Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է մարդկանց, որոնք վիրավոր կամ կռված տղաներին ասում են՝ Արցախ գնացեք։
«Վիրավոր, կամ առհասարակ կռված տղերքին, էս անհայրենիք, անծնունդ ծվծվապաշտները հորդորում, հլը մի բան էլ մունաթ գալով ասում են՝ գնացեք Ղարաբաղ, ու ասեմ, Արցախ, կամ Ղարաբաղ անունները էս ոչ մի գործող կենդանու չնմանները անպայման դեմոնստրատիվորեն գրում են փոքրատառերով...»,- գրել է Ամալյանը՝ նշելով, որ քերականական դաստիարակչության ժամանակը չէ, ուստի ուզում է երկու հարց ուղղել «ծնվելու փոխարեն առաջացածներին...»։
««ժող ջան» առաջինը. ինչի՞ց է, որ էդ ձեր պաշպանելիքին, բացի ձեզնից, պաշտպանում են նաև ադրբեջանի և թուրքիայի (կներեք ձեր սիրած պետությունների անունները փոքրատառերով գրելու համար) իշխանությունները, իսկ ձեզ, պաշպանում են նույն պետությունների հասարակ բնակիչները, թեպետ ասեմ, որ իրենք ի տարբերություն ձեզ, ըստ իրենց հայրենիք ունեն, ու փորձում են պաշտպանել այն, ձեզ հետ միասին...
Եվ երկրորդ հարցը.
«ժող ջան» էդ, որ զոհվածների հարազատներին, զոհվածների մարտական ընկերներին, զոհվածների էն մարտական ընկերներին, որոնք հաշմանդամ են դարձել, ուղղարկում էք Արցախ, կամ Ղարաբաղ, մի հատ ինձ կասե՞ք, բա էդ զոհվածների՞ն ուր էք պատրաստվում ուղղարկել, ասեք իմանամ, մեկ էլ տեսար մի օր տղուս երազում տեսա, բա չասե՞մ իր և իր ընկերների փրկած կենսաբանական գոյությունները ինչ առաջարկ ունեն իրենց համար...
Արա այ «ոչ մի բաներ», ԵՌԱԲԼՈւՐԸ աշխարհագրություն չի է՞, որ մենակ տեղն իմանալով տակից դուրս գաք,..,- գրել է Ամալյանը՝ նշելով, որ նրանց ասելիք շատ ունի, բայց հասարակության նկատմամբ հարգանքը թույլ չի տա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:13, 25 հունիսի
Հղիությունն արհեստականորեն ընդհատելու ցանկության դեպքում Disney-ն ու Netflix-ը կաջակցեն իրենց աշխատակիցներին13:31, 25 հունիսի
Հայ կոմպոզիտորի երաժշտությունը՝ Կատրին Դենյովի դերակատարմամբ ֆիլմում․ Շուշան Սարգսյանի մասնակցությունը Կաննի կինոփառատոնին ու համագործակցության առաջարկները13:11, 25 հունիսի
Եկատերինբուրգում համերգի ընթացքում երկրպագուն հարձակվել է Մաքսիմի վրա (վիդեո)12:48, 25 հունիսի
«Իմ հիասքանչ կյանքը»․ Շողեր Թովմասյանի վառ լուքը Վալենսիայից12:11, 25 հունիսի
«Հրաշք կին»․ Ջոնի Դեփի փաստաբանը փրկել է ինքնաթիռի ուղեւորին11:46, 25 հունիսի
Մխիթար Հայրապետյանն այսօր ամուսնանում է (ֆոտո)11:12, 25 հունիսի
Նոր համերգի մասին հայտնելուց հետո․ երգչուհի Ադելը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում10:35, 25 հունիսի
«Մի կտոր արևից՝ մայր մտնող սիրտս կգտնի՞ տեսնես մի սիրտ՝ սիրող»․ Նազենի Հովհաննիսյանը՝ լողազգեստով10:11, 25 հունիսի
Շատունովի ներկայացուցիչները հայատարերել են, որ բժիշկների նկատմամբ բողոք չունեն09:00, 25 հունիսի
ՀՈւՆԻՍԻ 25-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:53, 24 հունիսի
«Կասկադի աստիճանները նույնացնում եմ կյանքի աստիճանների հետ»․ Քրիստինա Կարապետյան (ֆոտո)23:12, 24 հունիսի
Ալլա Պուգաչովան արձագանքել է Իսրայելի գերեզմանատներից մեկում տարածք գնելու մասին լուրին