Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարդկանց, որոնք վիրավոր կամ կռված տղաներին ասում են՝ Արցախ գնացեք։
«Վիրավոր, կամ առհասարակ կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ, Արցախ, կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով...»,- գրել է Ամալյանը՝ նշելով, որ քերականական դաստիարակչության ժամանակը չէ, ուստի ուզում է երկու հարց ուղղել «ծնվելու փոխարեն առաջացածներին...»։
««ժող ջան» առաջինը. ինչի՞ց է, որ էդ ձեր պաշպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ, պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք ի տարբերություն ձեզ, ըստ իրենց հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին...
Եվ երկրորդ հարցը.
«ժող ջան» էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում էք Արցախ, կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածների՞ն ուր էք պատրաստվում ուղղարկել, ասեք իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար...
Արա այ «ոչ մի բաներ», ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք,..,- գրել է Ամալյանը՝ նշելով, որ նրանց ասելիք շատ ունի, բայց հասարակության նկատմամբ հարգանքը թույլ չի տա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է