Մարտի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական այս դրաման պատմում է ցեղասպանությունից փրկվածների ու նաեւ այն արտասովոր մարդկանց մասին, որոնց շնորհիվ իսպառ ոչնչացումից փրկվեցին հայ, հույն եւ ասորի ժողովուրդները:
«Այս ֆիլմը նաեւ մեր՝ հայերիս համերաշխության քայլն է մեր բախտակից ժողովուրդներին՝ որպես քրիստոնյաներ: Փորձել ենք ավելի համամարդկային դարձնել դրա պատմությունը, որը ոչ միայն մարդասիրական տեսանկյունից էր կարեւոր քայլ, այլեւ՝ մարքեթինգային. այն կնպաստի ֆիլմի ավելի լայնամասշտաբ տարածմանը: Մեր առաջին պատմության՝ «Փրկության քարտեզի» առանցքը Հայոց ցեղասպանությունն էր, ինչը որոշակի վերապահումների հանդիպեց, իսկ այս մեկն ընդհանուր՝ համամարդկային ողբերգության մասին է»,-ֆիլմին նախորդող ասուլիսի ժամանակ նշեց մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը: Ըստ նրա՝ Ֆիլմի հանրաճանաչման համար արդեն որոշակի գործողություններ եւ կարեւոր բանակցություններ են տարվում,-«Պետք է փորձենք այն ներկայացնել նաեւ Netflix, Hulu եւ Amazon հարթակներին»,-հավելեց Սարիբեկյանը:

Վավերագրական դրամայի օրիգինալ լեզուն անգլերենն է. այն առայժմ թարգմանված է միայն հայերենով, սակայն պրոդյսւսերը չբացառեց, որ ֆիլմը հետագայում կթարգմանվի այլ լեզուներով եւս:
Բեմադրող օպերատոր Աշոտ Մկրտչյանն, անդրադառնալով վավերագրության բարդություններին, պատմեց, որ ստիպված է եղել որոշ նկարահանումներ շատ զգույշ կատարել՝ համապատասան թույլտվությունը չստանալու պատճառով: Նրա խոսքով՝ խնդիրները շատ էին, սակայն նկարահանումները հետաքրքիր են անցել: Ասում է՝ միայն ափսոսում է, որ շատ կադրեր դուրս են մնացել ֆիլիմից:

Խոսելով նկարահանումների մյուս դժվարություններից՝ Մանվել Սարիբեկյանը հավելեց,-«Մենք շատ զգույշ նկարահանումներ ենք ունեցել: Արդեն գիտենք՝ ինչպես աշխատել, որպեսզի չբախվենք խնդիրների: Իսկ Թուրքաիայից թույլտվություն խնդրելը նկարահանման համար աբսուրդ է: Ես երբեք չեմ փորձել, քանի որ դա ապարդյուն գործ է լինելու»:
Ֆիլմում օգտագործվել են նաև խաղարկային դրվագներ: Որպես պատմող նկարահանվել է ամերիկացի ցեղասպանագետ Փոլ Լեւինը: Հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ վավերագրական պատմություններից մեկը հետագայում վերածվի խաղարկային ֆիլմի, պրոդյուսերը պատասխանեց.
«Եթե լինի այնպիսի մի սցենար, այնպիսի ռեժիսոր, որն ինձ կոգեւորի, կփորձենք աշխատել նաեւ խաղարկային ֆիլմի շուրջ»:

«Ամերիկացի բարի սամարացիները» «Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է: Առաջինը «Փրկության քարտեզն» էր, որը պատմում է եվրոպացի հինգ Մեծ հումանիստ կանանց կյանքի եւ Հայոց ցեղասպանության տարիներին նրանց մարդասիրական առաքելության մասին: Այն էկրան է բարձրացել 2015թ-ի ապրիլին, թարգմանվել 13 լեզուներով եւ ցուցադրվել է արդեն 20 երկրների բազմաթիվ քաղաքների սրահներում, հայաստանյան հեռուստաալիքներով, գնացքներում եւ համացանցում: «Փրկության քարտեզ» ֆիլմի ռեժիսորը Արամ Շահբազյանն է:
Ֆիլմում օգտագործվել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի եւ Հայաստանի տարբեր արխիվների, գրադարանների եւ թանգարանների փաստագրական նյութերը: Որպես խորհրդատուներ պատմական փաստերի հավաքագրմանն աջակցել են ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիբանանի, Շվեդիայի եւ Հայաստանի ցեղասպանագետներ, պատմաբաններ, գիտական կենտրոնների պատասխանատուներ ու աշխատակիցներ:
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմի հեղինակը Մանվել Սարիբեկյանն է, սցենարի հեղինակը՝ Ամբեր Կարլինսը, բեմադրող ռեժիսոր՝ Արա Մնացականյան, օրիգինալ երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարթալյան, բեմադրող օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյանի: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2021-ի նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է