«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես հարաբերություններում հասկանալ մանիպուլյացիաները

21:12, 21 օգոստոսի

- Հուզական անհարմարավետություն շփման ընթացքում: 

Մանիպուլյատորն այնքան նրբորեն է գործում, որ Ձեզ ուրիշ ոչինչ չի մնում, քան կատարել նրա խնդրանքները, միաժամանակ դուք նշանակալի անհարմարավետություն եք զգում: Մի կողմից, Դուք ամեն ինչ անում եք ձեր կամքով (ամեն դեպքում` Ձեզ այդպես է թվում), մյուս կողմից` դա շատ տհաճ է Ձեզ: 

- Խառը զգացումներ, տհաճ հույզեր:

Առաջին դեպքում դուք անհասկանալի տագնապ եք ապրում, բայց այդ ապրումներին առանձնակի նշանակություն չեք տալիս: Իսկ այստեղ Դուք բացահայտ տհաճություն եք զգում, Դուք չարանում եք, նյարդայնանում, վախ կամ մեղավորություն եք զգում: Դա առաջին ազդանշանն է, որ մանիպուլյատորը հմտորեն   «խաղում է» ձեր զգացմունքների հետ` ստիպելով կատարել իր պահանջները:

Իմիջիայլոց, հոգատար ծնողները հաճախ մանիպուլյացիայի են ենթարկում երեխաների զգացմունքները, հետագայում  երեխան կարող է կամ փոխառել որոշ հնարքներ, կամ էլ մանիպուլյատորի համար հրաշալի  «զոհ» դառնալ: Աղջիկների համար այդ առումով ավելի բարդ է, չէ որ նրանք շատ տպավորվող են եւ ավելի ներշնչվող:  

- Մարդու հետ շփման ընթացքում կրկնվում են տհաճ հույզերը: 

Սեփական տղամարդու մեջ մանիպուլյատորին ճանաչելու ամենավստահելի միջոցը նրա հետ շփման ընթացքում նրա ապրումներին հետեւելն է:  Եթե ամեն անգամ զրույցի ընթացքում դու նույն հույզերն ես ապրում   (ջղայնություն, մեղավորության զգացում, ցասում, ինքնաստորացում եւ այլն), ուրեմն հաստատ քեզ մանիպուլյացիայի են ենթարկում` խաղալով քո թուլությունների վրա:  

- Շփման ընթացքում քո մեջ տեղի ունեցողի անիրականության զգացում է առաջանում: 

Օրինակ, մարդը սկսում է իրեն ոչ բնորոշ բաներ անել, կատարել տարօրինակ արարքներ: 

Մանիպուլյատորներին մի ընդհանուր գիծ է բնորոշ. նրանք երբեք բացահայտորեն չեն պարզում հարաբերությունները: Դու չես կարող նման մարդու հետ կառուցողական զրույց ստեղծել, չէ որ մանիպուլյատորին բացահայտելու հենց առաջին փորձի դեպքում նա հարձակման կանցնի` քեզ մեղադրելով բոլոր մահացու մեղքերի համար: Լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքը հրաշալիորեն գործում է հօգուտ մանիպուլյատորի: Հարաբերությունները պարզելու ավարտին դու կմոռանաս զրույցի նպատակի մասին` ջանալով հերքել այդ մարդու կողմից անարդարացի մեղադրանքները:  

Մանիպուլյացիայի տեսակները.

Մարդու վրա ազդելու ամենավստահելի միջոցը նրա թուլությունները շահագործելն է: Հնարավոր  է առանձնացնել մանիպուլյացիայի առավել տարածված միջոցները. 

- Մանիպուլյացիա խղճահարության զգացման միջոցով

Տղամարդիկ հազվադեպ են օգտագործում այս մեթոդը, այն ավելի հատուկ է կանանց, չնայած ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում էլ ուրիշների խղճահարությունը շահարկող նմուշներ են պատահում: Միշտ կգտնվեն սրտացավ տիկնայք, որոնք կխղճան եւ կփաղաքշեն «խեղճին» եւ դժբախտին…

- Մանիպուլյացիա մեղքի զգացման միջոցով 

Ազդեցության այդ տեսակը լայնորեն օգտագործվում է ծնողների, դաստիարակների, մանկավարժների, իսկ հետո արդեն` հարաբերություններում զուգընկերների կողմից: Մարդը վաղ մանկությունից սովորում է իրեն ամենուր եւ միշտ մեղավոր զգալ, բայց սովորաբար նա խլացնում է այդ զգացումը:  Մանիպուլյատորները հրաշալի գիտակցում են, որ մեղքի զգացում առաջացնելով` հնարավոր է գործնականում ցանկացած նպատակի հասնել:  

- Մանիպուլյացիա ինքնավստահության պակասի միջոցով 

Կնոջը կառավարելու հրաշալի միջոց է նրա ինքնագնահատականը նվազեցնելը: Դեպքերի մեծ մասում դա անելը շատ հեշտ է, չէ որ գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ կատարելապես ինքնավստահ չեն: Յուրաքանչյուր կնոջ հոգում կասկածի եւ անինքնավստահության փոքրիկ որդ է ապրում, իսկ մանիպուլյատոր տղամարդը հմտորեն հայտնաբերում է թույլ կողմը եւ սեղմում է հենց ցավոտ տեղը: Նման տղամարդկանց դասական ֆրազներն են.  

«Ո՞ւմ է պետք քեզ նման չաղը/նիհարը/հիմարը/խելացին/պառավը եւ այլն»:

 

Աղբյուրը` Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել