«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ակնեով մաշկի խնամքի թոփ 5 սխալները

18:17, 27 մարտի

Դուք շատ հաճախ եք մաքրում մաշկը

Առաջին եւ, հավանաբար, ամենատարածված սխալը չափից ավելի մաքրումն է: Մաշկն արագ արտադրում է սեբում, հայտնվում է յուղոտ փայլ, սակայն այդ ամենն արագ լվացվելու ձգտումը (եւ նույնիսկ 5-6 անգամ օրական) միայն կբարդացնի իրավիճակը: Հաճախ լվանալը, ընդհանուր առմամբ, հակացուցված է մաշկի ցանկացած տեսակի համար. մաքրման ընթացքում մենք վնասում ենք մաշկի պաշտպանիչ լիպիդային պատնեշը, այն դառնում է չոր, իսկ բակտերիաներն ավելի հեշտ են ներթափանցում ծակոտիները եւ նոր բորբոքումներ առաջացնում:

Դուք հրաժարվում եք խոնավեցումից

Խոնավեցնող միջոցից հրաժարվելը միայն կբարդացնի ակնեն. ջրազրկված մաշկը կսկսի ավելի ու ավելի շատ սեբում արտադրել՝ փորձելով պաշտպանվել չորությունից, իսկ որտեղ շատ սեբում՝ նոր բորբոքում։ Ընտրեք խոնավեցնող միջոցներ թեթեւ բանաձեւերի եւ առանց կոմեդոգեն բաղադրիչների:

Դուք օգտագործում եք սկրաբեր

Նույնիսկ առավել փափուկ սկրաբն անխուսափելիորեն վնասում է մաշկը՝ խախտելով իր բնական պաշտպանիչ արգելքը եւ դարձնելով այն ավելի խոցելի բակտերիաների համար։ Իհարկե, էքաֆոլիացիան անհրաժեշտ է ցանկացած տեսակի մաշկին, պարզապես ակնեի դեպքում ավելի լավ է ընտրել էնզիմային փոշի, փափուկ պիլինգներ եւ թթուներով լոսիոն, որոնք հատուկ նախատեսված են յուղոտ մաշկի համար։

Դուք օգտագործում եք ալկոհոլ պարունակող միջոցներ

Թվում է, թե ալկոհոլը հիանալի կերպով յուղազրկում է եւ պրոբլեմատիկ մաշկի համար կատարյալ է: Սակայն, ինչպես հաճախակի մաքրման դեպքում, ալկոհոլը, առաջին հերթին, պետք է ագրեսիվ կերպով ոչնչացնի մաշկի պաշտպանիչ արգելքը՝ բացելով բակտերիաների ճանապարհը։ Կոսմետիկա պետք է ընտրել միայն փափուկ, առանց ագրեսիվ ազդեցության եւ alcohol free պիտակավորմամբ։

Դուք օգտագործում եք կտորե սրբիչ

Դեմքի սրբիչը, որը մշտապես խոնավ է, բակտերիաների համար կատարյալ բնակարան է: Օգտագործելով կտորե սրբիչ, յուրաքանչյուր լվացվելուց հետո դուք վերադարձնում եք մաշկի մակերեսի բակտերիաները։ Մասնագետները խորհուրդ են տալիս բոլորին (իսկ յուղոտ մաշկի տերերին՝ հատկապես) մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներ օգտագործել։ Ավելի լավ է, եթե դուք դրանք պահեք մութ չոր պահարանում, այլ ոչ թե լոգարանի դարակում։

Աղբյուրը՝ Ivona.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել