Կաթնաթթուն կարելի է գտնել տարբեր տեսակի մաշկի համար նախատեսված միջոցներում: Այն հատկապես գնահատում են մաշկը փափկեցնելու, այն խոնավությամբ հագեցնելու եւ երիտասարդության հիմնական սպիտակուցի՝ կոլագենի սինթեզը խթանելու ունակության համար։ Կաթնաթթուն շատ ավելի արդյունավետ է, երբ համակցված է խոնավեցնող բաղադրիչների հետ:
Յուղոտ եւ թերությունների հակում ունեցող մաշկի համար կաթնաթթուն կարող է փրկարար լինել: Նյութը կանխում է ծակոտիների խցանումը եւ նոր բորբոքումների առաջացումը՝ նորմալացնելով ճարպագեղձերի աշխատանքը։ Այն նաեւ ի վիճակի է հարթեցնել մաշկի ռելիեֆը, եւ դրա բնական սպիտակեցնող ազդեցությունն օգնում է արդյունավետ կերպով հաղթահարել հետակնե հետքերը եւ պիգմենտացիաները:
Կաթնաթթուն պիլինգների արտադրության մեջ հայտնի բաղադրիչ է: Այն թուլացնում ու քայքայում է մահացած բջիջների միջեւ կապերը՝ ապահովելով նուրբ, անվտանգ շերտավորում եւ սկսելով վերածննդի գործընթացը: Կաթնաթթվային պիլինգներն ամենաանվտանգներից են ու հարմար են նույնիսկ չոր եւ զգայուն մաշկի համար: Գարնանը նման պրոցեդուրաներն իսկական փրկություն են ցրտաշունչ ձմռանից հետո։
Նշենք, որ դուք միշտ պետք է վերահսկեք անհատական ալերգիկ ռեակցիաները: Եթե առաջին անգամ եք օգտագործում կաթնաթթվով մաքրող միջոց, նախ քսեք այն մաշկի փոքր հատվածին եւ թողեք որոշ ժամանակ: Եթե ռեակցիա չկա, ապա կարող եք ապահով կերպով քսել միջոցը ամբողջ դեմքին:
Աղբյուրը՝ Ivona.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում