Հայդի Քլում
Հայդի Քլումը նախընտրում է սպիտակուցային նախաճաշ․ ճաշին բրնձով հնդկահավ է ուտում, իսկ ընթրիքը կազմված է սաղմոնից ու կանաչ աղցանից։ Եթե նա աղանդեր է ցանկանում, նախապատվություն է տալիս դառը շոկոլադին։ Աստղը նաեւ շատ է զբոսնում շան հետ, հեծանիվ վարում ու խաղում երեխաների հետ, մի խոսքով՝ ակտիվ կենսակերպ է վարում։ Եվ այսօր հնարավոր չէ աչք կտրել նրա հիասքանչ ոտքերից, որոնք, ի դեպ, ապահովագրված են 2 միլիոն դոլարով։
Էլիզաբեթ Հերլի
Դժվար է հավատալ, բայց Էլիզաբեթ Հերլին 56 տարեկան է։ Դերասանուհին սոցիալական ցանցերի իր էջերում հաճախ է լողազգեստով լուսանկարներ հրապարակում։ Նա ամբողջ կյանքի ընթացքում նախապատվություն է տալիս առողջ սննդին՝ ածխաջրերի ցածր պարունակությամբ, մեծ քանակով սպիտակուցներով եւ բջջանյութով։ Իր կենսակերպի եւ գեղեցության գաղտնիքի մասին, որը կազմվածք է երեք կետից, Լիզն այսպես է ասում․ «Ավելի շատ ժամանակ հատկացրեք սպորտով զբաղվելուն, ընտրեք սննդարար մթերք ու ժամանակ գտեք հանգստի համար»։
Քեյթ Բեկինսեյլ
Քեյթ Բեկինսելյն օրինակ է, թե ինչպես է պետք աշխատել սեփական կազմվածքի վրա։ 48-ամյա դերասանուհին պարզապես հիասքանչ տեսք ունի։ Բեկինսելյն, ինչպես Քլումն ու Հերլին, նախապատվություն է տալիս մեծ քանակով սպիտակուց պարունակող մթերքին։ Դերասանուհին ակտիվորեն սպորտով է զբաղվում՝ հերթագայելով ծանրաբեռնվածությունը։ Մի օր նա կարող է ինտենսիվ մարզում ունենալ, մյուս օրը՝ յոգայով զբաղվել։ Մարզումների եւ սննդի այդ համադրությունը հիանալի արդյունք է ապահովում։
Հոլի Բերի
Հոլի Բերին ամբողջ կյանքի ընթացքում սպորտով է զբաղվել, եւ թվում է՝ նրա կազմվածքը երբեք չի փոխվել։ 55 տարեկանում կազմվածքը պահպանելու համար աստղն ընտրում է ինտերվալ սովի համակարգը։ Դերասանուհին դեռ երկար տարիներ առաջ նվազագույնի է հասցրել շաքարի օգտագործումը։ Բերին միշտ ակտիվորեն սպորտով է զբաղվում․ նա սիրում է մարզումներ ամբողջ մարմնի համար, զբաղվում է նաեւ բոքսով, յոգայով։ Ընդ որում, նրա ցանկում մշտապես տեղի ունեն նաեւ մեդիտացիաները։
Ջենիֆեր Լոպես
Դժվար է չհիանալ Ջենիֆեր Լոպեսով, որը 52 տարեկանում պարզապես հիասքանչ տեսք ունի։ Դրան նպաստում է ճիշտ սնունդը՝ մեծ քանակով ջուր, սպիտակուց եւ բջջանյութ։ Լոպեսն, ի դեպ, չի հրաժարվում ածխաջրերից, պարզապես նախապատվություն է տալիս օգտակար ածխաջրերին։ Աստղն իր սնունդի մասին այսպես է խոսում․ «Այն, ինչ ուտում եք, ազդում է ոչ միայն ձեր մարմնի, այլեւ նրա, վրա, թե ինչ տեսք ունի ձեր մաշկը»։ Լոպեսը նաեւ ակտիվորեն սպորտով է զբաղվում, երկար ժամանակ է անցկացնում մարզասրահում՝ նախընտրելով ինչպես կարդիո, այնպես էլ ուժային մարզումներ։
Ջենիֆեր Էնիսթոն
Ջենիֆեր Էնիսթոնին կարելի է նախանձել։ 53-ամյա դերասանուհին խոստովանում է, որ ավելի քան 10 տարի ակտիվորեն զբաղվում է յոգայով ու մեդիտացիայով, առանց որոնց չի կարող պատկերացնել իր օրը։ Որպեսզի առավոտը բարի լինի, նա կիտրոնաջուր է խմում, ինչպես նաեւ նախաճաշին ձու ու ավոկադոյով տոստ ուտում։ Աստղը խոստովանում է, որ բազմազան մթերք է սիրում։
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:28, 8 փետրվարի
19:41, 8 փետրվարի
Հաճելի զրույց. «Իմ ամենամեծ խենթությունը դեռ առջեւում է». Վահագն Հայրապետյան (մաս 1)16:22, 8 փետրվարի
Հարրի Սթայլսի կոմբինեզոնը բաժանել է սոցիալական ցանցերը15:33, 8 փետրվարի
Էդ Շիրանը ներկա է եղել Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսի բացմանը (ֆոտո)15:27, 8 փետրվարի
CPHFW. մինիմալիզմը եւ ֆունկցիոնալությունը՝ սկանդինավյան ոճի ԴՆԹ15:15, 8 փետրվարի
14:29, 8 փետրվարի
13:29, 8 փետրվարի
Մեգան Մարքլի քույրը դատի է տվել նրան եւ պահանջում է 75․000 դոլար12:45, 8 փետրվարի
«Ոչ թե պարկուճն է խնդիր, այլ այն կիրառողը»․ գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի յուրահատուկ զարդերն ու առաջիկա ցուցահանդեսը՝ ԱՄՆ-ում (ֆոտո)11:49, 8 փետրվարի
Հայտնի է «Թղթե տունը» սերիալի սփին-օֆֆի թողարկման ամսաթիվը (վիդեո)10:35, 8 փետրվարի
Մադոննան պատասխանել է իր արտաքինի վերաբերյալ քննադատություններին09:00, 8 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ