1. Նապոլեոնի բարդույթ
Այս բարդույթը կարելի է տղամարդկանց շրջանում ամենատարածվածը համարել՝ կարճահասակ լինելու բարդույթը: Շատ հաճախ այն տղամարդկանց մոտ, որոնք փոքր հասակ ունեն, ատելություն է առաջանում ավելի բարձրահասակ տղամարդկանց հանդեպ: Այդ բարդույթը շատ ծանր են տանում շրջապատողները: Կարիերայի ոչ մի աճ մի սպասեք այն վերադասից, որը Նապոլեոնի բարդույթ ունի:
2. Վերադասի բարդույթ
Այս բարդույթը ենթադրում է տղամարդկանց` ենթակա լինելու կենդանական վախը: Որպես կանոն, նման բարդույթով տղամարդը վախենում է, որ կինն ավելի շատ կվաստակի, քան ինքը: Չնայած նման վախը հատուկ է շատ տղամարդկանց: Այն դրսեւորվում է նրանում, որ տղամարդը վախենում է կնոջ ենթական լինել:
3. Դոն Ժուանի բարդույթ
Տղամարդկանց 92 տոկոսն ունի այս բարդույթը: Սա լքված լինելու վախ է: Շատ տղամարդիկ կարծում են (պետք է ասել` սխալմամբ), որ կնոջ կողմից լքված լինելն ամոթ է, որովհետեւ նրանք այն կարծիքին են, որ միայն իրենք լքելու իրավունք ունեն` ուժեղ սեռի ներկայացուցիչները:
4. Ալեքսանդրի բարդույթ
Ալեքսանդր անունը շատ տարածված է: Շատ մարդիկ այն նույնացնում են մի լեգենդար մարդու` Ալեքսանդր Մակեդոնացու հետ: Տվյալ բարդույթը եւս իր անունը ստացել է անտիկ ժամանակների զորավարի պատվին: Այս բարդույթը ենթադրում է տղամարդկանց վախը` մարդկության ուժեղ կեսի այլ ներկայացուցիչների աչքում «ոչ տղամարդ» երեւալու: Այսպես ասած` նույնասեռական: Շատերը հարց կտան. ինչ կապ ունի Ալեքսանդր Մակեդոնացին դրա հետ: Այն ժամանակներում նույնասեռականությունը շատ տարածված էր: Այդ զորավարը, ինչպես եւ իր շատ զինակից ընկերները, սեռական կապի մեջ էր մտնում այլ տղամարդկանց հետ:
5. Ղովտի բարդույթ
Այդ անունը ծագել է աստվածաշնչյան Ղովտից: Սոդոմ եւ Գոմոր մեծ քաղաքների ոչնչացումից հետո նա որոշեց վերածնել մարդկային ցեղը: Որպես «կին» նա օգտագործում էր սեփական դուստրերին… Մասնագետները պնդում են, որ Ղովտի բարդույթը տղամարդու վախն է` կորցնել աղջիկներին, երբ նրանք մեծանան եւ նրանց կյանքում տղամարդ հայտնվի: Այդ բարդույթն այնքան չի խանգարում տղամարդկանց, որքան նրանց դուստրերին: Տղամարդիկ, որոնց մոտ չափից շատ են հայրական զգացումները, փորձում են սահմանափակել հասուն եւ կայացած դուստրերի անձնական կյանքը:
6. Թոշակառուի բարդույթ
Բոլոր տղամարդկանց հետապնդում է թոշակի անցնելու բարդույթը: Որպես կանոն, շատ տղամարդկանց մոտ թոշակառուի բարդույթը զարգանում է անհամեմատ ավելի շուտ, քան դա անհրաժեշտ է: Մասնագետներն այդ բարդույթը բացատրում են որպես տղամարդկանց հոգեբանական անհնարինություն` հասկանալու, որ իրենք այլեւս ի վիճակի չեն մրցակցելու ավելի երիտասարդների հետ: Որպես կանոն, այդ տղամարդիկ մոտ 50 տարեկան են լինում:
7. Հերակլեսի բարդույթ
Հերակլեսը Հին Հունաստանի հերոս է: Մի առասպել ասում է, որ հզոր Հերակլեսին մի անգամ ստրկացրել է ամազոնուհիների թագուհին: Արդյունքում նա ստիպված է եղել ծառայել նրան եւ կանացի աշխատանք կատարել: Չենք կարող ասել, թե որքանով ճշմարտացի է այս առասպելը, այնուամենայնիվ… Այսօր շատ տղամարդկանց հետապնդում է «տնտեսուհի» դառնալու վախը: Նրանք անչափ վախենում են, որ իրենց կստիպեն կանացի աշխատանք կատարել: Որպես կանոն, կանայք այդ վախը սովորական ալարկոտությանն են վերագրում, բայց հոգեբանները գիտեն, թե որն է գաղտնիքը: Ոչ ոք ի վիճակի չէ ասել, թե նրանցից ով է իրավացի:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:16, 7 սեպտեմբերի
«Մեզ հավելված է պետք աղջիկների և գեյերի համար». Բեբե Ռեքսան պատերազմ է հայտարարել իր մեծ կրծքերով տարված տղամարդկանց12:29, 7 սեպտեմբերի
Կուրծքը որպես զենք. 57 տարեկան Ջենիֆեր Լոպեսը կրկին բոլորին ստիպել է խոսել իր մասին12:13, 7 սեպտեմբերի
Սյուզան Սարանդոն. «Ես դեռ դերեր եմ կորցնում Պաղեստինին իմ աջակցության պատճառով»11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են