NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Յոախիմ Ռյոնինգի և Էսպեն Սանդբերգի «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի մասին է (2017թ.)։
Եվ այսպես…
1.Ֆիլմի ռեժիսորի աթոռի համար դիտարկվում էին Ֆրեդրիկ Բոնդը, Թիմ Բարթոնը, Ալֆոնսո Կուարոնը, Շոն Լևին, Սեմ Ռայմին, Ռուպերտ Սանդերսը և Քրիս Վեյցը։
2.Հենրիի դերի թեկնածուներն էին Անսել Էլգորթը, Բրենթոն Թուեյթսը, Տարոն Էջերթոնը, Ջորջ Մաքքեյը և Սեմ Քիլին։ Ի վերջո, ընտրվեց Թուեյթսը:
3.Ավստրալիայում նկարահանումների ժամանակ Ջոնի Դեփը վնասել է ձեռքը և ստիպված է եղել վերադառնալ ԱՄՆ։
4.Կարինայի դերի համար դիտարկվել են Լյուսի Բոյնթոնը, Գաբրիելա Ուայլդը, Ջեննա Թիամը, Կայա Սկոդելարիոն և Ալեքսանդրա Դոուլինգը։ Արդյունքում որոշվեց, որ Քայա Սկոդելարիոն լավագույնս համապատասխանում է այդ դերին։
5.Խրոնոմետրաժի առումով այս մասը ֆրանշիզայի ամենակարճն է։
6.Քրիստոֆ Վալցը բանակցություններ էր վարում ֆիլմի անտոգանիստի դերի համար, բայց, ի վերջո, հրաժարվեց: Հակառակորդի դերում հանդես եկավ Խավիեր Բարդեմը։
7.Օռլանդո Բլումը և Կիրա Նայթլին վերադարձան Ուիլյամ Թերների և Էլիզաբեթ Սուոնի դերերին։
8.Ռեժիսոր Յոախիմ Ռյոնինգի երկու երեխաները նկարահանվել են ֆիլմում։
9.Նկարահանող խումբը փորձում էր պաշտպանվել երկրպագուների ներկայությունից, ուստի ֆիլմով հետաքրքրված բոլոր մարդկանց ասվում էր, որ նկարահանվում է «Հերշել» ֆիլմը։
10.Որոշ երկրներում ֆիլմը թողարկվել է «Կարիբյան ծովի ծովահենները. Սալազարի վրեժը» վերնագրով։
11.230 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 794 միլիոն դոլար:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է