Երեկ՝ մայիսի 30-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կայացավ Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Այն ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի 6-րդ մասն է, որը ռեժիսորի մահից հետո կյանքի է կոչել Մարիամ Եգորյանը:
«Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմում ներկայացված են իրական կադրեր, իրական պատմություն ու անհերքելի փաստեր, որոնք կրկին շեշտում են Շուշիի հայկական լինելն ի լուր աշխարհին: Շուշիի պատմության ամենատարբեր դիպվածները հուզում, երջանկացնում ու տխտրեցնում էին հանդիսատեսին, պակաս հուզված չէր նաեւ ռեժիսորը: Մարիամ Եգորյանի խոսքով՝ այս ֆիլմը մարտահրավեր է Հայոց պատմության աղավաղմանը.
«Չպետք է հոգնենք եւ հուսահատվենք, ընդհակառակը, պետք է աշխարհին ցույց տանք մեր պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը, հայապահպանման հիմքերի հիմք՝ հոգեւոր արժեքները»,-ասում է նա:
Ֆիլմում Շուշին ներկայացված է իր քարեղեն վկաներով, ձեռագիր մատյաններով, արարող շուշեցիներով.
«Մեր նպատակն է եւ՛ Հայաստանում, եւ՛ Հայաստանի սահմաններից դուրս հնարավորինս շատ մարդկանց պատմել հայոց մարգարիտ, հայ Շուշիի մասին։ Որքան էլ փորձեն աղավաղել պատմությունը, չի ստացվի, քանի որ եղել են, կան եւ կլինեն երախտավորներ, որոնք սուրբ մասունքների պես պահել, պահպանել, թղթին եւ ժապավենին են հաձնել ու հանձնում պատմության անհերքելի փաստերը»,-հավելում է Մարիամը:
Շուշին հանդիսատեսին ավելի հստակ ու պատկերավոր ներկայացնելու համար ստեղծագործական կազմը դիմել է նաեւ անիմացիոն լուծումների, ինչը ռեժիսորի խոսքով՝ շատ կարեւոր էր: Անիմատոր-ճարտարապետների մասնագիտական խումբը կազմել է Շուշիի կործանված 4 եկեղեցիների եռաչափ մոդել: Անիմացիայի պատկերների շնորհիվ վերակենդանանում են Կուսանաց վանքը, Ագուլեցոց եւ Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում, երբ Շուշին գտնվում էր Խորհրդային Արդբեջանի տիրապետության ներքո:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը հետագայում նախատեսում են ներկայացնել փառատոնների:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Տիգրան Վանյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 26 նոյեմբերի
PETA-ն պատերազմ է հայտարարել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի պաշտամունքային կաշվե բաճկոնին. Նրան առաջարկել են ձիթապտղի թափոններից այլընտրանք՝ 875 դոլարով15:29, 26 նոյեմբերի
Դաունինգ սթրիթի սկանդալը սրվում է. ևս մեկ բլոգեր պարել է «Էժան հեշտոց» երգի տակ վարչապետի նստավայրի դիմաց15:05, 26 նոյեմբերի
GTA 6-ում էպիզոդիկ դերը նրան աստղ է դարձրել. բիկինիով աղջկա դերակատարուհին հայտնի է դարձել մեկ գիշերում14:25, 26 նոյեմբերի
«Մենք մեր դեմքերը այլանդակեցինք». Քիմ և Քլոե Քարդաշյանները զղջում են կորեական կոսմետոլոգիայի իրենց փորձի համար14:14, 26 նոյեմբերի
«Հրաշալի դար» սերիալի աստղ Դենիզ Չաքիրը ձերբակալվել է Թուրքիայում թմրանյութերի և մարմնավաճառության մեղադրանքով14:02, 26 նոյեմբերի
«Մոնթե». հերոսի, հաղթանակի ու հայրենասիրության պատմությունը՝ մեծ էկրանին13:13, 26 նոյեմբերի
Սարիկ Անդրեասյանի կինը խանդել է նրա և Վիկտորիա Լոպիրևայի սիրավեպը. մոդելը պատասխանել է կծու հեգնանքով12:35, 26 նոյեմբերի
Սոֆիա Վերգարան հանդիպել է իր 7.5 մետրանոց բրոնզե կրկնօրինակին. երկրպագուների արձագանքները հակասական էին12:12, 26 նոյեմբերի
Գորդոն Ռամզին խոհանոցը կփոխարինի մրցարշավարանով. հայտնի խոհարարը կղեկավարի Top Gear-ի վերաթողարկումը11:39, 26 նոյեմբերի
Էմիլի Ռատակովսկին միացել է Մեգան Ֆոքսի մեծահասակների համար նախատեսված հարթակին. մոդելը կարող է ամսական միլիոնավոր դոլարներ վաստակել11:16, 26 նոյեմբերի
Ծեծկռտուք Beautiful երգի ժամանակ. Քրիստինա Ագիլերայի համերգը Պերուում ավարտվել է արյունալի կռվով11:05, 26 նոյեմբերի
Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի