«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սեր, ընկերություն, դավաճանություն․ Նորայր Եղյանը, Մերի Մովսեսյանը, Ելենա Բորիսենկոն, Վիկտորիա Սահակյանը՝ «Երեսուն արծաթ» նոր սերիալում (ֆոտո)

16:04, 1 սեպտեմբերի

Սեպտեմբերի 5-ից ATV-ով կմեկնարկի նոր հեռուստասերիալ՝ «Երեսուն արծաթ», որը սցենարիստ Անահիտ Մխիթարյանի եւ ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հերթական համագործակցության արդյունքն է։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անահիտ Մխիթարյանը պատմել է հեռուստադիտողին ներկայացվելիք պատմության ու մելոդրամայի մյուս կարեւոր ասելիքների մասին։

Անահիտն ու Ելենան միշտ փորձում են հետաքրքիր եւ խորհրդանշական վերնագրեր ընտրել իրենց նախագծերի համար, եւ «Երեսուն արծաթ»-ն այս առումով բացառություն չեղավ․

3.JPG (112 KB)

«Երբ նոր էինք քննարկում սյուժեն, եւ արդեն պարզ էր, որ դավաճանության մասին պիտի լինի, ես ու Ելենան, ինչպես միշտ, հետաքրքիր վերնագիր էինք փնտրում: Մեր վերջին նախգծերը տարբերվել էին իրենց վերնագրերով` «Ծաղիկներ ձյան տակ», «Մեր թաղի տղերքը»․․․ Այս անգամ էլ ուզում էինք հետաքրքիր մի բան լինի, բայց միեւնույն ժամանակ մենք մեզ չկրկնեինք: Դավաճանությունը, սուտ մատնությունը միանգամից երկուսիս մոտ էլ Հուդայի դավաճանությամբ ասոցացվեց ու որոշեցինք, որ ավելի լավ վերնագիր գտնել չենք կարող»,-ասաց Անահիտն ու չշտապելով մանրամասնել սյուժեն՝ հավելեց,-«Ես հիմա կարող եմ ոովորական դարձած բառերի մի կույտ ասել, կարող եմ համոզել, որ աննախադեպ ու իր տեսակի մեջ նմանը չունեցող նախագիծ ենք անում, բայց չեմ ասի: Ես էլ, Ելենան էլ հեռու ենք գովազդի ժանրից: Կասեմ միայն, որ հեռուստադիտողի դատին ենք ներկայացնելու մի գեղեցիկ պատմություն, որտեղ կա ընկերություն, հավատարմություն, գեղեցիկ սեր, բայց ինչպես աշխարհում, այնպես էլ մեր նովելում, դրանց կողքին, ժամանակ առ ժամանակ, հայտնվելու են դավաճանությունն ու սուտը: Ինչպես միշտ,հիմա էլ կասեմ, որ մենք անկեղծ ենք մեր հեռուստադիտողի հետ, ու հույս ունենք, որ մեզ մենակ չեն թողնելու, կհետեւեն, կքննարկեն ու կգրեն մեզ իրենց դրական եւ բացասական կարծիքները»:

10.JPG (147 KB)

«Մի ստիր»՝ Անահիտի խոսքով՝ նոր մելոդրամայի առաջնային հաղորդագրությունը հենց սա է։ Ինչ վերաբերում է նախագծի աշխատանքային ընթացքին, այն անցնում է հետեւյալ փուլերով՝ 

«Սերիալի գաղափարն ու սյուժեն քննարկում եւ վերջնական տեսքի ենք բերում Ելենա Արշակյանի հետ: Արդեն տասը տարուց ավելի այդպես ենք աշխատում: Մի քանի օրվա զրույցների ու վեճերի արդյունքում ծնվում է սյուժեն, բայց մենք ունենք երեք թիմ, որոնք առաջին սերիայի «լույս տեսնելուն» պես միանում են գործին, ու սկսվում է մեծ թիմի աշխատանքը: Գուցե, շատ դեպքերում միայն ես ու Ելենան ենք երեւում հարցազրույցներում ու Էկրանին, բայց նկարահանող խումբը շատ մեծ աշխատանք է կատարում՝ անկախ եղանակից, տոն օրից կամ, օրինակ, պանդեիմայից, ու մենք էլ երբեք առիթը բաց չեն թողնում, նրանց շնորհակալություն ասելու»:

1-1.JPG (130 KB)

Այս շրջանում սերիալի նկարահանումները բուռն ընթացքի մեջ են։ Հեռուստադիտողը ֆիլմում կտեսնի արդեն իսկ ծանոթ ու հարազատ դարձած դերասանների։ Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մերի Մովսեսյանը, Նորայր Եղյանը, Վիկտորյա Սահակյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Ռուզան Վիթը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Ղուկասյանը, Հակոբ Տեր-Վարդանյանն ու այլք:

2.JPG (150 KB)

11.JPG (144 KB)

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել