«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դիզայներ Անահիտ Ղազարյանի World of Denim համարձակ ու վառ հավաքածուի ինքնատիպ շնորհանդեսն ու երեկոյի հայտնի հյուրերը (ֆոտո)

20:02, 8 հուլիսի

Գեղեցկությունն ինքնավստահության մեջ է՝ կարծում է դիզայներ, ոճաբան, FashionDrug բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանը, որի նոր հավաքածուն համարձակի ու թրենդայինի ներդաշնակության արդյունքն է։ Դիզայներն այսօր՝ հուլիսի 7-ին, իր ոգեշնչումը ներկայացրեց նորաձեւության յուրահատուկ շնորհանդեսով, որը  կայացավ «Ջելիֆիշ Երեւան»-ում։  World of Denim՝ այսպես է կոչվում Անահիտ Ղազարյանի նոր հավաքածուն, որը ներառում է ոչ միայն վառ, գունեղ ու ինքնատիպ հագուստի, այլեւ ձեռագործ զարդերի նմուշներ, որոնք ամբողջացնում էին նաեւ FashionDrug x ANANYAN համագործակցության արդյունքում ստեղծված լյուքս դասի դիզայներական կոշիկները՝ պատրաստված դենիմից։ 

B06A2006.jpeg (133 KB)

«Այսօր ներկայացրել եմ World of Denim եւ եւ FD ամառային կապսուլային հավաքածուները՝ արտադրված ԱՄՆ-ում եւ Հայաստանում, որոնք ներկայացնելու եմ նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, բայց, բնականաբար, առաջին ցուցադրությունը պետք է լիներ իմ հայրենիքում»,-ասաց դիզայները, որը երկու տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո ոգեւորված է լինել Հայաստանում, որն իր ոգեշնչման աղբյուրն է համարում։

«Առաջին ոգեշնչման աղբյուրն ինձ համար կապն է հայրենիքիս հետ։ Այս երկու տարիների ընթացքում մեծացրել եմ նաեւ թիմս, աշխատում եմ օր ու գիշեր, բայց քանի որ նորաձեւությունն իմ կյանքի հոբբին է, ես ամբողջ էությամբ սեր եմ տածում իմ աշխատանքի հանդեպ, եւ ոչ մի խոչընդոտ ինձ համար անհաղթահարելի չէ»։

B06A2734.jpeg (229 KB)

Ինչպես Անահիտն է մեկնաբանում՝ հավաքածուում ներառել է իր արեւային տրամադրությունը եւ ջանք չի թափել, որպեսզի իր էներգետիկան փոխանցվի նաեւ այն կանանց, որոնք կրելու են իր ստեղծագրծությունը․
«Ես, առհասարակ, նորաձեւության միջոցով փոխանցում եմ այն միտքը, որ պետք չէ վախենալ գույներից։ Կա մի կարծրատիպ, թե սպիտակը գիրացնում է կրողին, սեւը՝ նիհարեցնում, բայց ես միշտ ասում եմ, որ իրականում ցանկացած հագուստ կրելիս պետք է հաշվի առնել դրա ձեւվածքը, քանի որ դա է աշխատում մեր օգտին, ոչ թե գույնը։ Այս հավաքածուում ներկայացված են շատ համարձակ մոդելներ, որովհետեւ ես աշխատում եմ այն կանանց համար, ովքեր ապրում են 21-րդ դարին համապատասխան՝ համարձակ են, զբաղվում են իրենց բիզնեսով, ինքնուրույն են, ինտելեկտուալ․․․ Ինքս երեք երեխաների մայր եմ, բայց դա ինձ չի խանգարում, որ թե կարողանամ առօրյաս ճիշտ կազմակերպել, թե զբաղվել իմ կարիերայով»։

Անդրադառնալով դիզայներ Հայկ Անանյանի հետ համագործակցությանը՝ Անահիտը նշեց,-«Հայկը եզակի հայ արտիստներից է, որի թե որակը, թե տեսլականը գնահատում եմ, եւ կարծես մեր բրենդների փիլիսոփայությունը համահունչ են»։

B06A2013.jpeg (156 KB)

Անահիտ Ղազարյանի հավաքածուներն այսօր ներկայացված են մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, սակայն դիզայները չի պատրաստվում սահմանափակվել իր ձեռքբերումներով,-«Ապրելով ԱՄՆ-ում՝ ես մի նպատակ ունեմ՝ դարձնել Անահիտ Ղազարյան բրենդը կրելը հեղինակավոր, եւ ես ուզում եմ, որ հայկական արտադրանքը գնեն ոչ միայն հայ արտադրողին սատարելու, այլեւ դրա՝ մրցունակ ու մյուս բրենդների հետ համընթաց լինելու համար։ Ես երբեք ոչինչ չեմ ստեղծում միայն վաճառելու նպատակով, ես իմ աշխատանքն անում եմ մեծ էնտուզիազմով, եւ ուզում եմ, որ իմ հագուստը կրող կինը մաքսիմալ զգա դրանում դրված էներգետիկան»։

Ցուցադրված նմուշները գնել ցանկացողները դա կարող են անել դիզայների ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերի միջոցով, իսկ թե ինչպես է անցել Անահիտ Ղազարյանի ցուցադրությունն ու ովքեր են եղել երեկոյի հայտնի հյուրերը, տեսեք ֆոտոռեպորտաժում։

B06A2007.jpeg (122 KB)

B06A2030.jpeg (185 KB)

B06A2040.jpeg (174 KB)

B06A2057.jpeg (235 KB)

B06A2260.jpeg (180 KB)

B06A2302.jpeg (212 KB)

B06A2336.jpeg (259 KB)

B06A2387.jpeg (258 KB)

B06A2456.jpeg (219 KB)

B06A2556.jpeg (222 KB)

B06A2589.jpeg (193 KB)

B06A2748.jpeg (268 KB)

B06A2754.jpeg (272 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել