Կանանց ոտքերը ոչ միայն նրանց տեսքը գեղեցկացնելու, այլեւ քայլելու ու շարժվելու կարեւոր ֆունկցիա կատարելու համար են ստեղծված։ Իսկ սա նշանակում է, որ ոտքերը բացի գրավիչ լինելուց, պետք է նաեւ առողջ լինեն։
Շատ կանայք չեն հասկանում, որ բարձրակրունկ կոշիկները կարող են վնասել նրանց ոտքերը եւ բացասական ազդեցություն ունենալ դրանց առողջության վրա։ Ուստի, առաջարկում ենք ընթերցել մեր խորհուրդները, թե ինչպես կարելի է խնամել ոտքերը, որպեսզի դրանք միշտ լինեն գեղեցիկ ու առողջ։
Նշենք, որ ոտքերի խնամքով պետք է զբաղվեն բոլորը, ոչ միայն բարձրակրունկ կոշիկների սիրահարները։ Իսկ ի՞նչ է պետք անել։ Պարբերաբար հարկավոր է աղով վաննաների մեջ դնել ոտքերը, օգտագործել հատուկ քսուքներ, այդ թվում՝ բուժիչ կրեմներ, եթե ինչ-որ խնդիրներ են առաջանում (օրինակ՝ վարիկոզ)։
Իսկ բարձրակրունկ կոշիկների սիրահարները պետք է նաեւ վարժություններ անեն, եւ մերսեն ոտքերը։ Երեկոյան աշխատանքից տուն վերադառնալուց եւ կոշիկները հանելուց հետո, պետք է մի քիչ կանգնել հատակի հարթ մակերեսի վրա եւ 15-20 անգամ բարձրանալ թաթերի վրա։ Վարժությունը պետք է անել շատ նուրբ ու դանդաղ։
Ուշադրություն է պետք դարձնել նաեւ տաբատներին ու ջինսերին։ Պետք չէ անիմաստ նեղացնել ջինսերը, քանի որ եթե տաբատը շատ կիպ է ոտքերին, ուրեմն այն ճնշում է արյունատար անոթները, ինչն էլ ազդում է դրանց առողջության վրա։ Իհարկե, այս խնդրից խուսափելու համար կարելի է բուժիչ զուգագուլպաներ գնել։ Գոյություն ունեն հակավարիկոզային եւ մերսող ազդեցություն ունեցող հատուկ զուգագուլպաներ։
Անկասկած, բարձրակրունկ կոշիկը պետք է լինի ձեր ոտքի չափսին համապատասխան եւ կարված՝ բնական նյութերով։ Բացի այդ, չպետք է մոռանալ նաեւ ցածրակրունկ կոշիկների մասին, որպեսզի ոտքերը ժամանակ առ ժամանակ հանգստանան։
Աղբյուրը՝ wmj.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում