Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

Ապագա հարսնացուի օրագիր: Երազանք №1. ճերմակ զգեստ

23:10, 25 նոյեմբերի

Դեռ մանուկ տարիքից մենք երազում ենք հագնել երկար սպասված ճերմակ զգեստն ու երջանկությունից եւ սեփական գեղեցկությունից ճախրելով՝ մոտենալ եկեղեցու խորանին: Ճերմակ զգեստը մեզանից յուրաքանչյուրի երազներում իր գույնն ու ոճն ունի: Բայց գրեթե բոլոր աղջիկները երազում են դրա մասին: Այս մասին մադմուազել Շանելը մի անգամ ասել է. «Յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում պետք է ոչ միայն փոքրիկ սեւ զգեստ լինի, այլեւ մեծ ճերմակ»: Անձամբ ինձ այս բառերը դուր են գալիս նրանով, որ սրանց միտքն ինձ շատ հոգեհարազատ է. մեզանից յուրաքանչյուրի «զգեստապահարանում» պետք է լինի այդ զգեստը: Եթե ճերմակ զգեստը մեր մանկության երազանքն է, ապա թող այդ երազանքը լցնի մեր կյանքն իր հավերժական առկայությամբ:

Դեռ մանկուց ես երազել եմ այդ ճերմակ զգեստը հագնել ոչ միայն հարսանիքի օրը, այլ այն պահել ինձ մոտ: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր աղջկա հեքիաթը, որը սկսվում է իր արքայազնի կողմից ամուսնության առաջարկով, չպետք է լքի նրան ոչ մի վայրկյան: Այդ պահին իմ խելամիտ կեսն ինձ ասում է, որ ամենեւին էլ պարտադիր չէ հարսանիքից հետո հեքիաթում լինելու համար պահել ճերմակ զգեստը:

Բայց՝ ոչ: Պատկերացրեք, որ հարսանիքից հետո տարիներ են անցնում, սկսվում են կենցաղային հոգսերը, ամենօրյա դատարկությունը եւ այլն…

Եվ ահա մենք տուն ենք գալիս, բացում ենք արկղը կամ պահարանը եւ տեսնում մեր մանկության երազանքը ոչ թե լուսանկարներում, հեռուստացույցի էկրանին կամ, որ ավելի տհաճ է, մեկ այլ հարսնացուի հագին: Սեփականության եւ հավերժության զգացումը ջերմությամբ եւ բարությամբ է լցնում մեր սիրտը, որը մեզ բերում են հարսանեկան օրվա հիշողությունները: Ընտրության պահին մենք հանկարծ հասկանում ենք, որ սա հենց այն գզեստն է, որը մենք պատկերացրել ենք մեր երազանքներում:

Հետո գալիս է երկար սպասված օրը, երբ առաջին անգամ հագնում ենք այդ զգեստն ու ներկայանում մարդկանց. մեր արքայազնը հիացմունքով եւ երջանիկ ժպիտով է նայում մեզ: Իսկական արքայադուստրն այդ պահին դուք եք, այլ ոչ թե նա, որ հեքիաթում է: Ճերմակ զգեստով հարսանիքի յուրաքանչյուր րոպեն հավերժ մնում է մեր հիշողության մեջ:

Հիշում ենք ցանկացած մանրուք՝ ընդհուպ մինչեւ հարսանեկան գիշերը ճերմակ զգեստը հանելը: Չէ, ամեն դեպքում այն միշտ ինձ հետ պետք է լինի: Այս ամենն իրագործելու համար չէր խանգարի ճերմակ զգեստի տարբերակներ ուսումնասիրել: Եթե ես իմ արքայազնի հետ հեքիաթ-հարսանիք կազմակերպեի, ապա պարահանդեսային զգեստի ձւեով ճերմակ զգեստը տեղին կլիներ: Այս տեսակի ուրվագիծն իր մեջ ներառում է փարթամ կիսաշրջազգեստն ու իրանակալը: Պարահանդեսային զգեստը համադրվում է ցանկացած տեսակի բացվածքի եւ թեւքերի հետ:

Եթե ձեր հարսանիքն ավանդական է, խորհուրդ եմ տալիս ընտրել կլոր բացվածք, որը հիանալի կընդգծի ձեր կանացիությունը:

Ինձ դուր է գալիս զգեստի այս ոճը, քանի որ քողը (ինչպես երկար, այնպես էլ դեկորատիվ եւ ոչ մեծ) հիանալի համադրվում է դրա հետ: Փարթամ կիսաշրջազգեստով զգեստը հարմար է ցանկացած տիպի կառուցվածքին: «Արքայադուստր» զգեստը կազմված է նեղ վերեւամասից եւ աստիճանաբար լայնացող կիսաշրջազգեստից:

Ճերմակ զգեստի այս տեսակը А տառ է հիշեցնում եւ հաճախ այն «А-ուրվագիծ» են անվանում:

Եթե դուք դասական ոճի հարսանեկան զգեստ եք փնտրում, սա այն է, ինչ ձեզ անհրաժեշտ է: «А-ուրվագիծ» զգեստը հարմար է հատկապես կարճահասակ աղջիկներին, քանի որ երկարափեշ կիսաշրջազգեստները կրճատում են զգեստը, ինչի հաշվին էլ բարձրահասակության պատրանք է ստեղծվում:

Ամենահամարձակ եւ ինքնավստահ հարսնացուներին խորհուրդ եմ տալիս ընտրել «Ջրահարս» զգեստը. այն ուղիղ զգեստ է, որը սկսում է լայնանալ ծնկների հատվածից:

Աղջիկնե՛ր, խնդրում եմ հիշեք, որ Ջրահարս» զգեստն ընդգծում է կոնքերն ու ազդրերը: Այնպես որ՝ նախքան երկար սպասված զգեստն ընտրելը մտածեք, թե ինչ եք ուզում թաքցնել եւ ինչ եք ուզու ներկայացնել ամբողջ գեղեցկությամբ: Գոտկատեղից բարձր, կրծքի ներքեւի հատվածից կտրած, թեթեւ ծալքերով թափվող զգեստը «Ամպիր»-ն է: Այն հարմար է կարճահասակ եւ փոքր կուրծք ունեցող հարսնացուներին:

Առաջին հայացքից «Ամպիր»-ը շատ նման է «Արքայադուստր» զգեստին: «Ամպիր» եւ «Արքայադուստր» զգեստների առավելությունը, թերեւս, նրանց բազմակողմանիությունն է:

Վերջում ուզում եմ անդրադառնալ ինձ համար ամենացավալի թեմային. ավելի լավ է գնել հարսանեկան զգեստը եւ միշտ այն քեզ մոտ պահել, թե՞ խնայել եւ վարձույթով վերցնել: Ընտրությունը, իհարկե, յուրաքանչյուրինս է: Բայց ես այնքան կցանկանայի իմանալ, թե որն է ավելի ճիշտ…

Կարծում եմ՝ մինչեւ չփորձեմ, չեմ իմանա, այդ պատճառով ես, ամեն դեպքում, գնում են երկար սպասված «ճերմակ զգեստը»:

Ամադա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ