Մոտ մեկ ամիս առաջ Ուիլ Սմիթը ներողություն խնդրեց «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։ Դերասանը բեմ էր բարձրացել եւ հարվածել կատակերգու Քրիս Ռոքին իր կնոջ՝ Ջադա Փինկետ Սմիթի հասցեին անտեղի կատակի համար: Ռոքը դերասանի զղջման խոսքը ծաղրի առարկա է դարձել իր առաջին իսկ ներկայացման ժամանակ, եւ տպավորություն է, որ իր շոուներում դեռ երկար կհիշի այս միջադեպը։
Netflix-ը, որը «Օսկար»-ից հետո սառեցրել էր Ուիլ Սմիթի բոլոր նախագծերը, կարծես տպավորված է այս խոսքերով։ Ըստ ինսայդերների՝ նրանք պատրաստ են կրկին հանդիպել դերասանի հետ՝ քննարկելու նրա կենսագրական ֆիլմի նկարահանումները: Ըստ սցենարի՝ այն բազմաթիվ անկեղծ պատմություններ կներառի Սմիթի կյանքից։
Ապտակը եւ դրա հետեւանքներն, իհարկե, շրջադարձային էին Ուիլի կյանքում եւ այժմ կարող են նրա կենսագրական ֆիլմի սյուժեի մի մասը դառնալ: Ամեն դեպքում, Netflix-ը ցանկանում է կրկին մասնակցել այս ֆիլմի նկարահանման բանակցություններին, եւ Ուիլի թիմը չի կասկածում, որ Apple-ը կհետեւի օրինակին, ինսայդերի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը։
Կատակերգու Քրիս Ռոքին հարվածելուց հետո բազմաթիվ հեռուստադիտողներ, ինչպես նաեւ գործընկերներ դատապարտել են Ուիլ Սմիթին։ Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ բռնությունը ցանկացած ձեւով անընդունելի է։ Ուիլ Սմիթը, երկու անգամ ներողություն է խնդրել․ մի անգամ՝ «Ռիչարդ արքա» ֆիլմում դերի համար «Օսկար» ստանալիս, երկրորդը անգամ՝ հրապարակային հայտարարություն անելով սոցիալական ցանցերում։
Աղբյուրը՝ Hellomagrussia
Լուսակարը՝ Lionel Hahn/Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն