«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

5 նշան, որ տղամարդը ձեզ չի համապատասխանում

21:12, 13 մայիսի

1. Նա անընդհատ դիտողություններ է անում, քննադատում է եւ հազվադեպ է հաճոյախոսություններ անում (կամ ընդհանրապես չի անում): Հսկայական տարբերություն կա դրական եւ բացասական ուշադրության միջեւ:  Ճիշտ մարդը կաջակցի ձեզ, կոգեւորի, կգովի եւ կխրախուսի: Իսկ սխալ մարդն ավելի շուտ կնշի սխալները: Բայց չէ որ յուրաքանչյուրն ուզում է իր զուգընկերոջ համար իրեն առանձնահատուկ զգալ:

2. Նրա կողքին դուք պակաս ինքնավստահ եք դառնում: Եթե դուք անընդհատ ստուգում եք հեռախոսի հաղորդագրությունները եւ ակտիվորեն նշաններ եք փնտրում, որ իրոք դուր եք գալիս նրան, ավելի շուտ նա ձեզ չի համապատասխանում: Նա, ով արժանի է ձեր ուշադրությանը, կնկատի ձեր արժեքը եւ ձեզ ժամանակ կհատկացնի, որովհետեւ կհասկանա, թե իր բախտը որքան է բերել ձեր առումով: Հարաբերություններում դուք պետք է ձեզ զգաք այնպիսին, ինչպիսին կաք, ոչ պակաս: Անվստահությունը նորմալ է հարաբերությունների սկզբում, բայց ժամանակի հետ պետք է հարմարավետության եւ հանգստության զգացողություն առաջանա:  

3. Դուք վստահություն չունեք: Դուք չեք կարող նորմալ հարաբերություններ կառուցել, եթե երկուսդ էլ կամ ձեզանից մեկը կասկածելի է եւ մշտապես ամեն ինչին կասկածում է: Ազնվությունը եւ վստահությունը առողջ հարաբերությունների հիմքն են: Այո, վստահության մթնոլորտ ստեղծելու համար ժամանակ է անհրաժեշտ. դրա համար անհրաժեշտ է խոսքին տեր կանգնել եւ բաց լինել սեփական զգացմունքներում: 

4. Դուք արդեն գիտեք նրա բոլոր նախկինների մասին: Ոչ թե այն իմաստով, որ ծանոթ եք նրանց, այլ այն, որ չափազանց հաճախ է հիշում նրանց եւ համեմատում ձեզ հետ: Եթե ինչ-որ բան նրան չի գոհացնում, նա պետք է արտահայտի դա, առանց համեմատություններ օգտագործելու իր նախկինի հետ: 

5. Դուք ձեզ լավ եք զգում միասին, միայն երբ ուրախանում եք: Իհարկե, դուք պետք է  աշխարհիկ երեկույթների մասնակցեք եւ այլն: Բայց դա չպետք է ձեր միակ լավ ժամանցը լինի: Եթե ձեզ իրար հետ հետաքրքիր չէ, երբ կողքին ալկոհոլ եւ ուրախություն չկա, դա վատ նշան է: 

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search