Արքայադուստր Դիանան մի անգամ ասել է, որ Չարլզի հետ ամուսնության մեջ նրանք երեքով են եղել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոսքը Կամիլա Փարքեր-Բոուլզի մասին էր։ Մեծ Բրիտանիայի ապագա թագավորի ներկայիս կինը երկար տարիներ ցուցակագրված էր որպես նրա սիրուհի։ Իր կյանքի սերը համարվող կնոջ հետ հարսանիքից հետո Ուելսի արքայազնին դավաճանելիս չեն տեսել։ Սակայն սիրախաղը, ինչպես պարզվեց, դեռեւս առկա է Եղիսաբեթ II-ի որդու կյանքում։
Դա կարելի է դատել BBC Eastenders ֆիլմի նկարահանման հրապարակում արված լուսանկարներից, ուր Չարլզն այցելել է Կամիլայի հետ։ Կադրերում երեւում է, թե ինչպես է արքայազնը հատուկ ուշադրություն դարձնում դերասանուհի Լետիցիա Դինին՝ բռնելով նրա ձեռքը։ Նրանք երկուսն էլ լայն ժպտում են։
Բացի այդ, ինչպես գրում է Daily Mail-ը, 73-ամյա Չարլզը հանել է վերարկուն, որպեսզի այն գցի սառած Լետիցիայի ուսերին, մինչդեռ Կամիլան զրուցել է կայքի մյուս աշխատակիցների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արքայազնի ասպետական արարքն ընդունվել է ծափահարություններով, ամոթխած դերասանուհին ասել է նրան. «Շնորհակալ եմ վերարկուդ ինձ պարտքով տալու համար, այն շատ հաճելի է բուրում»։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է Կամիլան արձագանքել ամուսնու նման քայլին։
Աղբյուրը՝ GraziaMagazine
Լուսանկարը՝ Aaron Chown — WPA Pool/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:07, 10 օգոստոսի
Գրիգորի Լեպսը մոտ կես միլիոն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա22:42, 10 օգոստոսի
«Սեր»․ Գեւորգ Մկրտչյանի եւ սիրելիի ջերմ լուսանկարը22:12, 10 օգոստոսի
Ջիմ Քերին ստեղծել է 50,000 դոլար արժողությամբ NFT21:41, 10 օգոստոսի
«Շատ դժվար օրվա ավարտ»․ Մկրտիչ Արզումանյան21:12, 10 օգոստոսի
Սիրո յոթ շրջան20:31, 10 օգոստոսի
«Ջրահարսերը գոյություն ունեն»․ Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը20:11, 10 օգոստոսի
Քիմ Քարդաշյանն ու Apple-ը թողարկել են անլար ականջակալներ (ֆոտո)19:43, 10 օգոստոսի
«Օրվա տրամադրություն»․ Լուիզա Ներսիսյանի գրավիչ կերպարը19:03, 10 օգոստոսի
«Կնքահայրը» ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե չեն ցանկացել Ալ Պաչինոյին հաստատել Մայքլ Կորլեոնեի դերի համար18:46, 10 օգոստոսի
«Մի ժամանակ»․ Մարիամ Ադամյանն՝ ամուսնու հետ18:12, 10 օգոստոսի
Էմիլի Ռատակովսկու ամուսնուն աշխատանքից ազատել են նրա սեփական ընկերությունից17:41, 10 օգոստոսի
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն՝ առանց շպարի