1. Սիրելու խոստումը միշտ զրոյանում է, եթե ձեր կեսը ձեզ վատ է վերաբերվում
Դուք խոստանում եք հավերժ սիրել նրան, բայց ինչ եք անելու, եթե նա սկսի ձեզ ընկալել որպես ինքնին հասկանալի մի բան կամ էլ ավելի վատ` սկսի ձեզ հետ վատ վարվել: Կյանքում ինչ ասես, պատահում է, նույնիսկ եթե ոչ մի պատճառ չկար աղետ կանխատեսելու, եւ դուք ամուսնանում էիք մոլորակի ամենալավ մարդու հետ:
Ինչ-որ մեկին սիրելը եւ նրան հավատարիմ լինելն ավելի շուտ ամենօրյա որոշում է: Իսկ եթե դուք խոստանում եք սիրել, քանի դեռ մահը ձեզ չի բաժանել, դուք ձեզ ասես թակարդն եք գցում: Դա ուղղակի սարսափելի է: Ավելի լավ է ասել. «Ես կսիրեմ քեզ, քանի դեռ դու սիրում ես ինձ, այդ դեպքում ես ամեն օր քեզ կընտրեմ»: Ես հավերժ կսիրեմ քեզ եւ իմ երեխաներին, իսկ տղամարդը պետք է արժանի լինել, որ ես շարունակեմ սիրել:
2. Դա ուղղակի անիրական է
Հավերժը շատ երկար է: Իսկ եթե ձեր ուղեկիցը կյանքից ավելի շուտ հեռանա, քան դուք: Դուք ընդմիշտ մենակ կմնաք: Լավ, դուք կարող եք շարունակել հավերժ սիրել, բայց այդ դեպքում չեք կարող խոստանալ, որ հավերժ կսիրեք ՄԻԱՅՆ նրան:
3. Դա պատրվակ է
Հեշտ է ուղղակի ասել. «Ես հավերժ քեզ հետ կլինեմ»: Բայց ինչ-որ մեկին սիրելը նշանակում է մշտապես հաշվի առնել նրա զգացմունքները, հաշտվել նրա թերությունների հետ, դրանք կյանքում առաջին տեղում դնել, հոգ տանել նրան առողջ եւ հիվանդ ժամանակ: Հավերժական սեր խոստանալու փոխարեն, ինչո՞ւ իրար չխոստանաք, որ իրար կսիրեք այնքան ժամանակ, քանի դեռ միասին կլինեք: Որովհետեւ սերն աշխատանք է: Այն սքանչելի է եւ հրաշալի, բայց նաեւ շատ ջանքեր է պահանջում:
4. Սիրուն վիճակված չէ երկար տեւել
Մենք կարող ենք սքանչելի սեր ունենալ, բայց ոչ ամբողջ կյանքում: Դա բացառիկ դեպք է: Մեր կյանքի ընթացքում շատ բան է փոխվում. աշխատանքը, կազմվածքը, արտաքին տեսքը, բնավորությունը եւ քչերը կարող են դա այնպես հասկանալ, որ մնան իրոք սիրող: Սերը չի երաշխավորվում, անհրաժեշտ է վաստակել այն:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:25, 5 փետրվարի
Ծանոթության նրբություններ՝ Tinder-ում․ հայ երիտասարդները կիսվում են իրենց փորձով19:18, 5 փետրվարի
Դիետա սլացիկ գոտկատեղ ունենալու համար18:29, 5 փետրվարի
«Օպերացիա «Ֆորտունա»»․ լավ ժամանցի ատրակցիոն14:21, 5 փետրվարի
STYLE-Beauty. 4 քայլ դեպի կատարյալ մաշկ11:38, 5 փետրվարի
Երեք կերպար NEWS․am STYLE-ից՝ Սուրբ Վալենտինի օրվա համար (ֆոտո)09:00, 5 փետրվարի
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 6-ից փետրվարի 12-ը20:21, 4 փետրվարի
Ոչ մի աշտարակ. 5 հետաքրքիր վայր Ֆրանսիայում, որոնք պետք է տեսնել (ֆոտո)19:16, 4 փետրվարի
Մեր պատասխանը Չեմբերլենին. Սիրուն Մինաս VS Նաոմի Քեմփբել18:10, 4 փետրվարի
«Գահերի խաղը» սերիալի աստղեր Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին սպասում են երկրորդ երեխայի ծնունդին16:23, 4 փետրվարի
Հայկական ինտերիեր. շքեղություն, ավանդույթներ եւ բնական նյութեր14:04, 4 փետրվարի
Սերը, որն «ամեն բան հանդուրժում է»․ հայտնիների ռոմանտիկ պատմություններն ու խորհուրդը՝ բոլոր նրանց, ովքեր փնտրում են սեր (ֆոտո)12:46, 4 փետրվարի
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ