Հայաստանի Երգի պետական թատրոնում շինարարական աշխատանքներ են, բայց թատրոնը, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանի գլխավորությամբ, նոր ուժերով վերսկսում է իր ակտիվ գործունեությունը: Հունիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճում երեխաներին անակնալ էր սպասվում. բեմում Արթուր Գրիգորյանի հանրահայտ՝ «Ուրախ նոտաներ» մյուզիքլն էր՝ նոր հերոսներով ու նոր մոտեցմամբ: Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող ամանորյա մյուզիքլի նոր տարբերակն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նախատեսված մեկ ներկայացման փոխարեն նույն օրը կայացավ եւս մեկը: Օրը ոգեւորիչ էր մանուկների ու թատրոնի սաների համար, իսկ Մանե Գրիգորյանի համար՝ կրկնակի հուզիչ ու պատասխանատու. առաջին անգամ էր մյուզիքլ ներկայացնում առանց հայրիկի՝ լեգենդար Արթուր Գրիգորյանի դատին հանձնելու…
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մանեն խոսել է իր համար կարեւոր ու պատասխանատու օրվա, թատրոնի առաջիկա նորությունների, ոգեւորության ու դժվար ապրումների մասին:
Մանեի խոսքով՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի ընտրությունը պատահական չէր, որովհետեւ հենց այնտեղ էին 90-ականներին անցնում Արթուր Գրիգորյանի հայտնի փառատոնները, որոնցից են, օրինակ, «Ա Շոու»-ն եւ «Այո»-ն:
«Պապան շատ սիրում էր այս դահլիճը, ու քանի որ Երգի պետական թատրոնի դահլիճը վերանորոգվում է, որոշեցինք մյուզիքլը ներկայացնել հենց այս դահլիճում»,-մանրամասնեց Մանեն, որն օրվա ավարտին դժվարացավ կիսվել իր զգացողություններով.

«Տպավորություններս ու զգացողություններս շատ տարբեր են. կայացավ Արթուր Գրիգորյանի հեղինակային «Ուրախ նոտաներ» մանկական մյուզիքլի նոր տարբերակի պրեմիերան… անչափ դժվար էր ինձ համար բեմ բարձրացնել մի ներկայացում՝ հայտնի, լեգենդար մյուզիքլի նոր տարբերակը՝ առանց պապային հանձնելու, որովհետեւ նախկինում իմ հեղինակած ու բեմադրած բոլոր մյուզիքլները մշտապես գլխավոր փորձին ներկայացնում էի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, իսկ այս անգամ գլխավոր փորձին մենակ էի, ու, իսկապես, ինձ համար շատ ծանր էր: Դրան զուգահեռ, սակայն, երեխաների ու ծնողների ոգեւորությունն ուժ տվեցին ինձ հետագայում նոր մյուզիքլներով ու ներկայացումներով հանդես գալ»:
Անդրադառնալով հենց այս ներկայացման ընտրությանը՝ Մանեն նշեց, որ այն, նախ եւ առաջ, ունի ուսոցողական բնույթ.

«Մյուզիքլը երեխաներին ոչ միայն սովորեցնում է նոտաների անունները, այլեւ՝ թե որն է լավ երաժշտությունը, որը՝ կեղծը, ինչ է կենդանի հնչողությունը եւ տալիս այլ գիտելիքներ, որոնք ոչ միայն երաժշտական դպրոցներում սովորող երեխաները պետք է իմանան, այլեւ բոլորը, կարողանան տարբերակել լավը վատից՝ թե´ երաժշտության մեջ, թե´ կյանքում: Թատրոնի հիմքում միշտ եղել է սերը Հայաստանի ու Արցախի հանդեպ, եւ մենք միշտ առաջնորդվելու ենք պապայի սկզբունքներով, որոնք պահելով շարունակելու ենք քայլել առաջ»,-շեշտեց Մանեն՝ հավելելով, որ թեեւ նախապես չէին ծրագրել մեկ օրում խաղալ երկու ներկայացում, սակայն հանդիսատեսի պահանջը չէին կարող մերժել, եւ, նույնիսկ, երեկոյան անձրեւը չի խանգարել մանուկներին՝ վայելելու ներկայացումը.

«Երբ երեկոյան ներկայացման ժամանակ անձրեւ սկսվեց, բոլորը կարծում էին, որ պետք է դադարեցնել այն, սակայն հանդիսատեսը չլքեց դահլիճը: Անգամ այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել, տասը րոպե անց վերադարձան, որպեսզի շարունակեն դիտել ներկայացումը, եւ կարծում եմ՝ սա ամենաբարձր գնահատականն էր, որը կարող էինք ատանալ հանդիսատեսից, ինչի համար անչափ շնորհակալ եմ, հպարտ ու ոգեւորված: Հպարտ եմ, որովհետեւ հնչում էր բացարձակապես Արթուր Գրիգորյանի երաժշտությունը, ու շատ ուրախ՝ որ մանուկները, նույնպես, ճանաչելու են նրան իր երաժշտության միջոցով»:

Վերջին անգամ «Ուրախ նոտաները» ներկայացվել էր 2019 թ-ին՝ Սուրբ Ծնունդին. մյուզիքլը մի շարք փոփոխությունների էր ենթարկվել ամառային ցուցադրության համար.
«Ամանորյա երգերն էին դուրս եկել ծրագրից, ինչի արդյունքում սցենարը պետք է փոխվեր՝ ամանորյա հրաշքին եկավ փոխարինելու կախարդական երաժշտության հրաշքը, կար անտեսանելի կերպար՝ Կախարդական մեղեդին, որը տարբեր խորհուրդներ է տալիս երեխաներին, եւ այդ կերպարը հենց պապան է... նրա խոսքերն ենք փորձել փոխանցել այդ կերպարի միջոցով»,-ասաց Մանեն: Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ուրախությամբ տեղեկացրեց, որ ամռան ընթացքում թատրոնը մեծ շրջագայություն է իրականացնելու:
«Ողջ հունիսի ընթացքում՝ շաբաթ եւ կիրակի օրերին, Երգի պետական թատրոնը շրջելու է Հայաստանի տարբեր մարզերով, հուսով ենք՝ հուլիսին կլինենք նաեւ Արցախում. շատ կարեւորում ենք մարզեր այցելությունները, որովհետեւ այնտեղ ապրող երեխաները նույնպես հենց փոքրուց պետք է լսեն լավ, որակյալ հայկական երաժշտություն»,-հավելեց նա:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:30, 18 հոկտեմբերի
50,000 դոլար արժողությամբ Rolex և շվեյցարական դասականը. Ի՞նչ են կրում Խաչատուր Սուքիասյանը և հայկական քաղաքական էլիտան իրենց դաստակներին10:30, 18 հոկտեմբերի

09:00, 18 հոկտեմբերի
Հորոսկոպ. Պլուտոնը վերջապես դուրս է գալիս հետադարձ շարժումից19:28, 17 հոկտեմբերի
«Երբ նստում ես ինքնաթիռ, այն չի հարցնում՝ տղամարդ ես, թե կին». «Թռչող դաշնակահարուհին»՝ Նարինե Մելքումյան18:18, 17 հոկտեմբերի
Սկանդալ Michelin Guide-ի շուրջ. հայտնի ռեստորանային ուղեցույցը մեղադրվում է ակնարկներ գրելու համար արհեստական բանականություն օգտագործելու մեջ17:32, 17 հոկտեմբերի
Rolex-ը՝ ոսկու փոխարեն. Ինչու են միլիարդատերերը ներդրում կատարում ժամացույցների, ռուբինների և Կլիմտի նկարների մեջ16:04, 17 հոկտեմբերի
«Սարսափելի բան չկա». LVMH-ի ժառանգորդը բացատրում է, թե ինչու շքեղ ապրանքանիշերը չպետք է խուճապի մատնվեն ճգնաժամի պատճառով15:29, 17 հոկտեմբերի
Շերը բացահայտել է իր պաշտամունքային «մերկ» զգեստի գաղտնիքը, որը նա հագել էր 1974 թ-ի Met Gala-ին14:11, 17 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը պատմել է, թե ինչպես է Դենի ԴեՎիտոն կուլ տվել մարիխուանայով բոլոր ծխախոտները, երբ նրանց կանգնեցրել է ոստիկանությունը13:22, 17 հոկտեմբերի
«Դու ինձ խայտառակեցիր». Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով12:17, 17 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով11:50, 17 հոկտեմբերի
«Նա ցույց էր տալիս առնանդամների լուսանկարներ և պարծենում էր իր սիրեցյալներով». Հունաստանում ԱՄՆ նախկին դեսպանի շուրջ սկանդալը թափ է հավաքում