Դիզայներ Հայկ Անանյանի ստեղծած կոշիկներն այսօր զարդարում են ոչ միայն հայ, այլեւ` աշխարհում շատ կանանց ոտքերը, իսկ դրանց հաջողության գաղտնիքը, թերեւս, այն է, որ դիզայների ոգեշնչման աղբյուրը հենց կանայք են:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Հայկը պատմել է իր աշխատանքի հետաքրքիր ու դժվար կողմերի մասին, ինչպես նաեւ խոսել կոշիկի այս տարվա թրենդներից ու հակաթրենդներից:
Դիզայների խոսքով` կոշիկի հանդեպ հետաքրքրությունը ծնվել է իր ենթագիտակցության մեջ շատ վաղ հասակից.

«Մանկության տարիներին դա հետաքրքրության տեսքով է եղել. մշտապես սքեչեր եմ արել` անգամ մինչ դիզայներ դառնալու մասին մտածելը: Իսկ երբ մասնագիտական կողմնորոշման հարցը եկավ առաջին պլան, երկար չեմ մտածել, որ ուզում եմ դիզայներ դառնալ: Պարզապես ՀՀ-ում կոշիկի դիզայներ պատրաստող բարձրագույն հաստատություն չկա, եւ ես այդ բացը լրացրեցի արտերկրում սովորելով»:
Հայկը մասնագիտական կրթությունը ստացել է Մոսկվայի պետական դիզայնի եւ տեխնոլոգիայի համալսարանում, որտեղ սովորելու տարիներին էլ ստեղծել է իր առաջին աշխատանքը, որը 2014 թվականին արժանացել է կոշիկի եւ աքսեսուարների երիտասարդ դիզայներիների` In Style միջազգային մրցույթի առաջին մրցանակին:

«Ոգեշնչվել կարող եմ ինչից ասես` hետաքրքիր հանդիպումից, տարբեր մշակույթներից, ճարտարապետությունից, բնությունից ու, իհարկե, կնոջից:
Նորաձեւության թրենդերը երբեք ոգեշնչման աղբյուր չեն եղել, բայց հրաշալի հասկանում եմ, որ կոմերիցոն տեսանկյունից հաջողելու համար մշտապես պարտավոր եմ անդրադառնալ թրենդերին: Ես փորձում եմ հավաքածուներում մշտապես 10-20% թրենդ ներառել»:
Անդրադառնալով կոշիկի մոդելավորման ու ստեղծման հետաքրքիր ու բարդ փուլերին` դիզայներն ասում է,-«Ամենահետաքրքիրը, վստահաբար, կոշիկը մտքում պատկերացնելն ու վերջնարդյունքում դա տեսնելն է:
Բայց միտքդ թղթին հանձնելուց հետո սկսվում է ամենաբարդը. կոշիկի ճիշտ ֆորման ստանալը եւ այն ստեղծելը մեկը մյուսից բարդ տեխնիկական փուլեր են ենթադրում»:

Անանյանը չի ստեղծում տղամարդկան կոշիկներ, քանի որ ինչպես ինքն է նշում` «Չկա որեւէ տղամարդ, ով ոգեշնչում է ինձ (ծիծաղում է): Ուստի կոշիկ ստեղծում եմ միայն մեկ տղամարդու համար` ինձ»:
Չնայած մեր օրերում կանայք հեշտությամբ փոխարինում են բարձրակրունկները սպորտային կոշիկներով` ինքը` դիզայները, նախընտրում է կանանց ոտքերին տեսնել էլեգանտ կոշիկներ.
«Շուկայի պահանջով ես սպորտային կոշիկների որոշ մոդելներ եւս առաջարկում եմ,
բայց չեմ պատկերացնում որ կա որեւէ տղամարդ, ում համար բարձրակրունկ էլեգանտ կոշիկից առավել նախընտրելի կանացի որեւէ կոշիկ կգտնվի: Ես կնոջը սիրում եմ բարձրակրունկներով տեսնել»:

Հայկի խոսքով` նորձեւության թրենդներն իրեց ազդեցությունն ունենում են նաեւ կոշիկի դիզայնի վրա.
«Նորաձեւությունն ազդում է կոշիկի բոլոր բրենդերի առաջարկների վրա: Այս տարի, ինչպես նախորդ տարի, նորաձեւ են լոֆերները եւ մյուլերը, պլատֆորմաները, այս միջանկյալ սեզոնին ակտուալ կլինեն բոտֆորդները եւ այլն: Երանգների հարցում բազային գույներն ակտուալ են, ինչպես միշտ, բայց տարվա գույնը ամերիկյան Pantone Color Institute-ը սահմանել է very peri-ն, որը կապույտի երանգ է` մանուշակագույն-կարմիր երանգների ավելացմամբ: Այս սեզոնին, մասնավորապես, հակադրենթ են այն բարձրակրունկները, որ բարակ կրունկ եւ բարձր պլատֆորմա ունեն, տանկետկաների վրա սպորտային կոշիկները, զամշե բոտֆորդներն ու կլոր քթով բոտֆորդները»:
Այս պահին դիզայներն աշխատում է իր նոր` հարսանեկան հավաքածուի շուրջ.

«Կարծում եմ` հայկական շուկայում այս կատեգորիայում միջազգային բրենդերին մրցունակ առաջարկ չկա»,-ասում է նա:
Ինչ վերաբերում է հայ դիզայների կոշիկների տարածման աշխարհագրությանը, դրանք կարելի է ձեռք բերել մի շարք երկրներում. Հայկի խոսքով` վերջին տարիներին, հատկապես, շատ են առաքում ՌԴ եւ ԱՄՆ:
«Դեռեւս մայրցամաքներից միայն Ավստրալիա առաքում չենք ունեցել»,-ժպիտով հավելում է նա:


Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»