NEWS.am STYLE-ը ներկայացնում է 2021թ․-ի առավել հետաքրքիր դեպքերը, որոնք արժանի են էկրանավորման։
ԱՄՆ Կապիտոլիումի գրավում
2021 թվականի հունվարի 6-ին ցուցարարների ամբոխը, որն աջակցում էր ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերին, չարտոնված մուտք գործեց ԱՄՆ Կապիտոլիում։
Քաղաքական դրամա ժանրում շատ լավ ֆիլմ կստացվի։ Սյուժեի կենտրոնում կլինի երիտասարդ քաղտեխնոլոգ: Նրա տեսանկյունից հանդիսատեսին կներկայացվի Միացյալ Նահանգների ընտրական գործընթացի ողջ խորամանկությունը՝ իր բոլոր հետաքրքիր պահերով և մանիպուլյացիաներով: Դրանք, ի վերջո, հանգեցրին Կապիտոլիումի գրոհին, որը դեմոկրատական աշխարհի համար սրբավայր է։
Առաջարկում ենք գլխավոր դերում ընտրել Մայլս Թելլերին: Նա, ով դիտել է «Մոլուցք» ֆիլմը, համամիտ կլինի մեր այն կարծիքին, որ դերասանական առումով որևէ խնդիր չի առաջանա։
ֆիլմի ռեժիսորը կարող է լինել Ռոն Հովարդը, որը նման կինոնկարների անգերազանցելի վարպետ է:
Քաբուլի անկումը
2021 թվականի մայիսի 1-ին թալիբները և նրանց դաշնակիցները լայնածավալ հարձակում սկսեցին հենց այն ժամանակ, երբ Աֆղանստանից ամերիկյան զորքերի մեծ մասը դուրս էր բերվում:
2021 թվականի օգոստոսի 15-ին կառավարական ուժերի դեմ հարձակողական գործողության արդյունքում թալիբները գրավեցին մայրաքաղաք Քաբուլը և դրանով իսկ հաստատեցին իրենց իշխանությունը երկրում։
Առաջարկում ենք ռազմական դրամա ժանրի ֆիլմ, որում տեղի ունեցող գործողությունները հանդիսատեսին կներկայացվեն ԱՄՆ դեսպանատան երկու աշխատակցի աչքերով: Հակառակ տարհանման հրամանին՝ նրանք մնացել են քաղաքում և արել են ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիների օգնեն հեռանալ քաղաքից։
Գլխավոր դերերի համար առաջարկում ենք Մեթյու Մակքոնահիին և Դակոտա Ֆենինգին։ Համոզված ենք, որ այս դերասանները փայլուն կերպով կմարմնավորեն ծայրահեղ իրավիճակում հայտնված վարչության պետի և նրա օգնականի դերերը:
Ռեժիսոր կարող է դառնալ Սեմ Մենդեսը: Վստահ ենք, որ մաեստրո Մենդեսը կկարողանա Ռիդլի Սքոթի «Սև բազե»-ին համարժեք ֆիլմ նկարահանել։
Քինգ
2021 թվականի հունվարի 23-ին 88 տարեկան հասակում մահացել է լրագրության խորհրդանիշ Լարի Քինգը:
Լարի Քինգի կենսագրությունն այնքան ծավալուն է, որ դրա հիման վրա կարելի է նույնիսկ սերիալ նկարահանել։
Իր կարիերայի ընթացքում նա ավելի քան հիսուն հազար հարցազրույց է անցկացրել քաղաքական գործիչների, մարզիկների, արվեստագետների և այլ հայտնի մարդկանց հետ։
Քինգի ոչ միայն մասնագիտական, այլեւ անձնական կյանքը շատ հագեցած էր: Միայն այն փաստը, որ նա ութ անգամ ամուսնացել է, բավական է լիարժեք ֆիլմ նկարահանելու համար։
Քինգի կենսագրությունը պարզապես անհրաժեշտ է մեծ էկրանին, քանի որ նա մի ամբողջ դարաշրջանի անձնավորում է։
Թե ով կարող էր գլխավոր դերը մարմնավորել, այդքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ նա պետք է ունենա արտիստիզմ և նման լինի Քինգին:
Ռեժիսորական աթոռին անպայման պետք է նստի Դեյվիդ Ֆինչերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:12, 1 հուլիսի
Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց20:51, 1 հուլիսի
Բնական կերպար․ Գաբի Գալոյանն առանց շպարի20:12, 1 հուլիսի
Պիեռ Նարցիսի մարմինն ուղարկվել է Կամերուն19:42, 1 հուլիսի
«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի19:24, 1 հուլիսի
Թեյլոր Սվիֆթը գաղտնի նշանվել է դերասան Ջո Էլվինի հետ18:49, 1 հուլիսի
«Երբ միտքդ որոշում է բողոքել, հակառակն արա՝ շնորհակալություն հայտնիր»․ Արաքսյա Մելիքյան18:13, 1 հուլիսի
Դստեր ննջասենյակում գաղտնալսման սարք տեղադրելու մասին ․ Բրիթնի Սփիրսի հայրը բացատրություն է տվել17:47, 1 հուլիսի
Արփի Գաբրիելյանի ամառային լուքը (ֆոտո)17:12, 1 հուլիսի
«Դյունա» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան հետաձգվել է16:41, 1 հուլիսի
«Իմ 34 տարիների լավագույն նվերը»․ Անաիս Սարդարյանը՝ զավակների հետ16:07, 1 հուլիսի
«Գահերի խաղի» աստղ Լենա Հիդին դատի են տվել15:34, 1 հուլիսի
«Կփորձեմ երկար չսպասեցնել…»․ Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է երգի այսօրվա պրեմիերան