Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

ՄԱՐՏԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 15 մարտի

ԽՈՅԵՐ

Այսօր հնարավորինս շատ ժամանակ տրամադրեք ձեր սիրելիին: Հակառակ դեպքում` նա կնեղանա եւ կմտածի, թե այլեւս ձեզ չի հետաքրքրում:

ՑԼԵՐ

Անջատեք լույսերը, միացրեք ռոմանտիկ երաժշտություն եւ սիրելիին հրավիրեք պարելու: Անգամ եթե նա խալաթով եւ հողաթափերով լինի, այդ պահը ձեր կյանքում ամենահիշվողներից կլինի, իսկ նա ձեզ ամենագեղեցիկը կթվա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Արդյոք ձեզ դո՞ւր է գալիս նրա պահվածքը. նա նախընտրում է նախաճաշել անկողնում, շատ երկար ժամանակ ընթերցել զուգարանում… Ոչ, կարծես թե, ձեզ դա դուր չի գալիս: Ուրեմն, ինչ-որ բան պետք է փոխել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր շատ դժվարություններ կառաջանան անձնական կյանքում, սակայն եթե կարողանաք հաղթահարել այդ ամենը, կհասկանաք, որ, իսկապես, արժանի եք այն երջանկությանը, որը ձեռք եք բերել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ծանոթանալ ձեր մտերիմների հետ: Եթե կարծում եք, թե այս հանդիպումը հաճելի կլինի երկու կողմերի համար էլ, ապա զբաղվեք կազմակերպչական հարցերով:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ավելի ուշադիր եղեք սիրելիի հանդեպ: Նա շատ զգացմունքային կլինի եւ կնկատի ցանկացած բան. օրինակ` եթե ինչ-ինչ պատճառներով չբարեվեք նրան, կամ հրաժեշտ չտաք, իմացեք` նա հաստատ նեղացել է ձեզանից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ քնկոտ կլինի եւ անընդհատ քնել կցանկանա: Դուք էլ կմտածեք, թե նա պարզապես չի ցանկանում ձեզ հետ շփվել: Բայց պետք չէ շտապ եզրակացություններ անել: Հոգու խորքում դուք էլ գիտեք, որ սխալվում եք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Պետք չէ մտածել, թե ձեր սիրելին սկսել է ավելի անուշադիր լինել ձեր նկատմամբ եւ այլեւս ձեզ նվերներ չի տալիս: Ավելի լավ է` հետեւեք ձեր կառուցվածքին, թե չէ հեռուստացույցով երեւացող մոդելը նրա համար ավելի ցանկալի կդառնա…

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կօգնի ձեզ մի հարցում: Նրա շնորհիվ խնդրի լուծումն այնքան հեշտ կթվա, որ կզարմանաք, թե նախկինում ինչպես էիք ամեն ինչ բարդացնում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր, միգուցե, չկարողանաք հանդիպել սիրելիին, սակայն տխրել պետք չէ: Ձեր կյանքում շատ դրական ու պայծառ բաներ կան, իսկ սիրելին հոգեպես էլ է միշտ ձեր կողքին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր հնարավոր է` ձեր արտաքինի հետ կապված դիտողություն անեն, ինչի պատճառով կտխրեք: Բայց աստղերը խորհուրդ չեն տալիս փչացնել տրամադրությունը: Ձեր սիրելին ձեզ սիրում է այնպիսին, ինչպիսին կաք:

ՁԿՆԵՐ 

Այսօր Ձկների կյանքում փոքրիկ կոնֆլիկտներ կծագեն: Միգուցե, վիճեք փոքրիկների հետ: Բայց պետք չէ ամեն ինչ այդքան բարդացնել: Երեխաներին ավելի լավ է զիջել, թե չէ կպարտվեք…        


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել