Եթե կնոջ մոտ նկատելի են հետեւյալ նախանշանները, ուրեմն վստահաբար կարելի է ասել, որ նա սիրահարված է։
Եթե կնոջ մոտ նկատելի են հետեւյալ նախանշանները, ուրեմն վստահաբար կարելի է ասել, որ նա սիրահարված է եւ հանուն իր ընտրյալի պատրաստ է դիմել ցանկացած խենթության։
Սիրահարվածության շրջանում կնոջ աչքերը սկսում են փայլել, մշտապես ցանկանում է ժպտալ, սեր տալ բոլորին, որպեսզի նրանք նույնպես ուրախ լինեն։ Այս ժամանակ նկատվում է նաեւ ցրվածություն։
Ցանկություն է առաջանում հիանալի տեսք ունենալ օրվա ամեն պահին՝ անգամ խանութ գնալիս, քանի որ կինը կարծում է, որ միգուցե հենց այդ նույն վայրկյանին նա հայտնվի իր ճանապարհին։ Կինը նոր զգեստներ, հագուստներ, կոսմետիկ միջոցներ է գնում, փոխում իր ոճը, սանրվածքը։ Նա անգամ սկսում է հետեւել իր մարմնի կազմվածքին՝ գնալով մարզասրահ կամ սկսելով սպորտով զբաղվել։
Մշտապես ցանկություն է առաջանում զանգել կամ հաղորդագրություն գրել նրան՝ թեկուզ առանց առիթի, պարզապես իմանալու համար, թե ինչով է նա զբաղված եւ ինչ է պատրաստվում անել երեկոյան։
Մեծանում է հետաքրքրությունը հորոսկոպի նկատմամբ եւ եթե այնտեղ ինչ-որ բացասական մտքեր են գրված լինում, սիրահարված կինը չի հավատում դրանց՝ մտածելով, որ սխալմունք է եղել։
Սերիալներ եւ հեռուստածրագրեր դիտելու փոխարեն կինը ժամանակ է անցկացնում իր սիրելիի հետ։ Անհասկանալիորեն նրա մոտ խանդ է առաջանում։
Կինն անսպասելիորեն ձեռք է բերում նոր հետաքրքրություններ, օրինակ՝ դառնում է ֆուտբոլասեր, համաձայնում է գնալ ձկնորսության, խոսում մեքենաների մասին եւ այլն։ Օրվա ընթացքում մի քանի անգամ փոխվում է նրա տրամադրությունը՝ բնականաբար անսահման երջանկությունից մինչեւ հիստերիկ տեսարաններ։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:20, 28 հունվարի
«Չափից շատ խոսակցություններ»․ արքայազն Ուիլյամը մարդկանց ներկայությամբ նախատել է Քեյթ Միդլթոնին22:19, 28 հունվարի
Ռիտա Օրան խոստովանել է, որ ամուսնացել է Թայկա Վայտիտիի հետ21:12, 28 հունվարի
3 բան, որ պետք է ցանկացած տղամարդու20:29, 28 հունվարի
Պամելա Անդերսոնը խոստովանել է, որ հուշերի վրա աշխատելիս գիրացել է 11 կիլոգրամով19:14, 28 հունվարի
«Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»․ Ծովինար Մարտիրոսյան18:21, 28 հունվարի
Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում17:07, 28 հունվարի
«Հպարտ եմ, որ քո զինվորն եմ»․ Վլադիմիր Արզումանյան16:04, 28 հունվարի
«Քիմ Քարդաշյանին է նմանվել»․ Նիկոլ Շերզինգերի ոճափոխությունն ու հետեւորդների արձագանքը (ֆոտո)15:21, 28 հունվարի
Լոբոդայի երգի հեղինակը դատական հայց է ներկայացրել նրա դեմ14:04, 28 հունվարի
«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան13:31, 28 հունվարի
Ինչպե՞ս է ընթանալու «Երգ երգոց. նոր ձայներ» մրցույթը. Խորեն Լեւոնյանն ու Հրաչ Քեշիշյանը՝ նոր նախագծի ձեւաչափի ու նպատակների մասին12:12, 28 հունվարի
«Որդիս իմ համար ամենալավն է, բայց մյուսների որդիներից հաստատ ավելի լավը չէ, ինքը գիտի, որ պարտավոր է ծառայելու»․ Ռուբեն Մխիթարյան (ֆոտո)