«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Եվ քո կյանքի մի շունչն եմ ես: Քո կարոտն է միշտ ինձ կանչում»․ Մանե Գրիգորյան

15:34, 17 ապրիլի

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

278619693_342735737836795_1540149502721561371_n(1).jpg (83 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կերպարանք է ընդունել սեւ հանդերձանքով։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ոճային ակնոցը։ «Եվ քո կյանքի մի շունչն եմ ես: Քո կարոտն է միշտ ինձ կանչում», - գրել է Մանեն, ապա հավելել է #Երևան #ԱրթուրԳրիգորյան հեշթեգերը։

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի կորստից հետո եթերում Մանեն ասել էր․ «Իմ եւ մեր ընտանիքի անունից անչափ շնորհակալ եմ բոլորի ջերմ խոսքերի, կարեկցանքի ու պապայի հանդեպ անսահման սիրո համար։ Ես նրա արվեստի մեծ երկրպագուն եմ, նա եղել է նաեւ իմ ուսուցիչը, բայց նախեւառաջ իմ ամենամոտ ընկերն էր, ու ես անսահման հպարտ եմ, որ ծնվել եմ հենց իր ընտանիքում, իր դուստրն եմ։ Ես միշտ եղել եմ պապայի աղջիկ ու այդպես էլ կլինի։

Նա ինձ սովորեցրել է ամեն ինչ, եղել է իմ ուժը, բայց եւ թուլությունս։ Նրա կյանքի, ստեղծագործողությունների, սերունդներ կրթելու մասին մի օր անպայման երկար կխոսեմ։ Բայց հիմա ուզում եմ մի պատմություն պատմել ու հենց այդ պատմությունով էլ փորձեմ եթեր վերադառնալ։  

Պապայի հիվանդության մասին իմացանք այս սեպտեմբերին, ու միանգամից սկսվեց «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանը։ Շատ ծանր էր ինձ համար, բայց մշտապես փորձել եմ լինել պրոֆեսիոնալ եւ աշխատել եմ նախեւառաջ իր համար, որ հանկարծ չտեսնի՝ տխուր եմ, ընկճված, հոգնած ու հանկարծ չմտածի, որ գուցե հույսս կորցրել եմ։ Միշտ դիտում էր եթերներս ու վերջերս՝ հոկտեմբերին կամ նոյեմբերին, մի օր հարցրեց․ «Այսօր ինչո՞ւ էիր տխուր»։ Շատ լարվեցի, շփոթվեցի, ասացի՝ չէ՛, տխուր չէի։ Ասաց՝ աչքերդ մատնել են։ Շատ արագ ինչ-որ բան հնարեցի, ուշադիր նայեց աչքերիս ու ասաց․ «Պատկերացրու հեռու գյուղում ապրող մարդ, ով առավոտյան միացնում է հաղորդումդ՝ երկու-երեք ժամով առօրյա հոգսերից կտրվելու համար ու աչքերդ տխուր տեսնում, տեսնում վատ տրամադրությունդ, ազնի՞վ է։ Քո օրվա վատ տրամադրությունը երբեք չպիտի փոխանցես հեռուստադիտողին, թույլ չտաս՝ քեզ տեսնեն թուլացած, հոգնած կամ ընկճված ու կյանքում ինչ էլ լինի, մնա նույն ուժեղ աղջիկս, ինչպես կաս»։

Ինձ շատ դժվար է առանց քեզ, պապ, բայց ես քո ուժեղ աղջիկն եմ ու խոստանում եմ լինել պրոֆեսիոնալ ու հիշել քո խորհուրդները ու կանեմ ամեն ինչ, որ իմ թուլությունն էլ երբեք չփոխի իմ հեռուստադիտողի տրամադրությունը։ Շնորհակալ եմ, հպարտ եմ ու սիրում եմ անսահման»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել