Մոգական ծես 27 թվով
Քայլելու ընդունակ յուրաքանչյուր մարդ ի վիճակի է կատարել այս ծեսը: Զարմացա՞ծ եք: Ուղղակի շարժումը դեպի առաջ կօգնի գործի դնել Տիեզերքի մոգական մեխանիզմները եւ մոտեցնել ձեր ցանկությունների իրականացումը: Դուք կարող եք այս ծեսն իրականացնել նաեւ խանութ կամ աշխատանքի գնալիս:
Ուղղակի մտածեք, թե ձեզ ամենից շատ ինչն է պակասում եւ երեւակայեք, թե արդեն ստացել եք դա: Օրինակ, դուք ֆինանսական խնդիրներ ունեք եւ երազում եք ազատվել դրանցից եւ ապրել ինքներդ ձեզ ոչինչ չմերժելով: Այդ դեպքում պատկերացրեք, որ ձեր պաշտոնը բարձրացրել են, դուք սկսել եք ավելի շատ վաստակել եւ ձեր ձեռքում այժմ մի քսակ է, որը մշտապես լի է ոչ միայն տեղական, այլեւ օտարերկրյա արժույթով: Կարեւոր է, որ պատկերը վառ լինի եւ լեցուն լինի բազմաթիվ դրական հույզերով: Դուք պիտի հստակորեն զգաք, որ ֆինանսական բոլոր խնդիրներն անցյալում են եւ այլեւս ոչինչ չունեք անհանգստանալու: Պատկերացրի՞ք:
Իսկ այժմ, այդ վիճակը ձեր երեւակայությունից բաց չթողնելով, քայլ առ քայլ առաջացեք` մտքում հաշվելով. «Մեկ, երկու, երեք…» եւ այդպես մինչեւ 27: Երեւակայությունից բաց մի թողեք ձեր մտքում առկա պատկերը, քանի դեռ վերջին քայլը չեք արել: Չէ որ քայլում եք դեպի ձեր ցանկությունների իրականացումը: 27-րդ քայլից հետո ինքներդ ձեզ վստահ ասեք, որ արդեն ունեք այն, ինչ ցանկանում եք: Օրինակ. «Ես հարուստ եմ, իմ եկամուտը մշտապես աճում է»: Հավատացեք դրան:
Անհրաժեշտ է ծեսը կրկնել հետագա 27 օրվա ընթացքում: Եվ մի անհանգստացեք ձեր ցանկությունների կյանքի կոչման ժամկետների առումով: Ամեն ինչ կլինի: Շատ, շատ արագ:
Խիզախ քայլեք դեպի ձեր երազանքը եւ ընկերներին պատմեք այդ ծեսի մասին:
Աղբյուրը` vpotokedeneg.me
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել