Կատարյալ տղամարդիկ չեն լինում։ Ուժեղ սեռի բոլոր ներկայացուցիչներն էլ սխալներ, խորամանկություններ անում են եւ խնդիրներ ստեղծում իրենց եւ կանանց իջեւ։ Այո, նրանք հաճախ են խաբում, ստում կանանց, չեն ցույց տալիս իրենց սերն այնպես, ինչպես կանայք են ցանկանում, սակայն ոչ դիտմամբ։ Բայց համաձայնեք, որ կանայք նույնպես սուրբ եւ իդեալական չեն։ Ավելին, տղամարդկանց սխալների 50%-ը հենց կանանց երեւակայության արդյունքն է։
Եկեք կանաց աչքերով դիտարկենք տղամարդկանց վեց սխալ։
1. Նա ինձ բավարար չափով չի սիրում
Այստեղ փաստարկներ չկան։ Չի սիրում եւ վերջ։ Սակայն պետք է հիշել, որ տղամարդիկ նույնպես իրենց անձնական կյանքն ունեն։ Միգուցե նա ցանկանում է սպորտով զբաղվել, ձկնորսության գնալ։ Հարաբերությունները պետք է վստահության հիմքի վրա կառուցել։ Պետք է հասկանալ, որ նա ֆիզիկապես չի կարող ամեն ժամ ձեր կողքին լինել, բայց նրա սիրտը միշտ ձեզ հետ է։
2. Կինը հորինում, կինը վիրավորում է
Կանանց պատճառ անգամ պետք չէ վիրավորվելու եւ աչքերը արցունքներով լցնելու համար։ Մինչ տղամարդը հանդիպման է, հեռախոսը մոռացել է մեքենայի մեջ եւ չի պատասխանել կնոջ 5 զանգերին, ուրեմն նա անկեղծ չէ վերջինիս հետ եւ նրան փոխարինող է գտել։ Սակայն պետք չէ նման անմտությունների համար մտահոգվել։ Քիչ երեւակայեք եւ փաստերին հավատացեք։
3. Պատասխանը՝ լռություն
Կանայք պետք է հասկանան, որ տղամարդիկ իրենց նման շատախոս չեն։ Տղամարդկանց կարճ պատասխաններն ու ոչ հուզական լինելը չեն հուշում այն մասին, որ նա ձեզ չի սիրում կամ պատրաստվում է փոխել ձեզ մեկ ուրիշի հետ։ Եթե նա դադարի ձեզ սիրել, ապա դուք առաջինը կիմանաք այդ մասին։ Տղամարդու առաջ իր համար անիրական եւ իր ուժերից վեր պահանջներ մի դրեք։
4. Գուշակիր, թե ինչ եմ ուզում
Կանայք շատ են սիրում բարդացնել իրենց կյանքը եւ ամեն ինչից խնդիրներ ստեղծել։ Կանանց դուր է գալիս հանելուկներով խոսել եւ հուսալ, որ տղամարդիկ կկարողանան գուշակել իրենց միտքը։ Սակայն պետք չէ տղամարդկանցից հրաշքներ ակնկալել, նրանք պրագմատիկ եւ ռացիոնալ են։ Ուստի, երբ մի բան ցանկանում եք ասել, ապա ուղիղ եւ պարզ արտահայտեք ձեր միտքը։
5. 10 րոպեից կգամ
Կանայք հանդիպման պատրաստվում են ժամեր առաջ, իսկ երբ տղամարդը զանգում եւ ասում է. «պատրաստվիր 10 րոպեից գալիս եմ», կանայք հայտնվում են դժվարին կացության մեջ։ Եվ կինը սկսում է նյարդայնանալ, քանի որ իր մանիկյուրը կամ սանրվածքը կատարյալ չէ։
Սակայն ձեր տղամարդը պատրաստ է ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին դուք կաք։ Նրա համար չհարդարված եղունգները աղետ չէ։ Նրան թվում է, որ 10 րոպեն բավարար է հագնվելու, սանրվելու եւ տանից դուրս գալու համար։
6. Խանդում է/չի խանդում
Կանայք շատ տարօրինակ մտածելակերպ ունեն. եթե խանդում է՝ չի վստահում, չի խանդում՝ չի սիրում։ Աղջիկներ, վայելեք ամեն օրը ձեր սիրելիի հետ. չէ որ նա հենց ձեզ է ընտրել։ Բավական է նման հիմար մտքերով տանջեք ձեզ եւ ձեր ընկերուհիներին կամ մայրիկին։ Վայելեք նրա կողքին անցկացրած ամեն մի ակնթարթ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել