«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Յոթ քայլ՝ հաջողության հասնելու ճանապարհին

21:12, 20 մայիսի

1. Անհագ եղիր

Անհագ լինել՝ նշանակում է, որ քո մեջ կա մի բան, որը քո սրտով չէ: Ինչ-որ բան, որ հուշում է քեզ, որ դու կարող ես եւ արժանի ես շատ ավելիին, քան ունես այժմ, եթե նույնիսկ շրջապատը քեզ համարում է շատ հաջողակ մարդ: Ունեցիր հստակ պատկերացում, թե ինչի ես ուզում հասնել, եւ ինչու ես ուզում իրակագործել հենց այդ նպատակը: Դա քեզ կմղի առաջ:

2. Աշխարհայացք ձեւավորիր

Ճիշտ աշխարհայացքը կարեւոր պայման է՝ հասնելու լուրջ հաջողության, ընդ որում՝ շատ ավելի, քան տեխնիկական կողմը՝ «Ինչպե՞ս դա անել»: Հաջողակ մարդկանց հատուկ է «ծառայելու» փիլիսոփայությունը: Դրա գաղտնիքն այն չէ, թե «ինչպես ստանամ ավելին», այլ «ինչպես տամ ավելին ինձ շրջապատող մարդկանց»: Միշտ ձգտիր մատուցել մեծ արժեքներ՝ ավանդական եղանակով մրցակցելու փոխարեն: Մի՛ փորձիր ինչ-որ բան ստանալ կեղծիքի միջոցով: Ինչ-որ տալիս ես աշխարհին, նույնը վերադառնում է քեզ: Երբեք մի՛ դադարիր սովորել: Դու պետք է լինես լավագույն աշակերտը, որը ամեն օր մարզում է ուղեղը եւ յուրացնում որակյալ ինֆորմացիա:

3. Շրջապատ ստեղծիր

Դու հենց այնպիսին ես, ինչպիսին քո շրջապատն է: Եթե քեզ շրջապատում են արծիվներ, ուրեմն դու ճախրում ես նրանց հետ: Եթե կրիաներ, դու եւս կսողաս, քանի դեռ քեզ չես շրջապատել արծիվներով. այդ դեպքում դու կարող ես նաեւ թռչել: Գտիր հաջողակ մարդկանց՝ քաղաքում, շրջանում, երկրում.. ուր պատահի... եւ հնար գտիր լինելու նրանց կողքին: Աշխատիր նրանց համար: Նույնիսկ անվաճար: Նույնիսկ եթե ինքդ ստիպված լինես վճարել դրա համար: Ամեն գնով սովորիր նրանցից: Գնա սեմիներների, ելույթի դեպքում՝ առաջարկիր քո օգնությունը: Հույս մի ունեցիր, թե քեզ անմիջապես կնկատեն: Պատրաստ եղիր կրկնելու փորձերն այնքան, որքան անհրաժեշտ կլինեն: Հաջողակ մարդն սայթաքել է ոչ պակաս, քան անհաջողակը... պարզապես նա ամեն անգամ կանգնել եւ շարունակել ճանապարհը:

4. Նմանվիր հաջողակին

Գտիր նրան, ով մեծ հաջողության է հասել այն ոլորտում, ուր դու մտադիր ես մուտք գործել: Եւ արա նույնը: Մի փորձիր հայտնագործել հեծանիվ: Դա շատ ժամանակ կխլի: Իսկ ժամանակը չվերականգնվող ռեսուրսներից մեկն է:

5. Շատ կարդա

Ընթերցանությունը կօգնի քեզ՝ ձեւավորելու անհրաժեշտ փիլիսոփայություն եւ հոգեբանություն: Լիուլի տեղեկություններ կուտակիր այն ոլորտի մասին, որտեղ դու ուզում ես դառնալ վարպետ: Դա աստիճանաբար կփոխի քո կյանքը: Զարգացրու քո ամենաթանկ գործիքը՝ ինտելեկտը: Դու կարող ես զրկվել բոլոր նյութական բարիքներից, բայց այն, ինչ ականջներիդ մեջտեղում է, ոչ ոք եւ երբեք քեզնից չի խլի:

6. Մի փորձիր, արա

Դադարիր լինել այնպիսի մեկն, ով անդադար փորձում է ինչ-որ բան անել: Որոշե՞լ ես, ուրեմն գործի անցիր ու արա: Քեզ համար ձեւավորիր նպատակ. «Ես կանեմ սա… մինչեւ չդառնամ վարպետ»: Նա ով միայն փորձում է, հաջողության չի հասնում: Վարպետները աշխատում են... աշխատում... եւ այո, դարձյալ աշխատում, մինչեւ չդառնան վարպետներ:

7. Հոգեբանություն ուսումնասիրիր (այն ապահովում է հաջողության 80%-ը)

Որո՞նք են քո համոզմունքները, խաղի ի՞նչ կանոններով ես առաջնորդվում, ի՞նչն ես համարում հնարավոր եւ անհնար, ես նա եմ, ով փորձու՞մ է, թե՞ նա, ով կդառնա վարպետ: Այս համոզմունքները, կանոնները, սկզբունքներն են որոշում՝ կհասնե՞ս հաջողության, թե՞ ոչ: Տեխնիկական հարցերը՝ «ինչպես» անել, անհամեմատ հեշտ են: Ամենաբարդը՝ ամեն պարագայում շարունակել ուղին եւ «չդավաճանել» ճիշտ հոգեբանությունը:

  

Աղբյուրը՝ Wday.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search