեն նոր գրքից:

Դե ի՞նչ, ոգեշնչվեցիք, բայց չգիտե՞ք` ինչ կարդալ. հենց այդ նպատակով NEWS.am STYLE-ը զրուցել է հայ հայտնիներից մի քանիսի հետ` պարզելու, թե որոնք են իրենց ամենասիրելի գրքերը: Ցուցակը բազմաբովանդակ է, այնպես որ կբավարարի շատերիդ հետաքրքրության շրջանակները:

Դալիթա Ավանեսյան

133044500_3658864754159371_7455031507579196671_n.jpg (137 KB)

Առաջին տեղում ինձ համար Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթթեր» գրքաշարն է:

Երկրոդում` Պաուլո Կոլիոյի «Ալքիմիկոսը»:

Երրորդում կնշեմ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գիրքը:

Այնուհետեւ կառնձնացնեի եւս մեկ շատ հետաքրքիր գիրք` «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», որի հեղինակը Ռեյ Բրեդբերին է:

Խորհուրդ կտայի ընթերցել նաեւ Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա»` դետեկտիվ ժանրի գիրքը, որը մի քանի օր առաջ եմ ձեռք բերել, նոր եմ սկսել ու հաճույքով ընթերցում եմ:

Անահիտ Կիրակոսյան

245878728_4405200036223700_6222101666386378869_n.jpg (64 KB)

Առաջին տեղում ինձ համար Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է՝ «Նարեկը». ինձ համար այն չի դասվում սովորական գրքերի շարքին՝ գիրք-ընկեր է, բուժիչ հատկություններ ունի, ու եթե ես ինչ-որ մեկին շատ հարազատ եմ ինձ ընդունում, անպայման «Նարեկ» եմ նվիրում: Անգամ գրքի առանձին հատվածներն անգիր եմ անում՝ որպես աղոթք:

Շատ եմ սիրում Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինի «Եվգենի Օնեգին» գիրքը, ու իմ ամենամեծ երազանքներից է եղել Տատյանայի դերը: Մասնագիտական իմաստով այս գիրքն ինձ համար շատ յուրահատուկ է:

Իմ ամենասիրելի հեղինակը Հովհաննես Թումանյանն է, որի ցանկացած գիրք ինձ համար դառնում է սիրելի: Այս անգամ կառանձնացնեմ պոեմները, հատկապես «Անուշը», որն իմ կյանքում ճակատագրական էրԿարծում եմ՝ Թումանյանն, առհասարակ, բոլոր ժամանակների ամենահանճարեղ գրողներից է, եւ ես շատ եմ սիրում ընթերցել նրա գործերը:

Կառանձնացնեմ նաեւ Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որը կարծում եմ՝ շատերի սիրելի գրքերի ցուցակում կլինի: Ես իմ վերաբերնմունքն ունեմ այնտեղի փիլիսոփայությանը, ինձ համար ամեն մի տողը կյանքի դաս է, հատկապես, որ «մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացրել ենք»: Այս գիրքն ինձ ամեն տարիքում ինչ-որ նոր բան է սովորեցնում:

Նաեւ կնշեմ Համո Սահյանի պոեզիան: Ես, առհասարակ, պոեզիա շատ եմ սիրում, կարող եմ ժամերով ընթերցել: Սահյանը ցանկացած թեմայի շուրջ այնքան դիպուկ ու ճիշտ է գրել՝ սկսած հայրենասիրական գործերից, վերջացրած սիրուն ու կյանքին վերաբերող բանաստեղծություններով:

Մանե Մարդանյան

273746399_1390959231325240_1616636331924998320_n.jpg (115 KB)

Ուզում եմ առանձնացնել մեր պատմավեպերը՝ Մուրացանի «Գեւորգ Մարզպետունին»,  Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», Րաֆֆու «Սամվելը», որոնք դաստիարակել են մեր մեջ գտնվող հային, մեզ դարձրել հայրենասեր, սովորեցրել են հայրենքի ամեն մի մասնիկի, ամեն ծառի, ամեն ճյուղի համար պայքարել, զգալ մեր մաշկի վրա դրա կարեւորությունը, որ մեր ամեն մի բջիջը շնչի ու մտածի մեր հայրենիքի մասին:

«Վարդանանքի» մեջ միանգամից այնքան բան կա... Այնքան հավատարմություն` հայրենիքին, ընկերոջը, զինակցին, կնոջը, ամուսնուն: Այդ ամենը շատ գեղեցիկ է նկարագրված` շատ վառ կերպարներով, շատ քաջ հերոսներով ու, հատկապես, գեղեցիկ, վառ ու իսկական հայուհիներով, որոնք միշտ իրենց տղամարդկանց (եղբոր, ամուսնու, սպարապետի, թագավորի) կողքին են։ Շատ կարեւոր է տեսնել ուժեղ, կայացած ու խելացի հայ կնոջը...

«Վանական, որը վաճառեց իր ֆերարին». Ռոբին Շարմայի գրքում շատ կարեւորվում է գտնել քո սեփական ճանապարհը։ Հաճախ մարդիկ ունենում են «երազանքի աշխատանք», «երազանքի տուն», «երազանքի մեքենա», բայց իրականում նրանք խորապես դժբախտ են ու անգամ դա չեն գիտակցում, քանի դեռ ամբողջությամբ չեն քամվում ու հասնում մի կետի, որ կորցնում են իրենց անձը, մոռանում երջանկության զգացումը, կամ անգամ` թե ոնց էր պարզապես անհոգ ծիծաղելը։ Ու հենց այդ կետը դառնում է բեկումնային։ Հենց այդ պահին բացվում են բոլոր անհրաժեշտ ճանապարհները, հանդիպում է հենց այն մարդը, որը կհուշի (գուցե պատահաբար, ինքն էլ չիմանալով), որ ժամանակն է փոխելու, տեսնելու, լսելու։ Ու կարեւոր մտքերից է «կիսվելու» գաղափարը, կիսվել ու դրանից ավելի երջանիկ լինել ու ավելին ունենալ։ Իրականում սա այն գրքերից է, որ տարբեր կերպ են ընկալվում ու մեկնաբանվում:

Կառանձնացնեմ նաեւ Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց Հիվանդը» գիրքը: Այն սիրո, հավատարմության, դրա դրսեւորումների ու դրա բացակայության մասին է։ Սա ուղղակի պատմություն չէ ռոմանտիզմի ու հարաբերությունների մասին։ Սա ավելի խորը փորփրելու, զգալու պատմություն է։ Թե ինչպես մի անփույթ ասած խոսք կարող է հետք թողնել ամբողջ կյանքի վրա, ու ճակատագրական ընտրություն անելու պահին հենց դա լինի որոշիչը։

Վերջին, ընթացիկ գիրքը Խավիեր Սիեռայի «Անկյալ հրեշտակն» է։ Թեթեւ, արագ կարդացվող գիրք է` մի քիչ ֆանտաստիկ, մի քիչ էզոտերիկ ու Հայաստանի մասին մի շարք՝ հայտնի ու անհայտ ինֆոներով։
Մի շատ լավ միտք կարդացի` «Երբ ամեն ինչ խառն է, ու չգիտես, թե ուր է գլորվում, պետք է խորը շնչել ու գիտակցել. որպեսզի հասկանանք վերջը, պետք է նախ սկիզբը հասկանալ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության